Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը
Նոր Հայաստան
Թավշյա հեղափոխություն
2018 գարուն
Հայաստանի նոր շունչը
Դուխով հաղթանակն ու ես
Մասնակից եմ Հայաստանի ապագային
Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք
Դուխով մրցույթ
Հեղափոխության իմ ճանապարհը
Իմ քայլը
Իմ քայլը դեպի նոր Հայաստան
Իմ քայլը. նոր ճանապարհ
Իմ քայլը` Հայաստանին զուգընթաց
Հեղափոխությունը
Ծլնգ ջան, էս մի քանի դիտարկու՞մ էր։ Եկել ասում ես՝ նույնիսկ հայտնի չի, թե ինչ ենք կազմակերպում։ Բա ինչի՞ն էիր սպասում էսքան ժամանակ։ Հիմա, երբ կարծես թե վերջապես եկել ենք ընդհանուր հայտարարի, ու բոլոր մտքերն ասվել ու կիսվել են, եկել ես թե՝ ընդհանրապես իրար չենք հասկացել։
Էհ քննարկենք, ես դեմ չեմ։ Բայց մի քիչ էլ հարգանք ունենանք միմյանց ժամանակի հանդեպ։ Ու էնպես չլինի, որ հասնենք նորից վերջին ու սկսենք սկզբից։
Հիմա մնացածի վերաբերյալ։
«Մինչև 23 տարեկան» նշանակում է 23-ը ներառյալ․ անցյալում էս հարցով ոչ մի թյուրընմբռնում չի եղել։ Եթե հարց առաջանա, կարող ենք պարզաբանել։
Նոր իմեյլ կարող եմ բացել, իմ մտքով էլ էր անցել։
Սպառնալիք իմ տեքստում ընդհանրապես չի եղել, այլ եղել է միայն բարի նպատակներով արված իրատեսական հուշում՝ հիմնված նախորդ փորձի վրա։
Չեմ կարծում թե այստեղ մրցույթի տեքստի ընտրության հարց կա։ Ես նշեցի մրցույթի տեքստում մի հատվածի ինձ համար անսպասելի լինելը, ինչը նաև կապված է կարգախոսի ընտրության հետ էլ, ու առաջարկեցի դա քննարկել։ Եթե դրա մասին քննարկելու ցանկություն չկա ու դա միայն ինձ համար էր անսպասելի՝ օքեյ։ Ու տեքստի մի երկու հատվածի մասին էլ կոնկրետ առաջարկներ արեցի, ինչը կարծում եմ տեքստի հեղինակի «ի՞նչ կասեք»-ի սահմաններում պիտի որ խնդրահարույց չլիներ։ Իսկ կրկնագործ անելու ցանկություն չունեմ, ինչպես նաև՝ տեքստի հեղինակին որևէ ձև վարկաբեկելու՝ իմ ալտերնատիվ ամբողջական տարբերակը ներկայացնելով ու ընտրությանը հանձնելով։
Ինչ կասեք-ը վերաբերվում էր հայտարարության տեքստին (կարգի՞ն է գրված, հո մի բան բաց չե՞մ թողել կամ սխալ չեմ գրել), այլ ոչ թե ամբողջ մրցույթի գաղափարին․ ախր դա քանի օր է քննարկում էինք։ Ինչի՞ էս ամբողջ հարցերն էն ժամանակ առաջ չէին եկել։
Բայց հիմա քանի որ ամբողջ գաղափարը կասկածի տակ դրվեց, առաջարկում եմ իսկապես վերանայել, թե ինչ ենք ուզում ու ինչ ենք կազմակերպում։
Իմ համար տեքստը օք ա։
Վերնագիրը դուր չի գալիս, բայց ընտրվել ա քվեարկությամբ, դա չենք կարող փոխել։
Տարիքային շեմն էլ, հինգերորդ կուրսեցիները քանի՞ տարեկան են լինում, էնպես անենք, բոլոր ուսանողները կարողանան մասնակցել։
Ծլնգ ջան, ամեն դեպքում լավ կլիներ, որ էս ամենն ասելուց հետո առաջարկդ կարճ-կոնկրետ ձևակերպեիր (սովորական մահկանացուներին հասկանալի լեզվով) ու դնեիր էստեղ, վերջապես հասկանանք՝ ասածդ ինչ է։ Կոնկրետ ես գրածիդ առաջին մասից մենակ էն հասկացա, որ ըստ քեզ ինչ-որ մեծ թյուրիմացություն է եղել նախագծի գաղափարի վերաբերյալ։
Ամեն դեպքում, մի հատ էլ կարդացի գրածդ, հիմա ոնց որ թե ավելի լավ եմ հասկանում՝ ինչ նկատի ունեիր։
Գուցե տեքստում լավ չեմ ձևակերպել, և սա կարող ենք իսկապես վերանայել, որ ներառվի նաև նոր (կարգերով) Հայաստանի ձևավորման մեջ անձնական մասնակցությունը։ Իսկ անձնապես ցույցերին մասնակցած չլինելը, բայց միևնույն է դրանցով ոգեշնչվելը, կարծես թե փորձել եմ ներառել տեքստում, հնարավոր է, որ ոչ լավագույն ձևով։Իմ առաջարկը «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» կարգախոսով վերաբերում էր ոչ միայն բուն հեղափոխության մասնակցության մասին գործերի հավաքագրմանը, այլ թե՛ հեղափոխության, և թե՛ հեղափոխության հետևանքով նոր (կարգերով) Հայաստանի ձեևավորման մեջ անձնական մասնակցության վերլուծության-տեսլականով ոգեշնչված գործերի մրցույթ։ Ու ասեմ թե ինչու է ինձ համար սա կարևոր... նախ վախենում են, որ արդեն կատարվածին հեղինակները իրենց մասնակցությանը վերաբերվելու են գրեթե մենակ վավերագրական տեսանկյունից. ի վերջո հո նոր պատմություն չեն մոգոնելու թե ինչ ու ոնց են արել։ Մյուս կողմից էլ, ուզում եմ որ միգուցե և անձնապես ցույցերին չմասնակցած, բայց այդ շարժմամբ ոգևորված ու դրա հետևանքով լավատեսությամբ զինված պատանիների Հայաստանի հետագա զարգացման մեջ իրենց դերակատարման տեսլականն էլ կարդալ, ինչպես նաև մրցույթով հնարավորություն ընձեռնել այդպիսի պատանիներին իրենց աբստրակտ մտքերը գրչով համակարգելու գործում։ Ու նաև սրտանց ուզում եմ օրինակ Նարե Շարմազանովայի գործն էլ կարդալ, թե ինչպես է ինքը իրեն տեսնում այդ հեղափոխությունից հետո, որն իր կարծիքով իրեն անտեսանելի էր դարձրել, բայց միևնույնն է ինքն իր դերն էլ է տեսնում հետհեղափոխական Հայաստանի բարգավաճման մեջ։ Իսկ եթե մենակ կատարվածին անձնական ներգրավվածության պայմանով սահմանափակենք մրցույթը, ապա այսպիսի գործեր չենք ստանա, ու կարծում եմ հավանաբար կստանանք կամ օրագրային գործեր (ընդգրկյալ չոր ժամանակագրությունը), կամ էլ պռնգե-պռունգ պաթոս։ Հա, իհարկե սրանք էլ են կարևոր, ու սրանց էլ եմ ուզում կարդալ ու պատանիներին քաջալերել գրի առնել, բայց իմ առաջարկը մենակ սրանով սահմանափակվելը չէր։ Ու կարծես այս միտքը այնքան էլ լավ չէի ձևակերպել մինչև կարգախոսների մասին հարցում բացվելը, ու ինչպես փորձը ցույց տվեց, ահագին մարդ չի էլ հասկացել թե ինչ ենք ընտրում, ու ինչի համար։ Ու ի վերջո ստացել ենք մի կարգախոս, որը իմ սկզբանակ առաջարկի հետ մի քիչ անհամատեղելի է (մանավանդ եթե «հաղթանակը» փոխարինում ենք «հեղափոխություն»-ով։
Առաջարկում եմ տեքստի էս հատվածը վերանայել՝ անկախ կարգախոսից․ դա էդքան կարևոր չի․
«Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները` որպես դրա մասնակից։ Անձնական ներգրավվածությունը կատարվածին կարելի է արտահայտել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ձևով։ Մասնակցությունը կարող է ներառել անձի կողմից կատարված ակտիվ քայլերը կամ ընդամենը առնչությունը։ Կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։
Վերջին խմբագրող՝ ivy: 02.06.2018, 19:57:
Աթեիստ (02.06.2018)
Ռիփ, մի հատ զվարճալի վրիպակ ես արել, ուղղի, մի հատ էլ տառի բացթողում.
- Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները քնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.06.2018, 19:58:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (02.06.2018)
Քանի որ էս պահի դրությամբ ահագին մեծ մրցանակային ֆոնդը է հավաքվել, արժի քննարկել, թե արդյոք ուզում ենք մրցանակները մեծացնել կամ ավելացնել։
Էսօր ոնց որ թե արդեն կունենանք մեր փակ բաժինը, էնտեղ կքննարկենք։
Ամեն դեպքում, հայտարարության էս տեքստը դեռ փոփոխման ենթակա է. խնդրում եմ դեռ չտարածել։ Հուսով եմ` մոտ օրերս ավարտուն տեսքի կբերենք։
Cassiopeia (02.06.2018), Աթեիստ (02.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ