Տրամվա՞յ․․․ բացի սենտիմենտալ արժեքից ու ֆիքսված ուղիղ մարշրուտներից դուրս, անկապ ու թանկ տրանսպորտ ա (light rail-ը մի կողմ թողած, որը ավելի պրակտիկ ա, բայց նորից սահմանփակ օգտագործման իմաստ ունի մենակ)։ Էլեկտրական ավտոբուսներ Երևանում վաղուցվանից կան, անունը՝ տրոլեյբուս։ Տեսլան էլեկտրական ավտոբուս չի սարքում, ու չի էլ սարքելու։ Ինչքան գիտեմ աշխարհի ամենամեծ բատարեյով էլեկտրական ավտոբուս արտադրող ընկերությունը չինական BYD-ն ա, բայց դե մի քիչ անիմաստ ա ֆիքսված ուղով էլեկտրական տրանսպորտի մեջ բատարեյ դնել, այլ ոչ թե վրով գիծ քաշել։ Ի դեպ Ղրիմում դեռ 30-40 տարի առաջ միջքաղաքային տրոլեյբուսներ էին գործածվում։
Համ էլ Երևանը արդեն կարգին քաղաք ա, տրանսպորտային պլանն էլ՝ ավտոբուսներ՝ մեծ, միջին և փոքր։ Էն Չինաստանից սպիսատ արած բերած, էլի․․․ քանի որ Չինաստանը տրանսպորտի էլեկտրիֆիկացման ագրեսիվ պլան ունի, մի տեղ իրենց սպիսատ արած ավտոբուսները պիտի գնան, թե չէ․․․
Էջանիշներ