Դե հենց էդ ա, ոչ միանգամյա գործոններ են պայմանավորում մարդու երջանկությունը, մասնավորապես՝ մտերիմ հարաբերությունները։ Իսկ մտերի հարաբերությունն ինչ-որ նվաճում չի, որ մի օր հասար, դեմը պտիչկա դնես, այլ անընդհատ շարունակվող պրոցես ա։
Հարվարդի մի հատ եքա հետազոտություն ցույց ա տվել, որ մտերիմ հարաբերություններն են մարդկանց ամենաշատը երջանկացնում, ինչն էլ իր հերթին ազդում ա առողջության վրա։ Էս նենց բան ա, որ ես ենթագիտակցաբար գիտեի, ու միշտ ընկերներիս ու ընտանիքիս աշխատանքից կարևոր եմ դասել։ Բայց հիմա որ գիտական տվյալներն էլ կան, նույնիսկ լրացուցիչ ջանք եմ գործադրում, որ բոլոր տեսակի հարաբերություններս պահպանեմ։ Ի վերջո, հիսուն տարի հետո մեծ հաշվով մեկ ա լինելու էսինչ տպագրությունն ունեցա, թե չէ, պրոֆեսոր դառա, թե չէ։ Բայց այ մարդիկ կարևոր են լինելու։
Էջանիշներ