Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Այո՝ իմ ասածի մեկ այլ տարբերակն է:
Ոչ, դա իմ ու քո ասածները չեն, այլ մեզանից առաջ այլ մարդիկ էլ են ասել` մենք իրենց հետ համեստորեն համաձայնվել ենք
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ասենք, դու ի՞նչ հիմքեր ունես վերևում բերածս հղումում Հայ և Արմեն չտեսնել, կասե՞ս:

Հիմքերս հենց քո բերած հղումից են: Օրինակի համար` էջ 33
Таким образом, указанные названия группируются вокруг мест, близких к исторической Армении, и дают серьезные основания для поиска весьма ранних истоков тех внешне к ним близких ономастических элементов и этнонимов, которые существенны для этногенеза армян. Учитывая возможность многократных переходов имен от этноса к этносу и заимствований этнонимов, эти термины нельзя считать доказательством того, что протоармянский уже в середине III тыс. до н. э. мог быть языком, с которым связывались эти имена.
Հերիքա, թե էլի հիմքեր բերեմ հենց քո դրած հղումից:
ՄԻ բան էլ զուտ մաթեմատիկորեն ասեմ: Չար գիտնականներն ասում են, որ տնված էբլայական արխիվը մ.թ.ա. 24-23րդ դարերի է: Եթե համադրում ենք (Հայկը 25-րդ դարում էր), ապա ստացվում է, որ այդ ժամանակ հայերին տարբերում էին Արմիի բնակիչներից` նրանք նույնը չէին
Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ինքը երկու մետր չի, կարող ենք գնալ, նայել: 180 սմ, իմ բոյին: Իմ բոյի մարդը, եթե արձակի այդ աղեղը, ոտքով չի կարողանա հենվել աղեղի ներքևի ծայրին: Ամեն դեպքում, մարտակառքերի վրա կարող էին սրա ավելի փոքր տարբերակը կիրառել:
Նախ ասեմ, որ ոնց որ լավ չես ուսումնասիրել մեր նախնիների մարդաբանական տվյալները` 180սմ և ավելի հասակը խիստ հազվադեպ է հանդիպում պեղված դամբարաններում:
Երկրորդ. փորձել ես երբևէ աղեղ ձգել ու նետ արձակել? Ուղիղ կանգնած աղեղ չեն ձգում: Հայկի արձանը հաստատ տեսել ես: Ոտքերի կայուն դիրք է պետք, որի ժամանակ կարելի է նաև "խչմար" տալ գետնին հասնող աղեղի կոթը
Նույնիսկ 180սմ աղեղն ահռելի մեծ ուժի կիրառում, հետևաբար կայունություն է պահանջում ձգելու համար` որոշակի հենման մակերես, ինչը մարտակառքը կդարձներ սայլ: Ասածս այն է, քանի որ մարտակառքերի վրա լայնալիճ աղեղների կիրառումը ֆիզիկապես անհնար է: Իսկ քո ասած "ավելի փոքր" տարբերակները լայնալիճ անվանելն ուղղակի կատակի պես մի բան է` "թզուկ հսկա":
Նայիր ստորև տեսանյութի 1:40 վարկյանից` լայնալիճը դրածա: Ի դեպ մենակ զուտ դրա համար եմ դրել, քանի որ մեջի նյութը համարյա լրիվ մաղադանոսի հետևանքա (բացի պատմական հիշատակություններից):
https://video.img.ria.ru/Volume38/Fl...wajluq.zid.mp4

Հ.Գ.
Դու էլ կաս տեսանյութում:
Ամենայնց ամեն