Ծլնգ-ի խոսքերից
Մի քիչ խառն էր գրածդ ինձ համար, բայց փորձեմ հասկացածիս սահմաններում մեկնաբանել։ Պատճառահետևանքային կապը համոզիչ չէր, մանավանդ էն պարագայում, որ հայ հասարակության մեջ փոքրիկները սովորաբար սեռական ակտի ու ինտիմ հարաբերությունների քխությանը ծանոթանում են «աչքերդ փակի», «ոչ երեխեքի շուրջ» ու նման տիպի մեծերի վերաբերմունքից ու հայհոյանքներից շատ ավելի շուտ, էլ չասած մարմնի մերկության քխությանը, յանի ամոթ էլ չունի՝ տենց կարճ յուբկա/բաց լողազգեստ ա հագնում ու նման։ Այնպես որ հայհոյանք տուտ նի պրիչեմ, այլ կարծում եմ հենց էն տաբուն ա, որ հա՛մ ինտիմին ա քըխ սարքում, հա՛մ էլ սեռական բնույթի հայհոյանքներին ա ծնունդ տալիս։
Երկորդ մասի առումով էլ, կարծում եմ այնքան էլ իրար չենք հասկանում։ Ես Շինարարի «բռնաբարության նորմալացումը» ընկալել եմ այն իմաստով, որ այդ սեռական բնույթի հայհոյանքներն իրենց տարածմամբ նպաստում են նրան, որ հայհոյանքների մեջ նկարագրված գործողությունները դառնում են նորմալ ու ասենք կարող են նպաստել իրական բռնության դրսևորման։ Սա ինչ-որ տեղ նման է այն վարկածին, որ վայրենի համակարգչային խաղերը նորմալացնում են բռնությունը ու նպաստում բռնությամբ հանցանքների աճին։ Բայց այս վերջին վարկածը լայնամասշտաբ հետազոտություններով հերքվել է, ու իմ հասկանալով այժմյան մոտեցումն այն է, որ խաղացողը լավ էլ կարողանում է տարանջատել համակարգչային խաղը իրականությունից և մեկը մյուսի վրա ազդեցություն չի թողնում։ Ու հիմա հավես չունեմ հետազոտությունների մեջ խորանալու, բայց իմ հասկանալով, հայհոյանքներն էլ են իրականությունից զերծ ընկալվում ուղեղի կողմից։ Սենց ասեմ. մարդը հայհոյում ա ոչ թե որպես բռնության գործընթացի մաս, այլ դրան ի փոխարեն. որ չխփենք, մի հատ ուշունց ենք տալիս անցնում առաջ։ Ու սրանով մարդը տարբերվում ա կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից, որ իրար կծում-մծում են, իրար վրա գոռում կամ ատամներ են ցուցադրում։ Իսկ մարդը ի վիճակի է բավականին բարդ պայմանական լեզվա-սոցիալ շփման միջոցով փոխանցել իր ագրեսիա պարունակող վերաբերմունքը՝ առանց ուղիղ ֆիզիկական ներգործության։ Այնպես որ դեռ հայտնի չի՝ հայհոյանքը նորմալացնում է (սեռական) բռնությունը, թե դրանից խուսափելու միջոց տրամադրում։
Էջանիշներ