User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Մարզադահլիճ, սպորտային ակումբներ, ֆիթնես. հաճախումները և դրանց արդյունավետությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի դրանից, մկաններ զարգացնելու հաշվին՝ մեջքի ցավերից եմ ազատվել, որ առաջ հա հետս էին։
    Յոգայի մի երկու անգամ գնացի ձմռանը, ինձ դուր չեկավ, իմը չէր, բայց լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց, ովքեր նախընտրում են յոգան կամ այլ մարզումներ։
    Լող էլ եմ շատ սիրում, բայց լողավազաններ՝ էդքան էլ չէ, թեև մեկ-մեկ գնում եմ։ Ամենասիրելին լճերում լողալն է։ Քիչ մնաց, մի քիչ էլ տաքանա, նորից կընկնեմ իմ սիրելի ջրերը
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տհաճ արտաքինով մկանը ո՞րն ա․․․ մեկի համար տհաճ կարող ա լինել, մեկի համար էլ՝ սիրուն․․․ բացի դրանից, հա, կոնկրետ մկաններ զարգացնելու մարդու կյանքի որակը ահագին կարող է փոխել։ Այվին արդեն ասեց մեջքի մասին, իմ մոտ էլ մի երկու տենց բան կա, որ պիտի հատուկ առանձին վրան աշխատեմ, ու ինչքան էլ տհաճ կողքից չերևա, ինչը էլի ճաշակի հարց ա, իմ կյանքը դրանից հեշտանում ա, իսկ որ երկար ժամանակ չեմ աշխատում՝ տանջալից դառնում։ Յոգայի մասին էլ մենակ մտածելուց արդեն հորանջում եմ։ Ասում են յոգայով զբաղմունքը մոտիվացնող ա ուրիշ տիպի մարզումների համար, բայց դե ինքն իրենով ինձ համար ահագին տաղտկալի ա, չնայած միգուցե որ մի երկու ամիս ինձ տանջեմ զբաղվեմ՝ կընտելանամ, բայց ասենք լողն ու թիավարելու վարժություններն ինձ համար լրիվ յոգայի ֆունկցիաները լրացնում են։
    Հա՜, մեջքի մասին լավ հիշացրեցիք։ Իմ մեջքի հերը անիծել եմ հենց էդ ֆիթնես սրահներում, որտև մարզիչները անհատական մոտեցում չցուցաբերելու արդյունքում թույլ էին տալիս ինձ անել վարժություններ, որոնք բոյիս հարմար չէին, ու մեջքի ցավով էի ամեն անգամ տուն գնում։

    Ինչ վերաբերում ա յոգային, ապա յոգայի կայֆը հենց էն ա, որ ոչ թե ֆիքսվում ես, թե էս մկանս էսքան մեծացավ, էսքան չմեծացավ, այլ ֆիքսվում ես նպատակների վրա, որ էս ու էն դիրքը ավելի լավ անես, զգում ես, թե ընդհանուր մարմինդ ոնց ա թեթևանում ու ճկուն դառնում, շարժումներդ էլ ավելի սահուն։ Ավելին՝ նաև ճանաչում ես մարմինդ ու հասկանում, որ որոշ դիրքեր պետք էլ չեն, որ կարողանաս անել, որովհետև քո անատոմիան դա երբեք թույլ չի տա։ Մի խոսքով, յոգան աշխատում ա ոչ թե գեղեցկության կամ մարզվածության մի ստանդարտի հասնելու ուղղությամբ, որը ոչ բոլորի վրա ա կիրառելի, այլ անհատական քո սեփական մարմնի լավագույն վերսիան ստանալու, ինչը, կարծում եմ, ավելի հետաքրքիր պրոցես ա ու հեչ ձանձրալի չի։

  2. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՜, մեջքի մասին լավ հիշացրեցիք։ Իմ մեջքի հերը անիծել եմ հենց էդ ֆիթնես սրահներում, որտև մարզիչները անհատական մոտեցում չցուցաբերելու արդյունքում թույլ էին տալիս ինձ անել վարժություններ, որոնք բոյիս հարմար չէին, ու մեջքի ցավով էի ամեն անգամ տուն գնում։

    Ինչ վերաբերում ա յոգային, ապա յոգայի կայֆը հենց էն ա, որ ոչ թե ֆիքսվում ես, թե էս մկանս էսքան մեծացավ, էսքան չմեծացավ, այլ ֆիքսվում ես նպատակների վրա, որ էս ու էն դիրքը ավելի լավ անես, զգում ես, թե ընդհանուր մարմինդ ոնց ա թեթևանում ու ճկուն դառնում, շարժումներդ էլ ավելի սահուն։ Ավելին՝ նաև ճանաչում ես մարմինդ ու հասկանում, որ որոշ դիրքեր պետք էլ չեն, որ կարողանաս անել, որովհետև քո անատոմիան դա երբեք թույլ չի տա։ Մի խոսքով, յոգան աշխատում ա ոչ թե գեղեցկության կամ մարզվածության մի ստանդարտի հասնելու ուղղությամբ, որը ոչ բոլորի վրա ա կիրառելի, այլ անհատական քո սեփական մարմնի լավագույն վերսիան ստանալու, ինչը, կարծում եմ, ավելի հետաքրքիր պրոցես ա ու հեչ ձանձրալի չի։
    Դե քո համար կրկնվող շարժումներն են աննպատակ, իմ համար էլ յոգայի այս կամ այն դիրքերը։ Իսկ մի կամ մի քանի վատ ֆիտնես մարզիչներին հանդիպելով լրիվ ֆիտնեսը քլնգելը մի քիչ․․․ գիտական չի, էլի։ ու ֆիտնեսն էլ պարտադիր չի մոդային զոհություն լինի։ Մարդ կա օրինակ ֆիտնես ա գնում հանդերձարանում սիրուն մարմիններ տեսնելու համար, ու իրեն դա լիքը մոտիվացնող ա, ինչը յոգայում կարող ա հասանելի չլինի, եսիմ։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. НТВ+ full hd 3D ТРК + ФУТБОЛ TRICOLOR Platforma HD JSC sport ПОВЕРХНОСТЬ +
    Հեղինակ՝ holowman, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.04.2012, 12:34
  3. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  4. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •