User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Գեյե՞րն են ագրեսիվ (reversed)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր ջան, դու աչքիս տեղյակ չես՝ մարդիկ Հայաստանից փախնելու համար ինչերի են պատրաստ (թե՞ կարծում ես՝ բոլորի ճանապարհները քոնինի պես հարթվում ա ու դռները բացվում են. չէ: Ու թեև քո ինտելեկտն ու պրոֆեսիան կարող ա էդ մարդիկ չունենան՝ Հայաստանից նորմալ կերպով հեռանալու, բայց էդ մարդիկ մնում են մարդ (թեկուզ ոչ խելացի ու ոչ կրթված) ու ճանապարհներ են որոնում՝ արանքը ճղելու: Ու հա, ես համոզված եմ՝ կանե՛ին էդ քայլը: Դրա հետ կապված քեզ ասեմ, որ (հլը շաա՜տ բան դու չգիտես հայ էմիգրանտների մասին աշխարհում, մասնավորապես՝ Ֆրանսիայում) նույն իմ քաղաքում, որտեղ ես եմ ապրում, 7 տարի առաջ կարմիր խաչի համար կամավոր օրալ թարգմանիչ եմ աշխատել ու օրինական կարգավիճակ չստացած հայերի մեջ գիտե՞ս ինչ դեպքեր կային… պատրաստվի. իրենք իրենց կեղտոտ ներարկիչներով շալվարների վրայից սրսկում էին, որ գեպատիտի աստիճան ձեռք բերեն՝ էնքան որ Ֆրանսիան չասի՝ հետ գնացեք: Բա: Էդքանից հետո ծեծվելը թեթև բան եմ համարում:
    Ադամ ջան, դու աչքիս ընդհանրապես տեղյակ չես նույնասեռականությունից, իրանց կյանքից, ընդհանրապես տեղյակ չես, թե ովքեր էին Շուռնուխում ծեծվողները։ Նախ, իրանցից շատերն ակտիվիստներ են ու ամեն օր սենց թե նենց տոննաներով սպառնալիքներ են ստանում, որոնք իրանց լրիվ հերիք կլիներ ապաստան խնդրելու համար։ Հետո, էդ մարդիկ ծեծվելու միջոցով որևէ տեսակի ապաստան խնդրելու, որևէ տեսակի ֆինանսավորում ստանալու հավակնություններ չունեն։ Իրանք տեռորի մեջ են էղել, կարծել են՝ հեսա մեռնելու են։ Դու ուղղակի չես կարա պատկերացնես, թե ինչի միջով են անցել։ Քո համար իրանք ինչ֊որ աբստրակտ երևույթներ են, ինձ համար մարդիկ են, որոնց անձամբ գիտեմ։

    Ու ստեղ ուզում եմ հիշեցնել, որ ծեծ հրահրելու համար նախ ծեծող ա պետք, այսինքն՝ էնտեղ եղել են մարդիկ անկախ ամեն ինչից, որոնք պատրաստ են եղել ծեծուջարդ անելու, ու դա սարսափելի ա։

    Ինչ վերաբերում ա «իմ առաջ դռները բացվելուն», մի քիչ մտածի, նոր խոսա, օքե՞յ։ Իմ առաջ դռները սիրուն չեն բացվել, էդ դռները բացել եմ տվել իմ սեփական քրտինքով ու աշխատանքով։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (11.09.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •