Ոչ լայվ եմ նայում, ոչ էլ չլայվ։ Ամեն անգամ միացնելուց առաջին րոպեն նայում եմ, տեսնում եմ՝ բուն ասելիքը չի սկսել, անջատում եմ։ Ուղղակի էս անգամ ոնց էղավ իրա լայվն ու իմ՝ կոմպի մոտ ազատ ժամանակ անցկացնելը համընկան, բայց էլի կարճ ժամանակ անց անջատեցի․ ավելի լավ ա մրցույթի գործերին տրամադրեմ էս ժամանակը։
Շին, լայվերի մասնագետ լինելու մասին չի, այլ մտքերը կարճ ժամանակում հստակ ու կոնկրետ արտահայտելու։ Որոշ բաներ կան, որ ցանկացած անձ քաղաքականություն մտնելիս ու հատկապես երկրի ղեկավար դառնալիս պիտի սովորի, ու եթե դրանց համար հատուկ դասընթացների չի գնացել, պետք ա վարժի մեկին, որ սովորացնի իրան էդ սաղ։ Իրանց (ոչ միայն Նիկոլի) էս լայվերով սենց երկար-բարակ խոսելը նույնն ա, ինչ երբ կոնֆերանսի ժամանակ մեկը սլայդներ ա ներկայացնում, որոնց վրա տոննաներով տեքստ ա․ իմանում ես, որ մարդը պրեզենտացիա անելու հմտություն չունի։
Հ․Գ․ Լայվերն ինձ դուր են գալիս, ու հատկապես հեղափոխության օրերին դրանք շատ աշխատող էին, որովհետև կարճ էին ու դիպուկ։ Բայց հիմա մի քիչ շատ են ժրել։ Ու պլյուս ես վախենում եմ, որ էս լայվերն օգտագործեն լրագրողներից խուսափելու համար։
Էջանիշներ