Դե ինձ շատ չի հետաքրքրում թե էն գլխից ինչի համար են արել, բայց էն որ փոքրածավալ գյուղացուց ԱԱՀ գանձելը ահռելի բարդ գործ ա, ու դրա պատճառով գործող օրենսդրությամբ ամբողջը պիտի ջարդվեր վերավաճառողի վրա, էդ ոնցոր տենց էր։ Ու փոքր բուդկա պահողը մենակ 5% շրջանառության հարկ ա տալիս, դրա համար էլ սուպերմարկետները չէին կարող սրանց հետ մրցել ներքին գյուղմթերքի իրացման հարցում։ Դրա համար էլ երևի ասել են՝ կամ մի սխեմա եք մոգոնում, կամ էլ նենց ենք ներկրելու, որ համ էդ ներքին գյուղմթերքի արտադրողն ա սատկելու, համ էլ էն մանրածավալ վաճառքի բուդկեքը։ Ու Հայաստանը չի կարա ներկրվող գյուղմթերքի վրա նենց տարիֆներ դնի, որ սրա դեմը առնի... դրա համար էլ ինչ-որ կոմպրոմիսի են գնացել մեծածավալ վերավաճառողների հետ (ոչ միան Սիթիի, այլ իմ հասկանալով բոլոր մեծածավալների հետ)։ Ու իմ ասածը էն ա, որ սրանց վրա հետին թվով 20% բարձելը, ու սրանից հետո այդ 20% իրավական դաշտ բերելը ոռի հետևանքներ ա ունենալու, ոնց որ կունենար, եթե սկզբից էլ այս կոմպրոմիսի չգնային։
Իմ իմանալով գանձվում ա, ասածս հենց էդ ա, որ եթե ներկրողից 100-ով առնում են, իսկ 200-ով ծախում են, ապա տալիս են ԱԱՀ մենակ տարբերության վրա՝ 100*20%=20, բայց այս սխեմայով ներկրվողն էլ էին սղցնում, ու տալիս էին միայն 200*5%=10 դրամհ.գ. ներկվող ապրանքների վրա ԱԱՀ չի գանձվու՞մ Հայաստանում
Իսկ եթե այդ նույնը առնում են տեղի գյուղացուց 100-ով իսկ վերավաճառում են 200-ով, ապա գործող օրենքներով պիտի տան 200*20%=40 դրամ, ու սա կարող է բերել ներքին գյուղատնտեսության վիճակի բարդացմանը։
Էջանիշներ