Իսկ ինչի՞ ես ուզում անպայման դիսկուսիան կամ մեկի կարծիքը, որը բոլորովին չես կիսում ու վրադ ազդում ա… ինչի՞ ես ուզում անձնական վիրավորանքների հարթություն տեղափոխել: Ես քեզ վիրավորեցի՞: Ես իմ փայ քննադատանքն ու նողկանքն եմ արտահայտում տեղի ունեցող իրավիճակի մասին (թեմայի վերնագիրն էլ կարծեմ մենակ գովասանք չի ներառում իր մեջ այլ նաև քննադատություն)……իսկ եթե ամեն անգամ որևէ քո կարծիքին հակառակ կարծիք/քննադատության ես հանդիպում, որը քեզ զզվանք ա առաջացնում ու դրանից ելնելով ուզում ես գրառում կատարողին անձնական հարթության մեջ վիրավորես ուրեմն էս ֆորումային ֆորմատը քոնը չի: Ես չեմ մտել ստեղ որ ինչ-որ մեկին դուր գամ: Ես մտնում եմ ստեղ կարծիքներ կարդալու (միգուցե նաև դրանցից ինչ-որ բաներ քաղելու) և իմ անկեղծ մտածածն արտահայտելու՝ անկախ նրանից թե կզզվեն մարդիկ իմ կարծիքից, թե չէ: Թքած ունեմ: Ֆորումը ստեղծված ա առաջին հերթին առողջ բանավիճելու, ոչ թե իրար լայքելու ու անընդհատ իրար գրածներին համամիտ լինելու ու իրար դուր գալու համար:
Էջանիշներ