Եվ կրկին Նախիջևանի ու դիրքային դասավորվածության մասին:
Մի քանի օր առաջ, շատ նեղ, բայց իրավիճակին շատ մոտ կանգնած շրջապատում իրադրությունը քննարկելիս արդեն իսկ հայտնի էր, որ Նախիջևանի կողմից ադրբեջանական կողմը խնդրել է հնարավորություն տալ ադրբեջանցիներից ոմանց այցելել Գուննուտ գյուղի մոտ գտնվող գերեզմանոցները: Ադրբեջանցիները զինվորական կապուղիներով խնդրում էին մերոնց չկրակել և ապահովել քաղաքացիական անձանց անարգել մուտք դեպի գերեզմաններ: Ասացի՝ չի կարելի, քարոզչական նպատակներով կօգտագործեն, կսկսեն այնպես ներկայացնել, թե տարածք են գրավել: Ու հիմա, նայելով, թե ինչ լույսի տակ է այդ այցելությունը ներկայացվում ադրբեջանական ԶԼՄ-ներում, ցավ եմ ապրում մեր այս սխալի համար:
Նման բաներին պետք է ուշադիր լինել, մենք գործ ունենք ստոր ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդկանց հետ՝ խոսքս ադրբեջանական ղեկավարության մասին է, որը կարող է խնդրելով ու աղաչելով խղճահարություն հարուցել, հայի մեծահոգությունից օգտվելով մեզնից մի բան ստանալ ու հետագայում դա ներկայացնել որպես իրենց հաջողություն՝ քարոզչական նպատակներով:
Ասում եմ ու նորից կրկնում եմ՝ մենք տարածքներ չենք կորցրել, իսկ այդ այցելությունը եղել է որպես հետևանք ադրբեջանական կողմի խնդրանքների արդյունքում հայկական կողմի դրսևորած մեծահոգության:
Էջանիշներ