Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Արի ես ու դու Պելեի ֆուտբոլից հասկանալու ունակությունները կասկածի տակ չդնենք Չեմ կարծում, որ նա վիճակագրություններ վրա է հիմնվում: Յուրաքնաչյուր գնահատական էլ կարելի է սուբյեկտիվ համարել: Ու էլ չասեմ, թե հենց նույն Մեսսի համար ինչպիսի խոսքեր է ասել:
Համ էլ միգուցե ինձ սխալ ես հասկացել: Ասածս այն էր, որ այդ ցուցակում ներգրավված յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր ուրույն ներդրումն է ունեցել համաշխարհային կամ իր ազգային ֆուտբոլում, ինչպես հիմա Մեսսին ունի ու հաջորդ ցուցակում ԻՀԿ անկասկած ներգրավվելու է:

Արդեն մեկ անուն նշել եմ` 19 տարի մեծ ազդեցություն խաղի վրա, բարձր օգտակարություն, յուրահատուկ ոճ, նունիսկ անվանական դիրք և գոլ խփելու ձև !, բազմաթիվ տիտղոսներ ու անհատական ռեկորդներ:
Բայց էդ էլի չի նշանակում, թե Մեսսի կապուտ Մեսսին ֆուտբոլային պատմության հիանալի և գործող կերպար է:
Դել Պիերոն իհարկե լեգենդ ա, աշխարհի չեմպիոն (Գերմանիային խփած գոլը լավ հիշում եմ), բայց թե արդյունավետությամբ եթե միանշանակ զիջում ա Մեսսիին, խաղով ինչքան հիշում եմ էնքան ուժեղ չէր, որ կոմպենսացներ էտ տարբերությունը:

Ամեն դեպքում, վիճելի հարց ա, մանավանդ որ համեմատում ենք ֆուտբոլային տարբեր ժամանակաշրջաններ։

PS. Ցուցակում Էմրե Բերեզողլուն կար, էն օրը պարզվեց, որ մինչև հիմա խաղում ա Թուրքիայի առաջնությունում։ Իմ համար վերադարձ էր դեպի մանկություն մի վրկ-ով։