Ծլնգ-ի խոսքերից
Կարճ, էդ ֆրանկոֆոնիայի միությունը ֆրանսալեզու երկրների համախմբում ա, ովքեր ունեն ֆրանսիայի հետ որոշ միասնական պատմություն (օրինակ վախտին կոլոնիզացվել են, կամ լիքը ֆրանկախոս բնակիչներ ունեն, ու ֆրանսիայի հետ դրա պատճառով սերտ կապերի մեջ են եղել)։ Ու սրանք ինչքան գիտեմ երկու տարին մեկ հավաքվում են, որ մի երկու կում պիվա իրար հետ խմեն, բան, յանի մենք իրար հեռու բարեկամներ ենք, մեկ-մեկ իրար ջան-ջիգյար ասենք ու իրար ձեն լսենք։ Հիմա ոնց ա եղել, հայերն էլ են իրենց ֆրանկոֆոնիայի մեջ կարծում, ու եսիմ երբվանից այդ միության անդամ ենք։ Դե հիմա էլ կանչել ենք մեր մոտ այդ «family reunion»-ի։ Թե չէ բան էլ չի, ուղղակի մի սուրու երկրների պատվիրակություններ են գալու, իրար ձեռք սեղմեն, Ծիծեռնակաբերդ գնան, նկարվեն աջ ու ձախ, վերջում էլ ասեն՝ հայերի խորովածը համով ա, բայց աղը շատ ա, ու ցրվեն տներով։
Էջանիշներ