Իշխանությունը
Ընդդիմությունը
Ոստիկանությունը
Ցուցարարները
Սադրիչները
Freeman (04.07.2018)
Աթեիստ (03.07.2018)
Խնդրեմ.
«Շարունակենք երեկ չէ մյուս օրը սկսած թեման։ Մազութի գործ… Արդեն ծանոթացրի, թե ինչ բարեփոխման հաշվին հաջողվեց լուծել անխափան էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրը։ Դա մեր մտածածն էր, որը հետագայում փոխ առնվեց մի շարք երկրների կողմից։ 1995-ին հանձնարարել էի ուսումնասիրել նաև գազամատակարարման և մազութի գնման ու օգտագործման հարցերը։ Վերահսկողության վարչությունը ամիսներ անց մի ընդարձակ պատմություն ներկայացրեց մազութի գնման, գազամատակարարման և Հրազդանի ՊՇԷԿ-կառուցման գծով։ Մազութի մասով հիմնական պատկերը սա էր. 1992-ի սեպտեմբերի 2-ից վրաց-ափխազական պատերազմի արդյունքում երկաթգծի փակվելու արդյունքում Հայաստանը զրկվեց տրանզիտ երկաթգծից։ Մազութը, որը բերվում էր ցիստեռներով այլևս դեպի Հայաստան ուղիղ ճանապարհ չուներ։ Ինչ-որ տեղ պետք է վերաբեռնում կատարվեր։ Իսկ ցուրտ եղանակին դա անել չի կարելի. մազութը սառում է։ Կառավարությունը գնաց աննախադեպ քայլի. Վերագործարկել Բաթումի նավթավերամշակման գործարանը և ՌԴ հետ մազութի քվոտաները վերաձևակերպել նավթի քվոտաների։ Խնդիրը բարդանում էր նրանով, որ Բաթումը Աջարիայի մայրաքաղաքն է, իսկ այն ժամանակ Վրաստանը Աջարիան չէր վերահսկում։ Ինչևէ։ Այդ հարցը լուծեցինք։ Նավթը եկավ Բաթումի։ Հիմա էլ վերամշակումից ստացած մազութը չէինք կարող տեղափոխել, քանզի Վրաստանու։մ հոսանք ավելի քիչ էր մատակարարվում, քան Հայաստանում։ Մեր հայկական էներգոհամակարգի և երկաթուղու ներկայացուցիչները նստած իրենց վրացի կոլեգաների Թբիլիսիի գրասենյակներում կառավարում էին հարևան երկրի տնտեսության ադ հատվածը։ Բացի այդ, Վրաստանի տարածքում ավելի քան 100 կմ երկարությամբ Ադրբեջանի սահմանից մի 30 կմ հեռացրինք գազամուղը (անընդհատ պայթեցնում էին)։Սննդամթերքի ու հացի համար այլ սխեմա կիրառվեց. դեպի Վոլգոգրադ, ապա Վոլվոգրադից նավով Հենզելի (Իրան) և մեքենաներով Հայաստան (այդ ժամանակ 11 ամսում Արաքսի վրա կամուրջ կառուցեցինք)։ ե.Գայդար և Վ.Չերնոմիրդին, աստված հոգիներդ լուսավորի։ Ո՞ր վարչապետը նման գլխացավանքի կդիմեր։ Ստացվեց այնպես, որ մազութի մատակարարման հիմնական հնարավորությունը Բաթումի ՆՎԳ-ն էր։ Հայնավթամթերքը-ը պարզապես իր աշխատանքային օֆիսը տեղափոխել էր Բաթումի։
Վերահսկողության ծառայությունը ավարտեց քննությունը։ Կային որոշ խախտումներ. Մարմարիկ ձեռնարկություն և մի քանի գնացկակազմ մազութ. չեչենական պատերազմի հետևանքով գնացքները կորել էին։ Բարեբախտաբար, փող չէր փոխանցվել, կորուստ չկար։ Խնդիր կար բյուջեից տրված վարկային էմիսիայի առումով։ Ինչևէ, շատերը նկատողություն ստացան, մի քանի հոգի աշխատանքից ազատվեց, իսկ քրեական մասով գործն ուղարկվեց դատախազություն։ Ավելի ուշ դատախազությունը կառավարության տեղեկացրեց, որ մի հոգի դատապարտվել է ազատազրկման, մի քանի հոգի էլ որոնման մեջ են։
Եվ ահա, 1999-ին ՀՀԿ-ականները դրդում են Արշակ Սադոյանին, Դավիթ Լոքյանին և Մանուկ Գասպարյանին “ահազանգելու” այսպես կոչված “մազութի” գործի մասին։ Ստեղծվում է հանձնաժողով, այդ երեքի գլխավորությամբ։ Հանձնաժողովը կատարում է ուսումնասիրություններ և ԱԺ ներկայացնում զեկույց։ Զեկույց կոչվածը 53 դրվագից բաղկացած մի “ուսումնասիրություն” էր։ 49 դրվագը իմ հանձնարարությամբ վերահսկիչ ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած ուսումնասիրությունն էր։ Այդտեղ, օրինակ, ասվում էր. 1992-ին կառվարությունը մազութ է պատվիրում։ Այդ մազութը 1992-ին այդպես էլ Հայաստան չի գալիս։ Այդ ժամանակ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր։ Իրականում այդ մազութը Հայստան էր եկել 1993-ի հունվարին։ Այդ ընթացքում Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ չի եղել։ Մեկ այլ դրվագում ասվում էր այն մասին, որ Բաթումիի ՆՎԳ-ում մշակած նավթի միայն մի մասն էր Հայաստան եկել։ Այո այդպես էր։ Բայց չէ որ բացակայող նավթամթերքի դիմաց Վրաստանը միջպետական պարտք էր ստորագրել և բարեխղճորեն վճարում էր։ Ահա այսպիսի անհեթեթություն։
Ազգը ամենուր խոսում էր թալանի մասին։ ՀՀԿ-ականները ուրախացել էին։ Իմանալով թե ի՞նչ անհեթեթություն էր քննարկում ԱԺ-ն, դիմեցի Հ1-ին. եթեր տրամադրեք բացատրեմ։ Տիգրան Նաղդալյանը չորով մերժեց։ Դատախազությունը ստեղծեց հատուկ խումբ, գործը քննելու։ Առավոտ թերթում ես դրվագ առ դրվագ քարուքանդ արեցի “ուսումնասիրությունը”։ Այն ժամանակ, ցավոք, սոցիալական ցանցեր չկային։ Ինչևէ, երկարատև ուսումնասիրությունից հետո դատախազությունն էլ հասկացավ, թե ի՞նչ հիմարության հետ գործ ունի։ եվ ահա հատուկ գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը գնաց ԱԺ և հայտարարեց. դիմել ենք բոլոր հնարավոր քննչական գործողությունների։ Ոչինչ չկա։ Ստում էր Հեկտոր Սարդարյանը։ Նա պիտի ասեր, գիտեք պարոնայք, մի խելագար կառավարություն սրանից մի քանի տարի առաջ անհավանական քայլերի միջոցով լուծել է էներգետիկայի հիմնախնդիրը ՀՀ համար։ Այ սա էր ճշմարտությունը։
Վերջում մնում է ավելացնեմ։ Ինքս գնացի դատախազություն և հաղորդում ներկայացրի հանցագործության մասին. եթե ես մեղավոր չեմ, ուրեմն զրպարտության հետ գործ ունենք։ Այդ դեպքում պատժեք զրպարտիչներին։ Նշեցի անուններ և մի քանի լրատվամիջոցներ։ ՀՀԿ-ականները նման բան թույլ տալ չէին կարող։ Այստեղ կցում եմ գլխ. դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գ.Դանիելյանի նամակը, որով նա ինձ է ուղարկում քննիչ Ա.Կռոյանի նամակը։ Վերջինս հաղորդում է, որ իմ պահանջը կատարել է, հրավիրել է Արշակ Սադոյանին, իսկ նա ասել է, որ ամեն ինչ փոխաբերական իմաստով է ասել։ Այսինքն, կատակել է։ Դրա համար էլ վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու իմ պահանջը մերժվում է։ Ֆինիտա լա կոմեդիա։ Մազութի գործ չկա ու չի եղել։ Կա կատակ։
Հիմա սիրելի նեոհեղափոխականներ։ Դուք ի՞նչի եք ուրախացել։ Դու՞ք չեք ՀՀԿ-ի դեմ պայքարում։ Բա մազութի «գործը» նրանց զրպարտությունն էր։ Դուք ավելի լավ է որպես ՀՀԿ-ից տուժած ինձ 1 ժամ եթեր տրամադրեք այս ամենը հայ ժողովրդին բացատրելու համար։»
Աղբյուր՝ https://m.facebook.com/story.php?sto...67851149939078
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mr. Annoying (04.07.2018), Աթեիստ (03.07.2018)
Պաաայյ, ՌՔ-ի հարցազրույցը մարտի մեկի հետ կապված…
«Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին». Ռոբերտ Քոչարյան
Ու ինչի վրայա ՌՔ-ն ստավկեն անու՞մ![]()
Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում:
Վիշապ (09.07.2018)
Ապրի ինքը, դե հիմա էդ սաղը քննիչներին թող պատմի...
Տրիբուն (09.07.2018)
Freeman (17.07.2018), Mephistopheles (09.07.2018), Mr. Annoying (09.07.2018), Վիշապ (09.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ