Չէ, ցավոք սրտի տենց չի։ ԵՄ աջակցության կոնտեքստում չկա տենց մեխանիզմ, որ ստացողը զարգացման ծրագրերը ներկայացնում ու դրա դիմաց գումարներ են հատկացվում։ Մի քիչ երկար պատմություն ա, բայ ցմի երկու բառով սենց․
- ԵՄ-ն հաստատում ա որոշ եկրների խմբերի աջակցության շրջանակ, մեր դեպքում ENI 2014-2020
- Հետո էտ գլոբալ շրջանակը բաժանում ա միջին-ժամկետ աջակցության փաթեթների, մեր դեպքում կոչվում ա
Single Support Framework։ Հավես ունես, կարաս կարդաս, չնայած չեմ կարծում, որ որևէ օգտակար ինֆորմացիա ստանաս։ Սրա շրջանակներում հաստատվում աջակցության ընդհանուր ինդիկատիվ չափը, ասենք 150 միլիոն։ Հաստատվում են ուղղությունները, որոնք առաջնահերթություն են յանի համ մեր, համ ԵՄ համար, ու ինստրումենտները, որոնց միջոցով էտ գումարներ կարան ծախսվեն։ Էտ ինստրումենտները բազմազան են․ կարա լինի ուղղակի բյուջետային աջակցություն, խորհրատվություն, ՀԿ-ներին աջակցություն, և այլն։ Կարա նենց ստացվի, որ գումարի մեծագույն մասը ծախսվի ընդհանրապես առանց կառավարության ուղղակի ներգրավվածության։ Կարա կառավարությունը վաբշե խաբար էլ չլինի, թե էտ փողերը ոնց էկան ու գնացին։ Կարող ա վաբշե Հայաստան էլ չմտնի էտ փողերի մեծ մասը։
- Հետո, գումարները ծախսվում են կոնկրետ ծրագրերով, որոնք հաստատվում են Տարեկան Գործողությունների Ծրագրերով։ Որպես կանոն սրանք մի երկու տարի հետ են ընկած ՀՀ ֆիսկալ տարվանից։ Այսինքն, հիմա կարողա ա մենք իրականացնում ենք ծրագեր, որոնք հաստատվել են 2014-15 թվերին։ Այսինք, էն ինչը հիմա ասում են, լավագույն դեպքում դրա փաստացի իրականացումը կլինի 2022 թվին։
Քանի որ սաղ առաջ ու հետ ընկած ա, ծրագերի հաստատումն ու իրականացումը անցնում ա լիքը բյուրոկրատիայի միջով, ու քանի որ շահառուների մի հսկայական բանակ ա կանգնած էս փողերի դիմաց, սկսած կառավարությունից վերջացրած ՀԿ-ներով, ու չզարմանաս, այլ միջազգային կազմակերպություններով
(օրինակ UNICEF-ը կարա ԵՄ-ից փող վերցնի ու Հայաստանում ծրագրեր իրականացնի, ու սա էլի էն օբշի փաթեթի մեջ ա, որը գրվում ա մեր վրա) ու ինստրումենտենրի մեծ բազմազանություն կա, արդյունքում ստացվում ա բավականին գունագեղ աջակցություն՝ շատ կասկածելի արդյունավետությամբ։
Դրա համար էլ, էն որ ասում են մենք Հայաստանին 2018-2020 թվերին 150 միլիոն են տալիս, էտ դեռ մեծ հարց ա, թե մենք դրանից կոնկրետ ինչ ենք ստանում։
Ուրիշ բան, որ համաձայն եմ, երկրը դրան համաձայնվել ա։ Չնայած էս փաստը դոնորների կողմից ավելորդ չարաշահվում ա։ Այսինքն, իրանք գալիս են փաթեթով, կանգնում են աղքատ եկրի կառավարության դմից ու ասում են․ կամ համաձայնվում ես, կամ էլ ճռթ ես ստանում։ Մեծ մասը, կամ բոլորը համաձանվում են։ Հետո էլ ասում, քանի որ համաձայնվել ես, հիմա արի ասեմ ․․․

Էջանիշներ