User Tag List

Էջ 25 45-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 361 համարից մինչև 375 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Ակումբը հետևում էր թավշյա հեղափոխությանը․ 2018

  1. #361
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջը իսկականից պարզվելու ա ՀՀԿ-ի միակ ադեկվատ անդամը Սերժիկն էր…

    Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական ֆրակցիայի պատգամավորներին
    դիշյովի տրյուկ ա... ՀՀԿ-ի ներքին խաղեր են, ու ցույց ա տալիս, որ պաշտոնակատարը դեռ չի կարողացել վերջնականապես կոնսոլիդացնել իր իշխանությունը ՀՀԿ-ում... բայց թող շարունակեն իրար կոկորդ կրծելը... աչքիս կազմալուծման երկու շաբաթվա գնահատականդ խելքին մոտիկ էր... սրանք սաղ են ինչքան ուժ ունեն դեբիլ

  2. #362
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հուսով եմ, Սերժիկն ասելու է՝ «արա ոչ մեկդ ինձնից լավ տղա չլնեք» ։Ճ
    .... իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում աշխատելով երկրի զարգացմանը նպաստելու վերաբերյալ:
    Ապեր, էս վերջն ա: ՀՀԿ–ն դառնում ա ընդդիմություն

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (25.04.2018)

  4. #363
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատանքի բերումով լիքը կամավորների հետ գործ ունեմ՝ տարբեր տարիքի, սոցիալական խավի ու մասնագիտության․ էս քանի օր է՝ հա գալիս են հետս Հայաստանի թեմայով խոսելու, ու մեծ մասը լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվում, ու որտեղից է խնդիրը ծագել։ Փաստորեն դրսից ոչ միայն սփյուռքն է, որ լայն աչքերով հետևում է։ Ձեզ մոտ էլ է էդ վիճա՞կը (դրսի ապրողներ)։
    Լրիվ ․․․ հազար հատ սքայփ ու վայբեր հաղորդագրություն եմ ստացել, լիքը տեղերից ․․․․

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (25.04.2018)

  6. #364
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկան արագի մեջ իրանցն ասեն գնան:
    50 րոպեյով..

    Եթո Նիկոլին մինչև իրիկուն չխփեն, ուրեմն իր երեկվա մեսիջը տեղ ա հասել:

    ՈՒ եթե դեռ ժողովրդի վրա չեն կրակել, ուրեմն Կարենին էլ քավոր չեն կանգնելու:

    Վիճակի լրջությունը գիտակցելով երևի թողել են էս հարցն իրոք ներսում լուծվի..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  7. #365
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատանքի բերումով լիքը կամավորների հետ գործ ունեմ՝ տարբեր տարիքի, սոցիալական խավի ու մասնագիտության․ էս քանի օր է՝ հա գալիս են հետս Հայաստանի թեմայով խոսելու, ու մեծ մասը լավ տեղեկացված է, թե ինչ է կատարվում, ու որտեղից է խնդիրը ծագել։ Փաստորեն դրսից ոչ միայն սփյուռքն է, որ լայն աչքերով հետևում է։ Ձեզ մոտ էլ է էդ վիճա՞կը (դրսի ապրողներ)։
    Հա

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (25.04.2018)

  9. #366
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  10. #367
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրունա խոսում, բայց սենց բաներ էլ չի կարելի սենց հայտարարել:
    Էտի կարելի էր ասենք իր թիմակիցների շուրթերով շրջանառության մեջ դնել, որ մնար Հայաստանի ներքին սպառման համար:

    Թե չէ զատի սահմանից էն կողմ հենց դրան էլ շունչները պահած սպասում են, որ գլխավոր հրամանատար կամ դրա փոխարինող չլինի
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #368
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրունա խոսում, բայց սենց բաներ էլ չի կարելի սենց հայտարարել:
    Էտի կարելի էր ասենք իր թիմակիցների շուրթերով շրջանառության մեջ դնել, որ մնար Հայաստանի ներքին սպառման համար:

    Թե չէ զատի սահմանից էն կողմ հենց դրան էլ շունչները պահած սպասում են, որ գլխավոր հրամանատար կամ դրա փոխարինող չլինի
    Թուրքը լսի ուրախանա շարքից ։)

  12. #369
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ուրեմն ժող ջան, մի միտք-առաջարկ ունեմ... խնդրում եմ մինչև քացով տփելը մինչև վերջ կարդաք, բայց սկզբից մի երկու տողով ներկայացնեմ մտքիս էությունը։ Էս հայվանների էժանագին «ապրիլին զբոսաշրջիկ չեկավ», «փողոցները աղտոտեցին», «տուժում են մեր խելացի ինվեստիցիաները» տիպի տրյուկները լրիվ չեզոքացնելու համար, առաջարկում եմ ֆինանսական հանգանակության խոստումների հարթակ ստեղծել ու ցույց տալ, որ այս շարժման հետևը լիքը ֆինանսական քյար բերող հավատ կա, ու որ մի քիչ «դիմանալու» հետևանքով ոչ միայն կունենաք հետագա կյանքի (ի տարբերություն գոյատևման) պոտենցիալ, այլ նաև ուղիղ իմաստով՝ ֆինանսական շահ։

    Մնացածը շարադրում եմ որպես հեշտ քոփի-փեյսթ լինվող կոչ, որ հեշտ ՖԲ-տելեգրամներով տարածվի, թե համամիտ լինեք այս առաջարկիս հետ։ Մի քիչ հուզված եմ, եթե ուղղագրակամ/քերականական շտկումներ անեք՝ շնորհակալ կլինեմ։


    ***********************************************************
    Կոչ ներկայիս ժողովրդական շարժման կազմակերպիչներին

    Հարգելի Նիկոլ Փաշինյան և զինակիցներ,

    Կոչ ենք ձեզ անում շուտափույթ կերպով ստեղծել ֆինանսական հանգանակումների խոստումների առցանց հարթակ, որտեղ այս ժողովրդական շարժման պոտենցիալին վստահող անձիք հնարավորություն կունենան հանգանակումների խոստումներ անել այսօր Հայաստանի փողոցներում վերծնվող նոր Հայք-երկրին։ Այսպիսի հանգանակման խոստումներն ունեն պայմանագրային օրենքների սկզբունքներով պարտադրվող ուժ և կարող են լուրջ սատարող ալիք հանդիսանալ այս ժողովրդական շարժման մեջ։

    Կոչ ենք անում հանգանակման խոստումների հավաքագրումը կատարել այն պայման-խոստումով, որ նյութական հանգանակումների փոխակերպումը արվելու է միայն Ազգային Ժողովի ազատ, թափանցիկ և միջազգային հանրության հավանություն ստացած արդար արտահերթ ընտրությունների իրականացումից հետո, ինչպես նաև հետևայլ բոլոր պայմանների բավարարմամբ.
    ա. Հանգանակումների տնօրինության համար ստեղծվելու է համապտասխան հիմնադրամ, որի հոգեբարձուների խորհուրդը կազմված կլինի ֆիլանտրոպիկ գործունեության մեծ երկարատև և հարգված փորձ ունեցող անձանցից և չի ներգրավի քաղաքական դաշտի ոչ մի պաշտոնական մասնակից
    բ. Ստացված գումարները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանը ուղղված նպատակներով, ինչպիսին են՝ երկրի ինֆրաստրուկտուրան, ուսանողական կրթաթոշակները, փոքր բիզնեսների զարգացման համար նախատեսված վարկերը և այլն
    գ. Հիմնադրամի գործունեությունը իրականացվելու է համաշխարհային մեծագույն հաշվապահական կազմակերպություններից մեկ կամ մի քանիսի վերահսկման ներքո։

    Կոչ ենք անում նաև հանգանակման խոստում արած անձանց հարցում կատարել մոտակա երեք տարիների ընթացքում Հայաստան այցելության պլանների մասին և թե ինչ գումար են պատրաստվում ծախսել Հայաստանում։ Մենգ հավատում ենք, որ այս շարժման հաղթանակը ծառայելու է դեպի Հայաստան մեծ ներհոսքին և այսպիսի հարցումը կլինի այդ ներհոսքի գնահատման վստահելի միջոց։

    Արտաքին ուժերի ֆինանսական աջակցության մեղադրանքներից խուսափելու նպատակով, կոչ ենք անում հանգանակման խոստումներ ընդունել միմիայն ֆիզիկական անձանցից՝ գրանցելով նրանց անձնական տվյալները և բնակության հասցեն։ Այս միջոցը հավելյալ վստահելիության աղբյուր կծառայի հանգանակման խոստումների հավաքագրման գործում։

    Այսպիսի հարթակով հավաքագրված հանգանակման խոստումները կարող են զորեղ աջակցություն հանդիսանալ շարժմանը՝ կանխելով թավշյա հեղափոխության երկրին հասցրած տնտեսական վնասի մասին դատարկ զրույցները, ինչպես նաև հնարավորություն ընձեռնել սփյուռքի հայությանը ունենալ անմիջական մասնակցություն նոր պետականության ստեղծմանը ուղղված այս շարժման մեջ։

    Մենք հավատում ենք ժողովրդավարական, օրինական ու արդար Հայաստանի ապագային և պատրաստ ենք մեր կարողությունների սահմանում հանգանակել այդ ապագայի կերտմանը։


    ***********************************************************

    Եթե հնարավոր լինի սենց հարթակի ստեղծումը մի երկու օրվա մեջ, կարծում եմ մի շաբաթվա մեջ այնքան թիվ կշշի, որ պաշտոնակատարի սմբակները դող կկպնեն... ի զենք, բարեկամներս։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (25.04.2018)

  14. #370
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ էս պահին անհրաժեշտություն կա ինչ-որ կերպ «պատասխանել» ՀՀԿ-ականների էժան ու չմո տրյուկներին ու կեղծավորություններին, որովհետև անիմաստ է, նենց չի որ ՀՀԿ-ն մեղքի զգացում ունի, որ քիչ զբոսաշրջիկներ են եկել ապրիլին (եթե համարենք, որ սա ճշմարտություն է), ու որ տեսնի, կոմպենսացիա կա, էլ խոսելու բան չեն ունենա, ու հանգիստ խղճով սի... կհեռանան: Շատ են անհանգստանում, կարան իրենց թալանած փողերով կոմպենսացնեն «վնասը», դրանց մտահոգ մաման:
    Ինձ թվում է, էս պահին անհրաժեշտություն կա Նիկոլի թիմին սատարելու, որ նյութական խնդիրներ հնարավորինս չունենան: Սա էլ լինկը՝
    https://civilcontract.am/Donation/Donation
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (26.04.2018)

  16. #371
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արխային, ես էսօր երեկոյան Կասկադում էի, ոնց որ ուրիշ երկիր լիներ, ռուս, պարսիկ ու այլազգի տուրիստները լռված էին թանկանոց կաֆեներում, նկարվում էին Բոտերոյի չաղոների հետ, ոչ մեկ սիգնալ չէր տալիս, ոչ էլ ինչ-որ մեկին մերժում էր։
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (26.04.2018)

  18. #372
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ էս պահին անհրաժեշտություն կա ինչ-որ կերպ «պատասխանել» ՀՀԿ-ականների էժան ու չմո տրյուկներին ու կեղծավորություններին, որովհետև անիմաստ է, նենց չի որ ՀՀԿ-ն մեղքի զգացում ունի, որ քիչ զբոսաշրջիկներ են եկել ապրիլին (եթե համարենք, որ սա ճշմարտություն է), ու որ տեսնի, կոմպենսացիա կա, էլ խոսելու բան չեն ունենա, ու հանգիստ խղճով սի... կհեռանան: Շատ են անհանգստանում, կարան իրենց թալանած փողերով կոմպենսացնեն «վնասը», դրանց մտահոգ մաման:
    Ինձ թվում է, էս պահին անհրաժեշտություն կա Նիկոլի թիմին սատարելու, որ նյութական խնդիրներ հնարավորինս չունենան: Սա էլ լինկը՝
    https://civilcontract.am/Donation/Donation
    Մի համարի սա իրենց պատասխան, այլ համարի «հետագայի մեջ հավատքի» հավաքագրում։ Ու այդ հավաքագրումը կարող է լինել ցանկացած ժամանակ, ոչ միայն այսօր կամ վաղը կամ մոտակա շաբաթվա ընթացքում։ Ու ըստ իս, կլոր թիվը ու ֆինասական աջակցություն ցուցադրելու պատրաստակամությունը ավելի լավ է արտահայտում աջակցության մասշտաբը քան սփյուռքից մի երկու ստորագրությունը...

  19. #373
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,459
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե անմիջական աջակցությունն էլ անմիջական «հավատքի» վկայություն ա, հետագա-մետագա չկա, էդ հաշվին վայթե սփյուռքահայերով լիքը փող ա արդեն բրդվել :Ճ
    Si vis pacem, para bellum

  20. #374
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե անմիջական աջակցությունն էլ անմիջական «հավատքի» վկայություն ա, հետագա-մետագա չկա, էդ հաշվին վայթե սփյուռքահայերով լիքը փող ա արդեն բրդվել :Ճ
    մի քիչ տարբեր բաների մասին ենք խոսում... հա, անմիջական աջակցությունը անմիջական «հավատքի» արտահայտում ա, բայց մեկը մյուսին չի խանգարում... ու եթե հետագա-մետագան չլիներ, այսօրն էլ վաբշե չէր լինի...

  21. #375
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Տղեք,մեկ֊մեկ հրապարակ իջեք ու երեկոյան քաղաքով քայլեք։
    ես ֆսյո էս թեմայում

Էջ 25 45-ից ԱռաջինԱռաջին ... 1521222324252627282935 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2018
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 26.03.2019, 14:52
  2. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  3. Կարող է՞ պատահի մեզ հետևում են
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.06.2018, 23:35
  4. Օսկար 2018
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 93
    Վերջինը: 09.03.2018, 01:57
  5. ԲԱՐԵՎ. թավշյա հեղափոխություն, թե...
    Հեղինակ՝ Zodiac, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 492
    Վերջինը: 03.08.2013, 12:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •