Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Իմիջիայլոց, էդ բոլորը որ չեն հասկանում, ուղեղների մեջ չի տեղավորվում զուգարանի թուղթ, սալֆետկա ու շտապօգնության մեքենա և այլն գողանալը, ոչ մեկի մտքով չի անցե՞լ, որ ամեն ինչից զատ սա մաքուր կլեպտոմանիայի սինդրոմներ են։ Էսօր էլ կարդացի, որ վերջերս էլ Սեյրան Օհանյանի պատրաստած հինգ ժամացույցները, որ բերել էր զինվորներին նվիրելու համար, դրանցից երկուսը գցել էր գրպանը։

Ի դեպ, իր փաստաբանները երևի պիտի աշխատեն անմեղսունակության դատավճռի հասնելու վրա, ահագին ապացույցներ ունեն դրա համար, և բանտի ու խայտառակության փոխարեն կապահովեն հանգիստ գժանոցը, դեռ կարող ա արդարացողներ էլ գտնվեն, որ մարդը պատերազմի պատճառով ա գժվել, չարժի զրկել հերոսի կոչումից։
Ֆեյսբուքում իմ ընկերներից մեկը գրել էր, թե սա ինչ կոռուպցիա, սա կլեպտոմանիա ա։ Եթե նույնիսկ անմեղսունակ ճանաչվի, ուղարկվելու ա հոգեբուժության հարկադիր բուժման բաժանմունք։ Իսկ էդ բաժանմունքն ըստ էության բանտ ա։ Միակ տարբերությունն էն ա, որ հոգեբույժները պարբերաբար ստուգում են հիվանդներին ու դեղեր նշանակում։