Փաշինյանի ու Էլթոնի նոր ջանքերը
Հ.Գ. ես սենց բան չեմ ասել..
Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը
Նոր Հայաստան
Թավշյա հեղափոխություն
2018 գարուն
Հայաստանի նոր շունչը
Դուխով հաղթանակն ու ես
Մասնակից եմ Հայաստանի ապագային
Թավշյա հաղթանակ. ինձ բացակա չդնեք
Դուխով մրցույթ
Հեղափոխության իմ ճանապարհը
Իմ քայլը
Իմ քայլը դեպի նոր Հայաստան
Իմ քայլը. նոր ճանապարհ
Իմ քայլը` Հայաստանին զուգընթաց
Հեղափոխությունը
Փաշինյանի ու Էլթոնի նոր ջանքերը
Հ.Գ. ես սենց բան չեմ ասել..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սամ, Ռուֆ, էլ ով կա, քվեարկեք, որ տեսնենք ինչ ենք անում։
Cassiopeia (30.05.2018), LisBeth (31.05.2018), Sambitbaba (30.05.2018), Աթեիստ (31.05.2018), Գաղթական (30.05.2018), Տրիբուն (01.06.2018)
Ընտրված խորագրի մեջ հաղթանակ բառը փոխարինել եմ հեղափոխություն բառով։ Եթե դեմ լինեք, հետ կփոխեմ։
Էս էլ տեքստը։
Ի՞նչ կասեք։
Պատանեկան գրական մրցույթ․ «Թավշյա հեղափոխություն․ ինձ բացակա չդնեք»
«Դար» ակումբը սկսում է նոր գրական նախագիծ, որին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան բոլոր այն ստեղծագործողները, ովքեր ցանկություն ունեն ներկայացնելու հայաստանյան վերջին իրադարձությունները` որպես դրա մասնակից։ Անձնական ներգրավվածությունը կատարվածին կարելի է արտահայտել թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական ձևով։ Մասնակցությունը կարող է ներառել անձի կողմից կատարված ակտիվ քայլերը կամ ընդամենը առնչությունը։ Կարևորն այն է, որ արտահայտվի սեփական վերաբերմունքը` լինի դա դրական, թե բացասական։
Մասնակցության կարգը.
- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։
- Մրցույթն ունենալու է երկու ժանրեր` գեղարվեստական և վավերագրական, որոնցից յուրաքանչյուրը առանձին է գնահատվելու։ Աշխատանքն ուղարկելիս անհրաժեշտ է նշել, թե որ ժանրին է պատկանում տվյալ ստեղծագործությունը։ Յուրաքանչյուր հեղինակ կարող է մրցույթին ուղարկել ամենաշատը երկու աշխատանք, մեկը` գեղարվեստական, մյուսը` վավերագրական ժանրի։
- Աշխատանքները պետք է լինեն արձակ. չափածո գործեր այս մրցույթի շրջանակներում չեն ընդունվում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է վերնագրված լինի։ Ծավալային սահմանափակումներ չկան։
- Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը` iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։
Ընթացքը և գնահատման կարգը․
- Եզրափակիչ փուլ անցնելու են ամեն ժանրից ամենաշատը 12 աշխատանք։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքները հուլիսի 15-ին դրվելու են «Դար» ակումբի «Գրական նախագծեր» բաժնում՝ ազատ քննարկման համար։ Քննարկումներին կարող է մասնակցել «Դար» ակումբում գրանցված ցանկացած անդամ։ Հեղինակները նույնպես կարող են մասնակցել քննարկումներին՝ առանց նշելու, որ իրենք են տվյալ աշխատանքի հեղինակները։ Մինչև մրցույթի ավարտը հեղինակների անունները չեն հրապարակվելու։
- Թե նախնական, թե եզրափակիչ փուլում աշխատանքները գնահատվելու են «Դար» ակումբի ակտիվ անդամներից կազմված ժյուրիի կողմից։ Եզրափակիչ փուլի գնահատականները կհրապարակվեն մրցույթի ավարտին՝ հուլիսի 25-ին՝ ազդարարելով հաղթողներին։
- Յուրաքանչյուր ժանրում լինելու են երեք մրցանակային տեղեր։
Մրցանակները․
Գեղարվեստական ժանր անվանակարգում․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ
Վավերագրական ժանր անվանակարգում․
1-ին տեղ՝ 50.000 դրամ
2-րդ տեղ՝ 25.000 դրամ
3-րդ տեղ՝ 10.000 դրամ
Հնարավոր են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, օրինակ՝ «Մինչև 16 տարեկան լավագույն հեղինակ»։
Մրցանակային ֆոնդը ստեղծված է «Դար» ակումբի անդամների անձնական ներդրումներով։
————————————————————————————————
Նախագծին վերաբերող հարցերը կարելի է ուղղել iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին կամ, գրանցվելով Դար ակումբում, դրանք գրել մրցույթի քննարկումների համար նախատեսված համապատասխան թեմայում․ բոլոր հարցերին անպայման կպատասխանենք։
Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
Աշխատեք գրել սեփական պարզ բառերով՝ հեռու մնալով պաթետիկ, կեղծ տոնից ու ճոռոմ արտահայտություններից։
Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով․ տառասխալներն ու վրիպակները լավ տպավորություն չեն թողնում և հաստատ բացասաբար են ազդելու գնահատման վրա։
Բոլորին մաղթում ենք հաճելի ստեղծագործական օրեր։
Վերջին խմբագրող՝ ivy: 02.06.2018, 20:01:
Cassiopeia (02.06.2018), LisBeth (02.06.2018), Sambitbaba (02.06.2018), Smokie (04.06.2018), Աթեիստ (02.06.2018), Արէա (02.06.2018), Նիկեա (02.06.2018), Տրիբուն (02.06.2018)
Առաջարկում եմ հայտարությունը գովազդի տեսքով տեղադրել ֆբ-ում ($5-10 չափով՝ համապատասխան տարիքի լսարանի համար)
Մի քանի... դիտարկում անեմ։ Մրցույթի կարգախոսի կոնկրետ անվանումը ինձ համար մեծ տարբերություն չի անում, բայց կարծում եմ այստեղ մի քիչ միմյանց... թյուրիմացություն չասեմ՝ իրար չհասկանալ է եղել, կամ առնվազն ես եմ չհասկացողը եղել։ Իմ առաջարկը «Ես էլ եմ նոր Հայաստանի համահեղինակը» կարգախոսով վերաբերում էր ոչ միայն բուն հեղափոխության մասնակցության մասին գործերի հավաքագրմանը, այլ թե՛ հեղափոխության, և թե՛ հեղափոխության հետևանքով նոր (կարգերով) Հայաստանի ձեևավորման մեջ անձնական մասնակցության վերլուծության-տեսլականով ոգեշնչված գործերի մրցույթ։ Ու ասեմ թե ինչու է ինձ համար սա կարևոր... նախ վախենում են, որ արդեն կատարվածին հեղինակները իրենց մասնակցությանը վերաբերվելու են գրեթե մենակ վավերագրական տեսանկյունից. ի վերջո հո նոր պատմություն չեն մոգոնելու թե ինչ ու ոնց են արել։ Մյուս կողմից էլ, ուզում եմ որ միգուցե և անձնապես ցույցերին չմասնակցած, բայց այդ շարժմամբ ոգևորված ու դրա հետևանքով լավատեսությամբ զինված պատանիների Հայաստանի հետագա զարգացման մեջ իրենց դերակատարման տեսլականն էլ կարդալ, ինչպես նաև մրցույթով հնարավորություն ընձեռնել այդպիսի պատանիներին իրենց աբստրակտ մտքերը գրչով համակարգելու գործում։ Ու նաև սրտանց ուզում եմ օրինակ Նարե Շարմազանովայի գործն էլ կարդալ, թե ինչպես է ինքը իրեն տեսնում այդ հեղափոխությունից հետո, որն իր կարծիքով իրեն անտեսանելի էր դարձրել, բայց միևնույնն է ինքն իր դերն էլ է տեսնում հետհեղափոխական Հայաստանի բարգավաճման մեջ։ Իսկ եթե մենակ կատարվածին անձնական ներգրավվածության պայմանով սահմանափակենք մրցույթը, ապա այսպիսի գործեր չենք ստանա, ու կարծում եմ հավանաբար կստանանք կամ օրագրային գործեր (ընդգրկյալ չոր ժամանակագրությունը), կամ էլ պռնգե-պռունգ պաթոս։ Հա, իհարկե սրանք էլ են կարևոր, ու սրանց էլ եմ ուզում կարդալ ու պատանիներին քաջալերել գրի առնել, բայց իմ առաջարկը մենակ սրանով սահմանափակվելը չէր։ Ու կարծես այս միտքը այնքան էլ լավ չէի ձևակերպել մինչև կարգախոսների մասին հարցում բացվելը, ու ինչպես փորձը ցույց տվեց, ահագին մարդ չի էլ հասկացել թե ինչ ենք ընտրում, ու ինչի համար։ Ու ի վերջո ստացել ենք մի կարգախոս, որը իմ սկզբանակ առաջարկի հետ մի քիչ անհամատեղելի է (մանավանդ եթե «հաղթանակը» փոխարինում ենք «հեղափոխություն»-ով։
Մտածում էի որ փակ թեմայում այս բաների մասին կքննարկեինք, բայց քանի որ այստեղ է քննարկումը շարունակում ծավալվել, առաջարկում եմ.
ա) Շատ կարճ ժամկետներում մի հատ որոշենք, ի՞նչ է ուզածներս. արդյո՞ք ուզում ենք մենակ բուն հեղափոխության մասնակիցների հուշերի հավաքագրում կազմակերպել, թե՞ նաև հետհեղափոխական Հայաստանի կայացման գործում հեղինակների դերակատարման տեսլականները ներկայացնող աշխատանքներ էլ։
բ) Կարճ ժամկետներում կազմակերպենք ևս մեկ առանձին թեմայով հարցում կարգախոսի վերաբերյալ՝ նախապես ընտրողներին ներկայացնելով մրցույթի մասին մեր պատկերացումները (հուսով եմ, թե հարցման մասնակիցները կարդացել են մրցույթի վերաբերյալ ամբողջ քննարկումը, բայց մի քիչ անիրատեսական եմ համարում, իսկ կարճ ծանուցմամաբ առանձին հարցում կատարելը ավելի մեծ իրազեկության պայմաններում քվեարկություն կապահովի)։
Իհարկե եթե գալիս ենք այն համաձայնության, որ մենակ հեղափոխական հուշերի շուրջ ենք անում մրցույթը, ապա ոչինչ էլ փոխել պետք չի։
23 տարեկանները մասնակցության իրավունք ունենալո՞ւ են։ Կարծում եմ սրա մասին ճշգրտում է պետք մտցնել, քանի որ «մինչև 23» հնարավոր է միանշանակ չընդունվի։ Ես կողմնակից ես «մինչև 23 տարեկանը ներառյալ», բայց կորող է լինել նաև «23 տարեկանը չլրացած»։
Մասնակցության կարգը.
- Մրցույթին կարող են մասնակցել մինչև 23 տարեկան, պատանի և երիտասարդ ստեղծագործողները։ Մասնակիցներն իրենց աշխատանքն ուղարկելիս պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տարիքը և կապի միջոցը։ Անձնական տվյալները կեղծել չի թույլատրվում, և նման դեպքում հեղինակի աշխատանքն անմիջապես կհեռացվի մրցույթից։
Չարժի՞ առանձին էլ-հասցե բացել։ Ասենք dar.akumbi.mrcuyt(շնիկ)gmail.com- Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև հուլիսի 5-ը` iparika(շնիկ)gmail(կետ)com հասցեին` նամակի վերնագրում նշելով` «Պատանեկան գրական նախագիծ»։
Կարծում եմ չարժի սպառնալ բացասական ազդեցությամբ։ Առաջարկում եմ. «Խրախուսում ենք աշխատանքն ուղարկելուց առաջ այն ենթարկել հեղինակային մշակման՝ մի քանի անգամ կարդալուվ և հնարավորինս մաքրագրելով։ Սխալներով ու վրիպակներով գործի ընթերցումը ազդում է թե՛ ժյուրիի, թե՛ լայն ընթերցողի ըմբռնումների ու տպավորությունների վրա։ Եկեք ամենքս մեր պատասխանատու մասնակցությամբ մրցույթը դարձնենք տոն բոլորիս համար։»Եվ վերջում մի երկու փոքրիկ հուշում բոլոր մասնակիցներին։
Աշխատեք գրել սեփական պարզ բառերով՝ հեռու մնալով պաթետիկ, կեղծ տոնից ու ճոռոմ արտահայտություններից։
Աշխատանքն ուղարկելուց առաջ մի քանի անգամ կարդացեք այն՝ հնարավորինս մաքրագրելով․ տառասխալներն ու վրիպակները լավ տպավորություն չեն թողնում և հաստատ բացասաբար են ազդելու գնահատման վրա։
Smokie (04.06.2018), StrangeLittleGirl (02.06.2018), Աթեիստ (02.06.2018)
Առաջարկում եմ Ծլնգին, տեղադրել տեքստի իր խմբագրած տարբերակն ամբողջությամբ։
Աթեիստ (02.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ