Համեմատությունը չեմ ընդունում։ Հիմա որ հասարակաց տները օրինականացվեն, նշածս վնասները նվազում են։ Էստեղ մնում ա ընդամենը երևույթի հասարակական-բարոյական ընդունման հարցը երկուստեք՝ և՛ այցելուների, և՛ մատակարարողների կողմից։ Երկու կողմերն էլ մեծ ամսամբ կուզենան անհայտ մնալ, բայց էդպես այլ օրինական ծառայություններ էլ կան, որոնց թե՛ հաճախորդները, թե՛ մատակարարողները նախընտրում են անհայտ մնալ, ինչ կա որ։
Ի դեպ, մի անգամ մի հաղորդում էին ցույց տալիս, գիշերը, մի ծառայության մասին, որի ճիշտ անունը հիմա չեմ հիշում, բայց էությունը հետևյալն էր․ ծառայությունը կայանում էր տղամարդուն հաճելի, հետաքրքիր և իմաստալից օր մատուցելու մեջ, որը սովորաբար ավարտվում էր սեքսով, բայց ոչ պարտադիր։ Կինը պիտի լիներ բարետես, խելացի, զարգացած ու հետաքրքիր և ընկերակցեր տղամարդուն օրվա կամ երեկոյի ընթացքում, հետաքրքիր զրույցներ վարեր, տեղեր գնային միասին, մի խոսքով հետաքրքիր ու իմաստալից ժամանց ապահովեր։ Ու երբ զրուցում էին այդ կանանց հետ, նրանք նշում էին, որ ոչ միշտ էր լինում, որ վերջում սեքս էր ուզում տղամարդը, թեև դա ծառայության բաղկացուցիչ մասն է։ Կանանցից մեկն, օրինակ, չորս երեխաների մայր էր, ամուսնացած, ամուսինն էլ տեղյակ էր ու շատ նորմալ էր վերաբերվում կնոջ այդ աշխատանքին։
Էդ ծառայությունն ապահովում էր օրինական գրանցված կազմակերպություն, տեղը տեղին, հասկանում էր տղամարդու տեսակը, նախասիրությունները և ճիշտ ընկերակցուհի էր տրամադրում։
Հաճախորդներն էլ, ի դեպ, հիմնականում կոստյումով-պորտֆել-գալստուկով տղամարդիկ էին, որ նախընտրում էին մնալ անհայտ։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 29.06.2018, 11:18:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ