Ես կոչ եմ անում բոլոր ընդիմադիր կուսակցություններին.
–Մի փորձեք խանգարել ՀՀԿ-ին,քանզի դա ոչ մի լավ բանի չի բերի:Ուղակի դուք վնասում եք ձեր և ձեր կուսակցության շահերը:
[/QUOTE]Թղթի վրա գրվածը մի բան է, այլ բան է գործը:
Հակառակ դեպքում ի՞նչ կլինի: Ոչինչ: Ոչ պաշտոն, ոչ հարստություն:
Բազեի մասին ընդհանրախես խոսելն ավելորդ է: Ընդհանրապես լավա, որ ԽՍՀՄ ա եղել, թե չէ որտեղի՞ց պիտի պլագիատություն անեին:
- Դու մանկություն ունեցե՞լ ես
-Չէ, ես պիոներ եմ եղել:
-Դու մանկություն ունեցե՞լ ես:
-Չէ, ես բազեական եմ եղել…
ՀՀԿ-ն իր գործերով, շատ անգամ է իր գրածը գործով ապացուցել, եթե դրան էլ տեղյակ չես, փորձիր տեղեկանալ:
Առավել ևս այս քարոզարշավի ընթացքում, երևի նկատել ես, թե ովքեր են ուղղակի խոստումներ տալիս, ցավն էլ այն է, որ ակնհայտ է, որ չեն կարող իրագործել իրենց խոստումները և ովքեր խոստանում այնքան, ինչքան կարող են կատարել:
Ի նպաստ քեզ կլինի ոչ թե, որ պաշտոն ձեռք կբերես, այլ ճիշտ ճանապարհով կկարողանաս քայլել և որևէ օգտակար բան կանես Հայաստանի համար:
Ճիշտ է, որ Բազեի մասին կարելի է չխոսել, որովհետև ոչ մի կապ չունի այս թեմայի հետ: Ի դեպ , Բազեն մանուկների համար չէ, այլ երիտասարդների:
Բայց իմ գրած ասացվածքը Բազե-ի հետ կապված ուժի մեջ է, ես ևս մեկ ամգամ համոզվեցի, որ ճիշտ եմ:
Քեզ համար Հայաստան...![]()
![]()
![]()
Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...
Լավ, ենթադրենք, չեմ հավատում իմ աչքերին, ականջներին ու ուղեղիս, ասենք ուզում եմ նոր աղբյուրներ, ի՞նչ կառաջարկես, բացի ՀՀԿ-ի կայքից, Հ1-ից ու մնացած վաճառված ու վախեցած մարդկանցից ու ԶԼՄներից:
Ավելացվել է 1 րոպե անց
Կրկին սկսվելո՞ւ են սպանություններն ու ձերբակալությունները![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.04.2007, 20:06: Պատճառ: Գրառման ավելացում
Չգիտեմ, "ընդդիմադիր" ասելով ում նկատի ունես, սակայն ոչ մի ուժ էլ չի փորձում խանգարել ՀՀԿ-ին, ուղղակի նա ինքն է ուզում շատ ձայներ ստանալ: ՀՀԿ-ն այնպիսի ուժ չէ, որը վայելում է բացարձակ հարգանք ու պատիվ ժողովրդի շրջանում, իսկ ինչ-որ ուժեր էլ փորձում են նրան խանգարել: Այն մի կուսակցություն է, որը տվյալ ժամանակահատվածում ուղղակի գտնվում է իշխանությունում և հնարավոր է, որ մի քանի տարի հետո ժողովուրդն ընտրի մեկ ուրիշին: Իսկ եթե ՀՀԿ-ն, ու, մասնավորապես՝ դու, վստահ եք ձեր ուժերին, ապա ոչ մի բան չի կարող խանգարել ձեզ և ապակողմնորոշել ձեր ընտրողներին: Ինչ մնում է կուսակցության կամ անձնական շահերին, ապա ոչ մի կուսակցություն չի կարող վնասել կամ սահմանափակել մարդուն ազատ արտահայտվելու և սեփական կարծիքի իրավունք ունենալու համար: Կուսակցությունը պետք է կռվի գաղափարապես՝ նպաստելով հայրենիքի ու ազգի հզորացմանը, այլ ոչ թե խոսքերով՝ նպաստելով մարդկանց մի որոշ խմբի "հզորացմանը" և վնասելով մեկ այլ կուսակցության կամ անհատի շահերը:
Лучше Гор могут быть только Горы.
ՀՀԿ-ում միշտ էլ պետական շահերը գերակայել են կուսակցական շահերից:
Կարծում եմ ՀՀԿ-ն իր ուժերի վրա վստահ ա![]()
ՀՀԿ-ն ԱԺ-ում լինելու ա դոմինանտ ուժ
http://aravot.am/2007/aravot_arm/April/21/u01.htm
Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ
Քո ունեցած տեղեկությունները նույնպես ստանում ես աչքերով,ականջներով և ուղեղուվ:Դրանք նույնպես ունենում ես կամ Հ1-ից կամ այլ ԶԼՄ-ներից:Ի՞նչն է ստիպում qեզ ընդունել դրանք և մեկնաբանել քո դիրքորոշմամբ ու քո շահերի օգտին:
Ավելացվել է 3 րոպե անց
Ես կրկին համոզվում եմ,որ դու կամ հորինում կամ այլ տվյալներտ վերագրում ես ՀՀԿ-ին:
Ավելացվել է 14 րոպե անց
Ես ողջունում եմ այս խոսքերտ,քանի որ այդ խոսքերը ՀՀկ-ի լոզունգներից մեկն է և վերաբերվում է այն բոլոր ընդիմադիր կուսակցություններին,որոնք ընտրությունների են գնում միայն իրենց շահերի և իրենց երեխաների ապագան դասավորելու համար:
Վերջին խմբագրող՝ Hanrapetakan: 28.04.2007, 22:47: Պատճառ: Գրառման ավելացում
Ոչ միայն զլմներից, այլ նաև փողոցում և առօրյայում:
Հմ... Իմ բավականին օբյեկտիվ, բայց այնումենայնիվ սուբյեկտիվ կարծիքով շահերի եթե ընկնեի, ապա վաղուց կհհկանացվեի կամ կբհկանացվեի կամ առնվազն նրանց շահերը կպաշտպանեի: Ես բացարձակապես ոչ մի հավակնություն չունեմ որևէ աթոռի կամ պաշտոնի: Ինձ համար վերին գաղափարներ ու արժեքներ են ժողովրդավարությունն ու արդարությունը:
Չեմ ասում, որ լավը չի լինում Հայաստանում, բայց դե... Գիտես, եթե մարդ 10 տարի թալանում ա երկիրը, իսկ ընտրություններից առաջ երկու կտոր շպրտում ժողովրդին ու նրանք այդ կտորի համար ուրախանում են, դա ո՛չ ժողովրդավարություն է, ո՛չ արդարություն: Եվ այսպես, ի սկզբանե ՀՀԿ-ն հակասում է իմ գաղափարներին:
Վախտը կգա, բարին հետը:Ես կրկին համոզվում եմ,որ դու կամ հորինում կամ այլ տվյալներտ վերագրում ես ՀՀԿ-ին:Բայց վստահեցնում եմ, որ ամեն մեկը կստանա իրեն արժանի գնահատական:
Առանց մեկնաբանությունների:Ես ողջունում եմ այս խոսքերտ,քանի որ այդ խոսքերը ՀՀկ-ի լոզունգներից մեկն է և վերաբերվում է այն բոլոր ընդիմադիր կուսակցություններին,որոնք ընտրությունների են գնում միայն իրենց շահերի և իրենց երեխաների ապագան դասավորելու համար:
Բավականին հետաքրքիր մարդ ես. նշիր գոնե մեկ ասպեկտ, որտեղ դու գործունեություն ես ծավալում և փորձում ես ուղղել քո նշած բոլոր չարությունները:
Եթե բանակի հզորացումը, արտաքին բավականին մեծ պարտքի մարումը, երկրի անվտանգության նկատառումներով բազում, բավականին թանկարժեք, միջոցառումների ապահովումը, դու անվանում ես երկրի թալանում, ապա ես քեզ կարող եմ անվանել ամենաքիչը տարորինակ մարդ:
Լիովին համաձայն եմ քո հետ: Բայց վախենամ դու հիասթափվես քո այսօրվա կարճատեսության պատճառով…
Es sirum em im erkir@!!!
Դու ասում ես, որ քեզ համար վերին գաղափարներ են ժողովրդավարությունն ու արդարությունը ու հետո էլ ասում ես, որ ՀՀԿ-ի գաղափարները հակասում են քո գաղափարներին: Արդեն դու ես ինքդ քեզ հակասում...
Անպայման խորհուրդ կտամ լավ ծանոթանաս ՀՀԿ-ի գաղափարներին...![]()
ՀՀԿ-ն է լինելու առաջին քաղաքական ուժը խորհրդարանում...
ՀՀԿ-ն է լինելու մեր պետության հզոր ապագայի երաշխավորը...
ՀՀԿ-ն է մեր պետության շահերը վեր դասելու կուսակցական ու անձնական նեղ շահերից...![]()
Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...
Ես որևէ տեղ չեմ գրել, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը հակասում է իմ գաղափարախոսությանը: Ի տարբերություն ՀՅԴ-ի գաղափարախոսության ՀՀԿ-ինը չի հակասում իմ գաղափարախոսությանը, սակայն: ՀՅԴ-ն գործում է իր գաղափարախոսության համաձայն, իսկ ՀՀԿ-ն ոչ: ՀՀԿ-ի գործերն են դեմ իմ գաղափարախոսությանը:
Ե՞րբ: Երբ արդեն Հայաստան չի՞ լինի: ՀՀԿ-ն վերջին 10 տարին իշխանություն է: Գոնե ձևի համար մի փոքր վեր դասեր, որ օրինակ ունենար ապացուցելու:ՀՀԿ-ն է մեր պետության շահերը վեր դասելու կուսակցական ու անձնական նեղ շահերից...![]()
ՀԱՅԱՍՏԱՆԸ կլինի միշտ...... ՄԵՐ ուղիները մոտենում են....ես մտածում, որ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որտեղ քաղաքականությամբ զբաղվող մարդը ունի անելու բան: Իսկ ինչ վերաբերում է գաղափարախոսությանը, կարծում եմ դու ճիշտ ճանապարհի վրա ես կարճ ժամանակում Ֆորումի անդամները կուսակցություն կբացեն և բոլորով միասին կհետևեն Artgeo-ի գաղափարախոսությանը: Բայց իմ դուրը ՀՀԿ-ն ավելի ա գալիս
Հայ Կանանց ենք պարտական, թե որ հայ ենք մնացել...
Հարգելի հանրապետականներ
Ուզում եմ ձեզ հարցնել ձեր վերաբերմունքը այն բանի վերաբերյալ, որ ՀՀԿ-ն հովանավորեց Տատուի այցը Հայաստան:
Մեր ուղիները չեն մոտենում, իմ կարծիքով ՀՀԿ-ն այդ կուսակցությունը չի:
Ինչ վերաբերվում է Ակումբի անդամներին, ապա Ակումբը քաղաքական ֆորում չի, այլ ընդամենը «Քաղաքականություն» բաժին կա, որը ֆորումի մի մասնիկն է: Ակումբի անդամները հիմա էլ կարող են լինել ցանկացած կուսակցության անդամներ, ինչպես նաև ունենալ պաշտոններ և այլ սեռական կողմնորոշումներԿարճ, Ակումբը ընդամենը ֆորում է և այն կուսակցություն չի ու չի դառնա, չի էլ հավակնում: Կանոնադրությունը կարդա:
![]()
Հարգելի Հայ Արիացի, ես հանրապետական չեմ, բայց կպատասխանեմ քեզ, ես ինքս անձամբ բազմաթիվ հնարավոր առիթների ժամանակ բարձրաձայնել եմ (ոչ միայն ֆորումներում), որ ՀՀԿ գաղափարախոսությանը հակառակ է տատուին Հայաստան բերելը: Ենթատեսքտը հասկանում եմ: Որոշ բաներով համամիտ եմ: Սակայն առաջին դա կուսակցության միջոցառում չէր, նրան հրավիրել էր Կենտրոնի թաղապետը, ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀԿ-ն էլ այնուամենայնիվ չէր խանգարել ուղղակի և կարծում եմ դրա իմաստն էլ չկար /խանգարելու/: Եվ մի բան, պահանջարկն է ծնում առաջարկ, նախադեպը ցույց տվեց, որ երիտասարդության մի զգալի հատված էր այդ օրը հավաքվել համալիրում, ուստի, ես, դու /կարծում եմ դու էլ ես էտպես արել/ միայն կարող էինք չգնալ և բացասաբար արտահայտվել այդ քայլ հասցեին:
Ավելացվել է 1 րոպե անց
ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ավելի լավ է նորմալ կողմնորոշում ունենան![]()
Վերջին խմբագրող՝ Apostle: 01.05.2007, 19:45: Պատճառ: Գրառման ավելացում
Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ