Չէ, պարզապես տեղեկատվության ու չաթի արանքում մի ուրիշ ֆորմատ կա՝ ֆորում, որը ենթադրում ա բովանդակալից քննարկումներ՝ ամեն մեկը համապատասխան թեմայում, որտեղ թեմայից դուրս գրառումները ոչ միայն չեն խրախուսվում, այլև ջնջվում են կամ, լավագույն դեպքում (եթե բովանդակային առումով արժեքավոր են լինում), տեղափոխվում համապատասխան թեմա։ Իսկ երբ թեմայից շեղված, հետն էլ քուչի բառապաշարով ու ոչ բովանդակալից չաթի վերածված գրառումները սկսում են սնկի պես աճել բոլոր թեմաներում, մարդ ակամա սկսում ա երազել Ակումբի պասիվացման մասին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Brutus (18.11.2017), Mr. Annoying (18.11.2017), Աթեիստ (18.11.2017), Նիկեա (18.11.2017), Նիհիլիստ (18.11.2017)
Ըհն , Ադմինն ա չէ որոշում որ գրառումն ա օքեյ որը չէ? Հիմա կարող ա մեկին ինչ որ բան հասկացնելու համար թեմայից շեղվում են , կարող ա ընդհանուր օբստանովկեն թեթևացնելու համար հումոր ա արվում , ու դիմացինին , նկատի ունեմ ում հետ խոսում ա դուր ա գալիս դա , բայց ադմինը ինքն ա որոշում էդ օքեյ ա թե չէ , ասածս ինչ ա , աշխարհը կլիներ ավելի բարի , երբ եթե մեկին ինչ որ բան դուր չի գալիս թող ժալոբա գրի , շատերի դուրը չգա , նոր էդ մարդը տուգանք ստանա կամ գրվածը ջնջվի
Отправлено с моего Redmi 4 через Tapatalk
Mr. Annoying (18.11.2017), Աթեիստ (18.11.2017), Նիկեա (18.11.2017), Ուլուանա (18.11.2017)
Աշխարհը կլիներ ավելի բարի, եթե մարդիկ բարեհաճեին չխախտել աշխարհում սահմանված օրենքներն ու կանոնները։ Ֆորումում գործող կանոններն ադմինը որոշել ա դեռևս ֆորումը բացելիս ու ըստ այդմ էլ գրել ա ֆորումի կանոնադրությունը, որտեղ հստակ նշված ա, թե ինչ ա կարելի, ինչ՝ չէ։ Կոնկրետ թեմայից դուրս չաթը, հատկապես երբ այն վերաբերում և հետաքրքրում ա բացառապես չաթի մասնակից սակավաթիվ մարդկանց ու այլևս ընդհանուր եզրեր չունի էն թեմայի հետ, որում տեղի ա ունենում, ֆորումի ամենատարրական խախտումներից ա համարվում և համապատասխան նկատողություն ա ենթադրում ադմինների կամ մոդերատորների կողմից, որից հետո ջնջվում ա կամ մասնավոր դեպքերում տեղափոխվում այլ՝ համապատասխան թեմա։ Վիճելի դեպքերում ադմինը կամ մոդերատորն ինքն ա որոշում՝ ինչքանով ա գրառումն արժանի նկատողության և ջնջման։ Զուտ խոսակցին դուր գալը դեռևս բավական չի, որ չաթը թեմայում մնալու իրավունք ունենա, որովհետև սա չաթ չի, ֆորում ա, կոնկրետ թեմաներ կան, որոնք ենթադրում են կոնկրետ ուղղությամբ քննարկումներ, ու ֆորում մտնող ցանկացած անձ ավտոմատ համաձայնում ա ենթարկվել ֆորումի կանոններին։ Մարդիկ, տվյալ թեմա մտնելով, ակնկալում են կարդալ կոնկրետ էդ թեմայով քննարկում, ոչ թե մի երկու հոգու՝ միայն իրենց հետաքրքրող ինչ–որ կամայական զրույցներ։ Օրինակ, քեզ դուր կգա՞ր, որ մտնեիր հսկայական տեխնիկայի խանութ՝ կոնկրետ սարք գնելու, բայց պարզվեր, որ էնտեղ մեծ մասամբ ուրիշ ապրանքներ են վաճառում, ասենք, հագուստ, աման–չաման, ու պիտի ժամերով դրանց միջով անցնես, որ մեկումեջ դրված քեզ հետաքրքրող ապրանքներից տեսնես։
Իսկ ի՞նչ գիտես, թե չի գրվել բողոք։ Բայց նույնիսկ եթե չգրվեր, կոնկրետ կանոն ա խախտվել, էդքանը բավական ա, որ ադմինը կամ մոդերատորը տվյալ գրառումը ջնջի ու գրառման հեղինակին տուգանք տա։ Ամեն ինչ շատ պարզ ու հստակ ա։երբ եթե մեկին ինչ որ բան դուր չի գալիս թող ժալոբա գրի , շատերի դուրը չգա , նոր էդ մարդը տուգանք ստանա կամ գրվածը ջնջվի
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mr. Annoying (18.11.2017), Smokie (18.11.2017), Աթեիստ (18.11.2017), Նիկեա (18.11.2017)
Մեկ էլ ամենաուժեղ բանը էն էր , որ ես թեմա բացեցի , մեջը բան գրեցի ու ինձ տուգանք եկավ որ թեմայից դուրս եմ խոսում
Отправлено с моего Redmi 4 через Tapatalk
Շատ զգացմունքային տղա ես երևում։ Այ, որ մի քիչ քիչ հուզվեիր, կարող ա մտքերդ էլ ավելի լավ ձևակերպեիր, ու ես հասկանայի, թե ինչ ես գրել։
Չգիտեմ՝ որ թեմայի մասին ա խոսքը, բայց թեմա բացելն էլ իր կանոններն ունի. թեման պիտի բովանդակալից լինի, քննարկման նյութ ենթադրի ու նպատակ ունենա։ Ասենք, պահի տակ խելքիդ փչած ամեն միտք չես կարող թեմա դարձնել ու ակնկալել, որ պիտի մնա։ Սա ընդհանրապես եմ ասում, չգիտեմ՝ քո բացած թեման ինչ ա եղել, բայց դժվար թե նորմալ լինելու դեպքում տուգանք ստանայիր։ Էստեղ ոչ ոք էդքան պարապ չի, որ անկապ տեղը տուգանքներ սփռի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Mr. Annoying (18.11.2017), Rammstein (18.11.2017), Smokie (18.11.2017), Աթեիստ (18.11.2017), Նիկեա (18.11.2017)
Դու էդպես կանեիր, բայց ուրիշներին գուցե էդպես հարմա՞ր չի:
Գիտե՞ս ինչն ա ցավալի, որ էդ "չդզող" թեման մինչև ոմանց կողմից աղբանոցի վերածվելը լավ էլ դզում էր, ուսումնասիրվում, քննարկվում ու գրառվում: Պատկերացրու, որ բոլորը վերականգնելու փոխարեն որոշեն չբացել իրենց սիրելի թեման, գնան էնտեղից ու մնա միայն մի հոգի իր մենախոսություններով: Լեպոտաաա:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ուլուանա (18.11.2017)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ