Ես էլ չգիտեի, որ սաունդթրեք ա, ես ուղղակի որպես երգ եմ իմացել:
Ի դեպ, ես ահագին ժամանակ կարծել եմ, թե էդ երգը Շերիլ Քրոուն ա երգում, ուղղակի ինձ թվում էր` իրան նաև Շվըրի են ասում: Դե, Շերիլ Քրոուին գիտեի որպես Tomorrow Never Dies երգով, որը կարծեմ նույնպես սաունդթրեք էր, ու հետո, որ լսեցի Goodnight Moon-ը, չգիտեմ ինչի, նենց համոզված էի, որ էլի Շերիլ Քրոուն ա երգում, ձայները շատ նմանեցնում էի: Ու ուզում էի Շերիլ Քրոուի կասետ առնել, մեռա ման գալով, ոչ մի տեղ չկար, ամեն տեղ մենակ էդ մի երգն էին առաջարկում հավաքածուների մեջ: Բայց էդ որոնումների արդյունքում պարզեցի, որ Goodnight Moon-ը, ինչքան էլ որ լավն ա, Շերիլ Քրոուն չի երգում
: Շիվըրիի կասետ տենց էլ չունեցա, բայց քույրս ու եղբայրս կարծեմ ծնունդիս առթիվ ինձ համար մի տեղից պեղել էին Շերիլ Քրոուի մի ալբոմ
: Նենց էի ուրախացել:
Քանի որ Շերիլ Քրոուից խոսեցի, էդ երգն էլ դնեմ` որպես 90-ականների վերջերը հիշեցնող նոստալգիկ երգ, որն ամենուր հնչում էր.
Էջանիշներ