Էրեկ Երևանից Վարդենիս գալուց ավելի հավանական տարբերակ եմ լսել։ Վարորդի կողքն էի նստել, ու սաղ ճամփին ինձ պատմեց ամբողջ իրականությունը: Պարզվում ա, մարտի 1-ի դեպքերից հետո Նիկոլը ոչ թե ընդհատակում ա եղել այլ Թուրքիայում (Այո, այո): Ու էտ մի քանի տարվա ընթացքում Նիկոլը պարապել ա՝ ոնց հեղափոխություն անի, ու ընդեղ իրան ասել են, որ երբ հեղափոխություն անի պարտադիր Պուտինին պիտի հասկացնի որ իբր Թրամփի մարդ ա, Թրամփին էլ հակառակը՝ իբր Պուտինի մարդն ա, ու տենց բզբզալով Նիկոլի պատճառով պիտի սկսվի երրորդ համաշխարհայինը: Ասում եմ, լավ բա հոպար, 3-րդ համաշխարհայինից Թուրքիայի քյարը որն ա՞, ֆռաց ասեց՝ «էհ տղա ջան էնքա՜ն հարցեր կան»: Տենց միքիչ գնալուց հետո թեքվեց ինձ հարցրեց, թե ես ես ի՞նչ կարծիքի եմ. ես էլ ասեցի որ իմ մտածելով Նիկոլը Պարսիկների մարդն ա, ու որ էս ամեն ինչը նրա համար ա անում, որ մի օր մեզ կրակապաշտ դարձնի, քանի որ Ավարայրի ճակատամարտից հետո Պարսիկները մեզանից աբիժնիկ են մնացել, իսկ սրանից ավելի լավ շանս պարսիկները դժվար գտնեն...էս շոֆեռը շշմած նայեց վրես, բայց հետո ասեց. «Քո ասածն էլ խելքին մոտ բան ա բայց»
Հ.Գ Ասում էի միքիչ կրքերը հանդարտվեն, դուրս գանք փողոց ցույց անենք, որ մարիխուաննան օրինականացնեն: Էն էլ մտածում եմ ի՞նչ մարիխուաննա, հենա լավ՝ լավ ենք:
Էջանիշներ