Ծլնգ ջան, էն որ ընդհանրապես խոսքում սևամորթին «նեգր» անվանելը վիրավորական ու ռասիստական ա համարվում, էդ հասկանալի ա։
Խոսքը գեղարվեստական ստեղծագործության մասին ա։ Ինքդ ասեցիր, որ «խտրականական ստերեոտիպները աբսուրդության հասցնելով՝ այդ անեկդոտները առաջին հերթին ծաղրում են հենց իսկ այդ ստերեոտիպներն ու ռասիզմը»։ Այսինքն՝ եթե ստեղծագործության նպատակը հենց էդ ստերիոտիպերը ծաղրելն ա, այսինքն՝ ըստ էության երկու դեպքում էլ արտահայտված ռասիզմը հեղինակի սեփական վերաբերմունքը չի արտահայտում, այլ ռասիզմ դրսևորողներին ա ներկայացնում քննադատական մղումներով, էդ դեպքում, ի՞նչ տարբերություն․ բանահյուսության ժանրը կարճ անեկդոտ ա՞, թե՝ երկարամետրաժ ֆիլմ։
Էջանիշներ