User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Վստահո՞ւմ եք բժիշկներին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, մենակ դեպրեսիան չի` բազում հիվանդություններ, սկսած աղիքային խնդիրներից, վերջացրած` բարորակ ու նույնիսկ երբեմն չարորակ ուռուցքները, կարող են ապրելակերպի հետևանք լինել, ու ասենք հիվանդության ստադիայից կախված կարելի է իրավիճակը փորձել շտկել ապրելակերպի փոփոխությամբ, կամ գոնե դեղերի ու ապրելակերպի կոմբինացիայով, կամ գոնե էդ ուղղությամբ փորձ անել հիվանդի հետ, ասենք առաջարկել որպես այլընտրանք ասենք վիրահատելուն:
    Համարյա բոլոր հիվանդություններն ապրելակերպի հետևանք են, բայց շատ քիչ են հիվանդությունները կամ դրանց տարբեր փուլերը, որոնք ապրելակերպ փոխելով բուժվում են։ Հա՛, չարորակ ուռուցքներից շատերը ապրելակերպի հետևանք են։ Բայց դու չարորակ ուռուցքով մեկին չես ասի՝ ծխելը թող, էս ու էն մի կեր, կանցնի։ Ու փուլից ու տեսակից կախված բանն ավարտվում ա մենակ վիրաբուժական միջամտությամբ կամ վիրաբուժական պլյուս քիմիա ու ճառագայթ։ Ինչ խոսք, ապրելակերպի մասին էլ են խորհուրդներ տրվում, բայց երբեք, ոչ մի դեպքում չարորակ ուռուցք ունեցողին չի կարելի ապրելակերպի հույսին թողնել։

    Բայց որոշ «բժիշկներ» միանգամից վճիռ են կայացնում հեռացնել պրոբլեմատիկ օրգանը, կամ հատվածը, հիվանդին վերաբերվելով որպես բույսի, իրենց գործին էլ՝ որպես դախլչիության: Իմ ունեցածս տպավորություններով, բժիշկների մեծամասնության բժիշկ դառնալու մոտիվացիան ավելի շատ փողոտ գործ ունենալն է, ու ոչ թե ոլորտի նկատմամբ առանձնահատուկ սերը կամ ասենք մարդասիրությունը, հետևաբար այն երկրներում, որտեղ բժշկի ու բժշկության նկամամաբ առանձնապես ուժեղ վերահսկողություն ու պատասխանատվության ենթարկելու ուժեղ լծակներ չկան (Հայաստանը դրանցից մեկն ա), ապա ընդհանուր առմամբ բժիշկների բարոյականության վրա մեծ հույսեր չարժի դնել: Իհարկե լինում են սրտացավ ու իրենց մասնագիտությանը պատասխանատվությամբ վերաբերվող ու հիվանդների դրության մեջ մտնող բժիշկներ ևս, բայց իմ տպավորություններով էդքան շատ չեն:
    Հաճախ պրոբլեմատիկ օրգանի կամ հատվածի անմիջապես հեռացումը հենց հիվանդի շահերից ա բխում, որովհետև թողնելով ու ապրելակերպի վրա հույս դնելով կարա ծանր հետևանքների բերի։ Կարամ իմ օրինակը բերեմ։ Երկար տարիներ լեղաքարային հիվանդություն ունեի։ Ըստ էության, եթե սխալ բան չէի ուտում, չէի էլ նկատում, որ խնդիր ունեմ։ Բժշկին էլ ասել էի էդ մասին, ասել էր՝ լավ, եթե դիետայով կարողանում ես կարգավորել, թող մնա։ Ու էդպես մոտ մի տարի դիետայով կարգավորում էի, չնայած էլի մեկումեջ նոպաներ ունենում էի, որովհետև ուղղակի հնարավոր չէր հարյուր տոկոսով իմանալ, թե ինչն ա նոպա առաջացնում, ինչը՝ չէ։ Բայց ի վերջո հասա մի փուլի, երբ նոպաներն ավելի հաճախակի էին, դիետայով կարգավորելը՝ ավելի դժվար (արդեն մենակ յուղոտ բաները չէին, որ նոպա էին առաջացնում, ինչ-որ ուրիշ ուտելիքներ էլ, ու երևի հացից ու վարունգից բացի մնացած ամեն ինչը նոպա էր առաջացնում): Իհարկե, կարայի ցավազրկողների վրա նստեի կամ քարերը ջարդել տայի կամ հազար ու մի ուրիշ բան։ Բայց տվյալ դեպքում լավագույն լուծումը վիրահատությունն ա։ Մեկուկես տարի ա անցել վիրահատությունից, ու հասկանում եմ, որ իմ կյանքի լավագույն որոշումներից ա էղել։

    Չգիտեմ, հաճախ երբ բժշկի որոշումը/բուժման ընդունված ստանդարտը մեր սրտով չի լինում, սկսում ենք մեզնից դուրս չվստահել բժիշկներին։ Բայց բժիշկներն էդ ամենին տիրապետելու համար լուրջ կրթություն են ստացել։ Երբ դուք ձեր ուսանողական տարիներին կայֆեր էիք վառում, բժշկականի ուսանողներն օր ու գիշեր դաս էին անում։

    Ու հա, մարդիկ բժիշկ դառնում են նաև փող աշխատելու համար, ինչպես ցանկացած այլ մասնագիտության դեպքում։ Բժշկությունը մասնագիտություն ա, բարեգործություն չի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (06.02.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր բժիշկներին
    Հեղինակ՝ Լոս, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 2580
    Վերջինը: 24.08.2023, 21:47
  2. Ոստիկաններին վստահո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 462
    Վերջինը: 25.12.2013, 09:54
  3. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •