Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, հո չե՞ս պրծել զարմանալդ, եթե հա, ուրեմն ամրագոտիներդ կապի

Հավես չունեի երկար-բարակ գրելու, ու հիմա էլ չունեմ, դրա համար մի քիչ կարճ կապած ու կտրուկ ա լինելու, չվախենաս․․․ հա, ու էս հարցերով մի քանի դատական գործերի մեջ եմ ընկել, ու տակից վրից համաշխարհային պրակտիկան ուսումնասիրել եմ, նենց որ ասածներս ոչ թե 7րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի վրա է հիմնված, այլ ահագին հետազոտությունների, դատական նախադեպերի ու իրավական հանգամանքների, թեկուզ հիմա հեչ հավես չունեմ սրանք հատ-հատ գտնել ու ցիտել։

Ուրեմն գնացինք․․․ ոնց որ բոլորս էլ համաձայնվեցինք, որ երթևեկության կանոնները, տուգանքները և այլն պիտի կրեն կանխարգելող ֆունկցի ու քչացնեն պատահարների հավանականությունը ու երթևեկության մասնակիցների վիրավորվելու վտանգը։ Հիմա ասեմ, որ այս արագաչափերը ու ընդհանրապես բոլոր տեսակի կամերաները էսի չեն անում, ու նույնիսկ սրան հակառակ են լիքը բան անում։

Գայլը արդեն ասեց, որ քո որոշ առաջարկները հակաօրինական են, ու նաև նկարագրեց, որ դրանց տեղը իմանալով կարաս խուսափես հենց էտ վայրում բարձր արագության համար տույժից, դե իսկ մնացած հատվածներում էլ ճռիկներ անես։ Ու որ գիտես այդտեղ պիտի դանդաղացնես, հաճախ չափից էլ շատ, մյուս մասերում հաստատ ավելի արագ ես ուզենալու քշես, այսինքն եթե հարցը պռոբլեմը (արագության խախտմամբ քշողների) լուծելն է, ապա ակնհայտ պիտի լինի, որ սա լուծում չի կարա լինի, այլ մաքսիմում պռոբլեմը մի տեղից մեկ ուրիշ տեղ տեղափոխելն է։

Գայլը մի երկու բան ասեց, թե ոնց են այդ կամերաները վարորդի ուշադրությունը շեղում, ես էլ ավելացնեմ, որ սովորաբար այդ նույն ճանապարհով հաճախ երթևեկողները այդ կամերաների տեղերը անգիր գիտեն, ու միակ վարորդները ում այդ կամերաները սպառնում են նրանք են, ով այդ ճանապարհներին լավ ծանոթ չի։ Դե հիմա էլ այդ ոչ-լավ ծանոթությանը ավելացրու մեկ էլ նիատկուդը դեմքիդ թռնող ցուցանակը կամերայի մասին, որից հետո ռեզկիյ տոռմուզ ես տալիս, նույնիսկ եթե նորմալ արագությամբ էիր գնում, որովհետև չգիտես թե մինչև էդ մի բացարձակ անտրամաբանական ցածր արագություն սահմանող ցուցանակ բաց ես թողել թե չէ, ու սենց վախցած անծանոթ վայրերով քշում ես, մեկ էլ աչքերիդ մի հատ լույս ա խփում էդ կամերան․․․ դե ու դրանից հետո անծանոթ վայրերում քշող վարորդի դուխը ինքդ պատկերացրու ոնց ա, ու ինքդ քեզ փորձի համոզել, որ սա «վտանգը կասեցնող» միջոց ա․․․ երթևեկության անվտանգության ամենաուժեղ գարանտը երթևեկության տրամաբանության ընթացքն ա, որ բոլորը գիտեն, թե մյուսները ինչ տրամաբանությամբ երթևեկում, իսկ այս կամերաները այդ տրամաբանության մաման լացացնում են։

Որոշ տեղեր աշխարհում կան արագաչափեր, որ միջին արագության վրա են հիմնված։ Օրինակ Էմիրություններում մայրուղիների վրա են սենց բաներ դրված, ու երկու տարբեր կամերաների միջև եթե թույլատրելիից բարձր միջին արագությամբ ես անցնում՝ տուգանում ա։ Բայց սենց բաները մենակ սահմանափակ ելք ու մուտքով մայրուղիների վրա կարան գործեն, ու սրանք էլ են պռոբլեմների բուն։ Էլ չասած որ այդ համակարգի գործելու համար պիտի բոլոր անցնող մեքենաներին նկարես, ու այդ տվյալները մի այլ կարգի Big Brothereque-թյուն ա։ Ու գրեթե միշտ այդ կամերաների գործունեության հետևը կանգնած են կոմերցիոն ընկերություններ, ովքեր պետական մարմինների հետ համձայնագրեր են կնքում, ու տվյալները փոխանցում ոստիկանությանը։ Ու այդ բոլոր-բոլոր երթևեկության մեջ մասնակիցների տվյալները համ կոմերցիոն ընկերությունն է ունենում, համ էլ պետական ածյանները․․․ ու էսի Էմիրությունների համար երևի պռոբլեմ չի, բայց կարգին պետության համար էսի ոռի ություն ա մի ուրիշ կարգի։ Մեր մոտ մի վճառովի մայրուղու վրայից հանեցին վճարի գանձման կետերը, որ ընթացքի արագությունը արհեստականորեն չպակասի, ու տեղը համարները նկարող կամերաներ դրեցին, որ համարներդ նկարի ու չեկը գրանցման հասցեով ուղղարկի, դե կամ էլ տրանսպոնդերով ես մուծում։ Ու արդեն տասնյակներով դատական գործեր են բացվել այդ տվյալների բազայի հակասահմանադրականության մասին, ու սրանից մի քիչ գլուխ հանելով, ասեմ, որ սպասում եմ էլ ավելի շատ դատական գործեր, ու հուսով եմ այդ համակարգը վերջում ռադ կանեն։

Ընկել աշխարհով մեկ հետազոտություններ եմ ուսումնասիրել, որ հասկանամ, լավ, ինչ-որ ձև կա՞, որ այս կամերաները լավ բան են անում, խոսքի կարող ա ես եմ, որ տրամաբանությունից թույլ եմ, իսկ այս կամերաները լավ վիճակագրության են նպաստում։ Պատրաստե՞ս․․․ գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ոչ մի, ջոգո՞ւմ ես, ամբողջ աշխարհում ո՜չ մի հետազոտություն չկար, որ վիճակագրությամբ աներկբա ապացուցեր, որ այդ կամերաները ինչ-որ դրական ֆունկցիա են կատարում։ Հա, կան որոշ վիճակագրական հետազոտություններ, որ ինչ-որ կոնկրետ վայրում, որտեղ այդ կամերաները դրել են, որոշ ժամանակ հետո միջին արագությունների անկում է տեղի ունեցել, բայց թե դրանից առաջ ու հետո ինչ ա եղել, ինչ ռեզկիությամբ են արագությունները ընկել, կամերաների ցուցանակի կողմերը մեքենաների միջև դիստանցիաների ինչ կտրուկ նվազեցում ա նկատվել ու լիքը տենց հարցեր հարմար ձևով բացակայում են սենց հետազոտություններից։ Վոբշըմ նենց տպավորություն ա, որ բոլոր «դրական» հետազոտություններ անողները իրենց վիճակագրության գիտելիքները 7րդ դասարանի դասագրքից են քաղել։ Ու սրա պատճառներն էլ կան, բայց դրա մասին մի քիչ հետո։ Հա, ու կարող ա, էլի, մարդ ես, համաշխարհային վիճակագրությունը Հայաստանում չգործի, ու Հայաստանում մի ուրիշ ձևի այս կամերաները լավը դուրս գան․․․ դե այս առումով էլ քեզ ուղարկեմ Նիկոլի կողմից Արփինեին ԱԺ-ում վիճակագրությամբ կզցնելու վիդեոն նայելու։

Բա լավ, որ սենց վատն են էդ անտեր կամերաները, ինչո՞ւ են աշխարհում շարունակվում դրվել։ Ուրեմն կա երկու հիմնական պատճառներ (դատական նիստերում հնչեցված վկայությունների հիման վրա)․ ա) տեղական մարմինների բյուջեները լրացնելու համար; բ) կոնկրետ վայրում արագության նվազեցում ապահովելու համար։

Առաջինը կարծում եմ հասկանալի է, ու այդ տեղական մարմինները կոմերցիոն կազմակերոպությունների հետ համաձայնագիր են կնքում, որով տուգանքներից որոշ տոկոս անցնում է կոմերցիոն կազմակերպությանը, բայց մեծ մասը մնում է տեղական մարմիններին։ Ու քանի որ այդ կոմերցիոն կազմակերպությունը տուգանքների տոկոսով է հարստանում, ոչ թե ասենք տարեկան սահմանված կոնկրետ վարձով, ապա ստիմուլը լիքը խախտումներ գրանցելն է, ոչ թե կասեցնելը․․․ ու լիքը բաներ են անում, որ անտեղի խախտում բռնած լինեն, որ մարդուց տույժ գանձեն։ Իմ կամերաների հետ կապված մի կոնկրետ դատական գործի մոմենտով ասեմ․ արագաչափ չէր, այլ կարմիր լույսի կամերա, ու պարզվեց, որ այդ տեղադրող կազմակերպությունը դեղին լույսի երկարությունը օրենքով սահմանված երկարությունից միտումնավոր կարճացրել էր, որ անսպասելի կարճ դեղինից հետո կարմիրի առաջին վայրկյանի ընթացքում խախտում գրանցի։ Ու սենց դատական գործերի հիման վրա այդ կամերաների հարցը հայ-հայ ա պիտի հասներ գերագույն դատարանների, էն էլ դրանից մի չրթիկ ցածր դատարանի կողմից այդ ամբողջ համակարգը հանվեց ռադ արվեց։ Ու ասեմ, որ ոռ մի ձև ձև չկա, որ այդ կամերաները լրիվ 100% չյոտկի գործեն։ Ոշ մի, ջոգում, ոշ մի ձև չկա, որ կարգին օրինական դաշտով պետության մեջ չապացուցեմ, որ կամերայով գրանցված խախտումը բուլեթ-փրուֆ ա։ Սկսած վերջին անգամ երբ են չափող սարքերը կալիբրացիա արվել ու վերջացրած նկարահանման սարքի այդ օրվա լույսի տակ ոչ-ճիշտ պատկերի գրանցումով։ Չորս հատ սենց դատական գործերի միջով անցելուց հետո, ու ոչ մի անգամ տուգանքը չմուծելով, նատուռի ասում եմ, նույնիսկ նորմալ երկրում ձև չկա, որ այս կամերաները լրիվ չյոտկի գործեն։

Հա, դե Հայաստանի պայմաններում էլ այդ կոմերցիոն ընկերությունը Սաշիկն ա, ու հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց կարծեմ մի լրիվ խելքից դուրս տոկոս ա իրեն հասնում։ Ու սարքերն էլ ցածր մակարդակի խլամ են, կեսն էլ արդեն շարքից դուրս եկած, ու հաստատ ավելի շատ սխալվում են ի շահ Սաշիկին, ոչ թե վարորդներին։

Իսկ երկորդի առումով, սովորաբար կոնկրետ վայրում արագության նվազեցման պետքությունը գալիս է արագությունների սահմանափակումների անտրամաբանությունից։ Ասենք դպրոցի մոտ արագությունների կտրուկ նվազում, կամ լայն ճանապարհին նեղ ճանապարհի անցման ժամանակ ու տենց։ Այդ դեպքում դնում են էս կամեռաները, որ մարդիկ ստոպողաբար սովորեն այդ վայրի անտրամաբանությունը։ Բայց դե սա էլ խնդրի վրա բժշկական պլաստիր կպցնել ա, ու երևի այդ նույն խնդիրը շատ ավելի լավ կլուծվեր պառկած մլիցեքով, բայց դե կողքից փող կպցնելու միջոցել ա։ Ու երկորդ ամենահաճախ սենց հանդիպող դեպքերը էն են, որ մի հատ մելկիյ սոշկա չինովնիկ (խոշորները սրա կարիքները չունեն) իր տան հարևանությամբ ուզում ա, որ ցածր արագություններով քշվեն, ու արհեստական ցածր արագության սահմանափակման ու այսպիսի կամերաների տեղադրման ա հասնում։ Ու սա էլ է բեսամթ երթևեկության տրամաբանությոնը խափանում, ու բերում ա ավելի շատ վտանգների, քան լուծում է հանդիսանում։

Հիմա օրինականության տեսանկյունից։ Ուրեմն միմիայն մեքենայի համարանիշներով խախտման համար տիրոջը տուգանելը հակասահմանադրական պիտի լինի։ Որպեսզի մարդուն տուգանես, պիտի կուռ ապացույց ունենաս, որ հենց ինքն ա այդ կարգի խախտումը արել, այսինքն պիտի մարդու դեմքը նկարես ու ասենք վարորդական իրավունքների տվյալների բազայի նկարներով ստուգես, որ հենց մեքենայի տերն ա ղեկին եղել, բայց այդ ստուգելը մարդ ա պահանջում, որտև այդ արագաչափերի կամերաները անորակ նկարներ են մենակ նկարում, ու դա գրեթե երբեք էլ չեն անում, այլ տուգանքը ուղղարկում են, տուգանվողի վրա են բեռը դնում, որ ինքը ապացուցի որ ինքը չէր։ Հայաստանում հետս պատահած դեպք․ կամրիր լույսի տակ կանգնած հասկանում եմ, որ պիտի խաչմերկուկից ձախ թեքվեմ, ու կանգնած տեղից դանդաղ արագությամբ մտնում եմ ձախ շրջադարձի գիծը՝ հատելով գծերը բաժանող հոծ սպիտակը դիմացին աջ ակովս։ Ոշ մի վտանգ այդ իրավիճակում չկար, զրո-զիլչ, արագությունն էլ 5կմ/ժ էր․․․ ու ստանում եմ հետևից նկարով խախտման տուգանք, որ հոծ սպիտակ գիծ եմ հատել, ու եթե դիմացից էլ կամերա ունեն այդ վայրում, որ վարորդին նկարի, ապա հաստատ ինձ չէին կարա նկարել, որտև երկու գծում էլ դիմացս բեռնատար մեքենաններ էին (իրենց ուղղարկած նկարի մեջ էլ երևացող), որոնք թույլ չէին տա, որ դիմացից վարորդին նկարեին։ Հիմա կարող ա գնամ դատարան, ու այդ տուգանքը չեղարկել կարողանամ տալ, բայց դե դրա համար վարորդին դատարան բերելը աննասունություն ա, ու քաղաքացու արդյունավետության նվազեցում, եթե հաշվի առնես, թե ինչքան մարդ պիտի սենց դատարաններով ֆռֆռա, որ իրեն վրա լկտիության վրաերթը կասեցնի։

Հա, ու եթե սկսես վարորդներին էլ նկարել, ու այս հարցում չյոտկիություն փորձես ապահովել, ապա ռաստ ես գալիս ուրիշ տրյուկների, օրինակ ամուսնուն անունով գրանցված մեքենան կինն ա միշտ քշում, ու հակառակը, որ բռնվելուց ասեն՝ տես, նույն սեռի չի վարորդը ինչ-որ ես, իսկ թե դա ո՞վ ա, ես ինչ իմանամ, քեֆի էին գնացել, բանալիներս էլ գցել էի ընդհանուր մի տուփի մեջ, որ հարբած չքշեմ տուն, բայց ինչ-որ մեկին մեքենա ա պետք եղել, ձեռ գցել պատահական բանալի ա հանել, որ գնա չհերիքած խմիչք առնի բերի․․․ չէ, չեմ հիշում տենց արտաքինով մարդ այդ քեֆին։ Ու նաև բերում ա յութուբում սիրուն վիդեոների, թե ոնց են գերմանիայում այդ կամերաների տակ ջահելությունը չփլաղ քամակներով նկարվում․․․

Նաև կան այդ տուգանքների սոցիալական փրոֆայլինգի հարցեր․․․ եթե տուգանքները նույնն են բոլորի համար, ապա ցածր խավին դրանք անհամաչափ ավելի շատ են խփում, քան ունեվորներին։ Հարուստների համար այդ կամերաները յա կան յա չկան, տուգանք ա, կմուծեն։ Իսկ Հայաստանի պես սոցիալական մեծ տաբերությունների դեպքում սա էլ ավելի մեծ խնդիր ա։ Չեմ էլ կարա հաշվեմ, թե ինչքան ա եղել, որ կողքովս մի ցենտր թանգնոց մաշնա ոնց ա կամերաների տակ հրթիռի արագությամբ անցնում․․․ իրա մեքենաների անվադողերի վրի թոզը ավելի թանկ ա, քան այդ տուգանքը, էլ էդ տուգանքը իրեն ինչ կանխարգելող դեր պիտի խաղա։ Իհարկե կան ապահովագրության թանկացման միջոցով կանխարգելումն էլ, բայց դե սա էլ է կարելի շրջանցել, եթե մեքենադ գրանցում ես վարորդիդ անունով, ու իր ապահովությունն ես զոհաբերում, հետո էլ հանում ռադ ես անում, մի ուրիշ վարորդի գործի ընդունում․․․ քյասա արդար չի հեչ, ու էլի կանխարգելող ֆունկցիան չի գործում։ Այ եթե Ֆինլյանդիայի նման (ինչքան գիտեմ Գերմանիայի որոշ տեղերում էլ է սենց համակարգ գործում) ոչ թե թվեր սահմանես տուգանքների համար, այլ վերջին տարվա եկամտից տոկոս գանձես, կարող ա մի քիչ ավելի արդար լիներ, բայց դա էլ է կարելի վարորդի միջոցով շրջանցել։

Հոգնա, վոբշըմ, ու էսի այդ համակարգերի պռոբլեմների մեկ քարորդն էլ սկի չի․․․
Մի ընկեր ունեմ ամեն անգամ ասում ա հա կգամ հետներդ կես փայնթ խմելու բայց շուտ եմ գնալու վերջում մինչև մեկը երկուսը հետներս հա հա հի հի ա անում։ Հիմա դու ես ասում ա հավես չունեմ երկար բարակ գրելու