Ասեմ, կարող ա իմ ակնկալիքներն էլ չեն իրականանում էն առումով, որ ամեն ինչ ինչ-որ խիստ կանխատեսելի ա դառնում։ Չնայած անկանխատեսելի զարգացումներ դեռ հնարավոր են։
Բայց, ընկեր, էս յոթ սեզոնի շիլա-շփոթը պիտի հանգուցալուծվի, ու նենց որ ֆաները չբռնեն ու HBO-ն գմփցնեն։ Դրա համար էլ ոտի վրա արագ լուծումներ են տալիս, մեջտեղից ով պետք չի արագ դուրս ա գալիս ու հնարավորինս քիչ հարցականներ են թողնում։ Սրան գումարում ես տեսարանները, ու բոլորը երջանիկ են։ Ես ոնց հասկացա էտ battle scene-ը կինոինդուստրիայի երբևէ ամենաերկար battle scene-ին ա։ Չնայած չասել տղուս, երևի պատմության ամենա անարդյունավետ battle-ն ա․ բռնում ու հինգ րոպեում վարի ես տալիս քո գլխավոր հարվածային ուժը մի բանի համար, որը կարելի էր լուծել Արյայի մի buzzer beater-ով![]()
Կարճ ասած, ես թուլացել եմ ու հաճույք եմ ստանում՝ առանց լրջին տալու ու շատ խորանալու։ Էս սերիալը սենց թե նենց մնալու ա պատմության մեջ որպես ամենա գռանդիոզ սերիալ, եթե սրանից հետո նոր գլուխգործոցներ չնկարահանվեն։ Իսկ ես հույս ունեմ, որ էս տրենդ ա դառնում ու դեռ մի քանի սենց որակի սերիալ էլ տեսնելու ենք։
Էջանիշներ