StrangeLittleGirl-ի խոսքերից
Անկեղծ պատասխան.
1. Ես անկեղծորեն զարմացած եմ էս թեմայում տեղադրված երգերից, որովհետև հին օրերի հիթեր ասելով ես հասկանում եմ հիթեր, որոնք ինձ էին շրջապատում, ոնց որ թեմայում տեղադրողներն էլ հասկանում են հիթեր, որոնք իրենց էին շրջապատում։ Բայց արի ու տես, որ ապրելով նույն քաղաքում՝ ես լրիվ իրականությունից կտրված եմ էղել, որտև էս թեմայի երգերն ընդամենը կողքովս անցել են, ընդամենը իմացել եմ դրանց գոյության մասին։
2. Էս թեմայում տեղադրված երգերի մեծ մասը աղբ ա։ Ստեղ տարբերվելու հարց չկա։ Երաժշտական֊ստեղծագործական֊արվեստային իմաստով մեծ մասն աղբ ա, էդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող (թե՛ ոչինչ չասող տեքստերով, թե՛ պրիմիտիվ մեղեդիով կամ դրա իսպառ բացակայությամբ)։ Դու կարաս խոստովանես, որ սիրում ես էդ աղբը, կարաս խոստովանես, որ չես սիրում։
3. Իմ յուրահատկությունը ցույց տալու խնդիր չունեմ։ Քեզ կարող ա թվալ, թե յուրահատկություն եմ ցույց տալիս, բայց ինձ համար ահավոր շոկ ա, որ էս երգերը, փաստորեն, մենակ ես էի լսում ակումբցիներից, իսկ մյուսները Անժելիկա Վառումների ու Արման Բարդումյանների տակ են մեծացել։ Մինչդեռ իրականում ես դրել եմ երգեր, որոնք 90֊ականներին լսում էր ցանկացած միջին վիճակագրական թինեյջեր, բայց, թերևս, Հայաստանից դուրս (չնայած իմ շրջապատի թինեյջերներն էլ էին լսում էդ բոլոր երգերը, ուղղակի, փաստորեն, իրանք ակումբում չեն)։
4. Ուրախանալն էլ հասկանում եմ։ Ուղղակի եթե տականք երգերի թեման ա, կարելի ա համապատասխան թեմայում դնել։ Բայց փաստորեն մարդկանց մոտ էս երգերը որոշակի հիշողություններ են արթնացնում։
Էջանիշներ