User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն

    Առաջիկայում Հայաստանում եւ Արցախում տոնական օրերի պակաս չենք ունենա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը՝ ներկայացնելով սպասվող փառատոնները։

    Ըստ այդմ, սեպտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանցկացվի «Մյուզիք Ֆեստ»-ը, որին կմասնակցի համաշխարհային մեգա աստղ, որի անունը գաղտնի է պահվում։

    Նույն օրը Արցախի Տող գյուղում կկազմակերպվի գինու փառատոն։

    Սեպտեմբերի 30-ին սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնն է, հոկտեմբերի 7-ին՝ գինու փառատոնը՝ Ռինդ գյուղում։

    «Երեւանու գինու օրերը կդառնան ավանդական: Նոր փառատոն ենք անցկացնելու՝ Մորուքի փառատոն: Կլինեն մրցույթներ, ամենաանհեթեթը, ամենաերկարը, ամենակարճը: Հույս ունեմ, որ կլինեն դրսից ճանաչված մարդիկ, ովքեր մորուք ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ նման փառատոն անցկացնելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ Թումո կենտրոնում զրուցելիս է եղել ընկերների հետ:

    «Աշխարհում չեք պատկերացնի ինչքան անհեթեթ փառատոներ կան: Դդումի նետման փառատոն կա, շաբաթում մեկ գյուղը կարողանում է ընդունել 300 հազար մարդ»,-ասաց Նունե Մանուկյանը:

    https://news.am/arm/news/408785.html

    Ինձ հետաքրքիր ա՝ ժողովդրի ռեակցիան: Ինչի՞ են մարդիկ սենց ծանր տանում: Ի՞նչ վատ ա՝ մեկ-մեկ մի քիչ թեթև ապրելը:

    Ara amota amot getine mtneq , et dagestancu muruqim targ tveq araa ay benladenner

    Dra zhamanakn e?, ekir@ paterazmakan vichakum e, erkri orhasakan pahn e. Ed poxer@ uxxeq banakin, inchu eq zhoxovrdin harivcnelov baner mogonum?

    El inch xelaci ban karacharkeq, texic sev haqust( paxaronni) haqust sirox azgenq darel himael axchik txa mirus pahen, @ste @ski katu chilnum pahel himael miruqi paraton, tenel che prtac macun...

    Zzveliya uxaki et moruq pahele.lriv hakahigienik.zzvum em vor tenc moruq en pahum txerqe.zzveliya u thach.

    kardaceq parap vaxti xaxaliqn parap mardiq shat kanshexum en bnak4utyann bun npatakneric anckacreq sovacneri paraton4ashxatoxneri u antunneri paraton anlvaamisnerov 4loxacox mardkanc paraton ev verjum talan4ineri paratunin4 ka irakanum mer erkrum

    Akanji mazi paratonel anckacrek ev chkuti exunki.Hastat hajastan@ voske medalner kstana

    zzveliyaaa en orn mi xumb txaaa er ancnum amot inc vonc kareli e dranc txa asel gluxner@ saprac plplan

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (09.09.2017), Նիկեա (10.09.2017), Ուլուանա (09.09.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն վերջին կոմենտի հեղինակը չի ջոկել, որ երկար մազերն ա թեմա, ոչ թե քաչալ գլուխը

  4. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տակի մեկնաբանությունները մահացու էին ))))

    Իսկ ընդհանրապես՝ հրաշալի գաղափարա:

    Էսպիսի բաներն են հենց բնակչության բավարարվածության մակարդակը բարձրացնում:
    Այսինքն՝ սենց բաները անհրաժեշտ բայց իհարկե ոչ բավարար պայման են:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. #4
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Էդ թեմայով վերջերս սկսեցի կասկածել, թե էդ քոմմենթ գրող մասսան իրականում գոյություն ունի՞ թե վիրտուալ «ինտելեկտ ա» Ու հետո ավելի խորացա, որ կարելի ա ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կուսումնասիրի քոմմենթագիր մասսային, կհասկանա ընդհանուր արձագանքի տեսակը տարբեր նորություններին, կդասակարգի մարդկանց տեսակները (օրինակ ռուսահայություն, ու սովորական լատինատրանսիլտով գրողներ, որտեղ նույնպես կան տարբեր տեսակի գրողներ), կստեղծի իր աշխատանքի համար ալգորիթմեր ու ինքը կդառնա հասարակության սիմուլյատոր, որը կկարողանա գեներացնել լիքը ճշմարտանման քոմմենթներ: Եթե շատ չխորանանք երանգների մեջ՝ պետք ա լինի մի քանի լատինատառ քննադատական քոմմենթ, մի հայատառ ինտելեկտուալ՝ ընդհանուր ղժժացող, մի քանի նորից լատինատառ քննադատական, հետո մի կիրիլիկ մեր խայռենակից, հետո լատինատառ «ինչ էկ էնկել մարտու հետևից, նախ ինկներտ ցեզ նայեկ», մի խոսքով

    Ու եթե վաղը մարդկությունը վերանա, ցավոք սրտի, որպես արտեֆակտ մեզանից կմնա դա

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (10.09.2017), Աթեիստ (10.09.2017), Շինարար (10.09.2017), Տրիբուն (10.09.2017)

  7. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եթե վաղը մարդկությունը վերանա, ցավոք սրտի, որպես արտեֆակտ մեզանից կմնա դա
    #դուչարեսունախանԴ (c)

    Փաստորեն դու առաջարկում ես էդքան չարչարվել ու ստեղծել արհեստական սիմուլյատոր մի բանի, ինչն արդեն գոյություն ունի ու անխափան գործումա՝ մարդկության վերանալուց հետո մեր իրական դեմքը, որպես արտեֆակտ, թողնելու համար:

    Իսկ հնարավոր չի՞ էդ սիմուլյատորից ստեղծել, որպեսզի գոնե մեկումեջ խելացի մտքեր արտահայտի ու քոմենթներ գրի՝ թեկուզ և արհեստածին:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. #6
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    #դուչարեսունախանԴ (c)

    Փաստորեն դու առաջարկում ես էդքան չարչարվել ու ստեղծել արհեստական սիմուլյատոր մի բանի, ինչն արդեն գոյություն ունի ու անխափան գործումա՝ մարդկության վերանալուց հետո մեր իրական դեմքը, որպես արտեֆակտ, թողնելու համար:

    Իսկ հնարավոր չի՞ էդ սիմուլյատորից ստեղծել, որպեսզի գոնե մեկումեջ խելացի մտքեր արտահայտի ու քոմենթներ գրի՝ թեկուզ և արհեստածին:
    Դե մենք կարող ենք մի քանի տարբեր շերտեր ներկայացնող սիմուլյատորներ ստեղծել Ես օրինակ կուզեի տեսնել Տիգրան Մեծի հասարակության սիմուլյատոր vs սովետական հասարակություն սիմուլյատոր դեբատը

  9. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    39
    Գրառումներ
    6,278
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որովհետև մորուքի փառատոնը նոյեմբերին են կազմակերպում նորմալ մարդիկ, կամ դեկտեմբերի մեկին #noshavenovember
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մենք կարող ենք մի քանի տարբեր շերտեր ներկայացնող սիմուլյատորներ ստեղծել Ես օրինակ կուզեի տեսնել Տիգրան Մեծի հասարակության սիմուլյատոր vs սովետական հասարակություն սիմուլյատոր դեբատը
    Խնդրեմ՝ Տիգրան Մեծ vs այսօրվա հայաստանցի.

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց օրինակ երկրորդ լատինատառ քոմենթ/խորհուրդը իսկականից խելքին մոտ ա: Շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ, եթե էդ փողն ուղղվեր օրինակ` բանակի զարգացմանը:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 12.09.2017, 14:27:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. #10
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց օրինակ երկրորդ լատինատառ քոմենթ/խորհուրդը իսկականից խելքին մոտ ա: Շատ ավելի օգտակար ու արդյունավետ կլիներ, եթե էդ փողն ուղղվեր օրինակ` բանակի զարգացմանը:
    Սմոք, 100 տարի ա եղեռն ենք ողբում, 25 տարուց ավել ա երկրաշարժի վնասները դեռ սկի 70 տոկոսով վերականգնված չեն, հիմա էլ բանակ-բանակ, ապեր հասկացեք վերջապես մեր բանակը ֆիկտիվ կառույց ա ու եթե պետք լինի, որ հող հանձնենք հանձնելու ենք, պետք լինի վարձով ապրենք ստեղ՝ ապրելու ենք ու տենց լիքը բաներ։ Բայց հարցը դրանում չի, հարցը նրանում ա, որ մեր ազգի մեջ նեգատիվը էնքան շատ ա, որ մարդիկ ուղղակի մորուքի փառատոնի առիթով իրանց մեջի թարախը լցնում են դեսուդեն։ Ապեր, էդ կազմակերպիչների ծախսած փողերը արդյունքում պեության մեջ ա մնում, նույն ցիկլով ֆռում ա։ Էդ պաթոսային՝ բանակ, զինվոր, հղի կանայք, տարեց մարդիկ, ապեր թարգեք էտի։ որ շրջապատում հայտնովում ես նույն խոսակցությունն ա՝ բանակ, բանակ, բանակ, բանակ։ Քեֆի ժամանակ բանակի ու զինվորի կենաց են խմում՝ էն բանակի ու զինվորի որտեղ բանակը զաքարի նմանների բանակն ա, ծառայող զինվորներ էլ զաքարներ են, էն որ բանակի ստեղծման օրվանից մինչև էսօր ներքին թշնամուց ավելի շատ զոհ ա եղել բանակում քան ապրիլյան պատերազին ու առհասարակ արտքին թշնամուց ու հատկանշականն էն ա, որ ներքին սպանությունների զգալի տոկոսը առանձնակի դաժանությամբ են։
    Բայց բեր թեման չշեղենք, և փաթեթավորենք բանակը, ու թող հանգիստ վայելենք մեր մորուքները, ես ինձ մորուքով շատ եմ սիրում գնամ մասնակցեմ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Glück (13.09.2017)

  14. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոք, 100 տարի ա եղեռն ենք ողբում, 25 տարուց ավել ա երկրաշարժի վնասները դեռ սկի 70 տոկոսով վերականգնված չեն, հիմա էլ բանակ-բանակ, ապեր հասկացեք վերջապես մեր բանակը ֆիկտիվ կառույց ա ու եթե պետք լինի, որ հող հանձնենք հանձնելու ենք, պետք լինի վարձով ապրենք ստեղ՝ ապրելու ենք ու տենց լիքը բաներ։ Բայց հարցը դրանում չի, հարցը նրանում ա, որ մեր ազգի մեջ նեգատիվը էնքան շատ ա, որ մարդիկ ուղղակի մորուքի փառատոնի առիթով իրանց մեջի թարախը լցնում են դեսուդեն։ Ապեր, էդ կազմակերպիչների ծախսած փողերը արդյունքում պեության մեջ ա մնում, նույն ցիկլով ֆռում ա։ Էդ պաթոսային՝ բանակ, զինվոր, հղի կանայք, տարեց մարդիկ, ապեր թարգեք էտի։ որ շրջապատում հայտնովում ես նույն խոսակցությունն ա՝ բանակ, բանակ, բանակ, բանակ։ Քեֆի ժամանակ բանակի ու զինվորի կենաց են խմում՝ էն բանակի ու զինվորի որտեղ բանակը զաքարի նմանների բանակն ա, ծառայող զինվորներ էլ զաքարներ են, էն որ բանակի ստեղծման օրվանից մինչև էսօր ներքին թշնամուց ավելի շատ զոհ ա եղել բանակում քան ապրիլյան պատերազին ու առհասարակ արտքին թշնամուց ու հատկանշականն էն ա, որ ներքին սպանությունների զգալի տոկոսը առանձնակի դաժանությամբ են։
    Բայց բեր թեման չշեղենք, և փաթեթավորենք բանակը, ու թող հանգիստ վայելենք մեր մորուքները, ես ինձ մորուքով շատ եմ սիրում գնամ մասնակցեմ։
    Հով ջան, բանակը որպես խոսքի օրինակ ասեցի/ասեցինք: Պարզից էլ պարզ ա, որ Հայաստանը խնդիրներով լի ա` ավելի լավ չէր լինի՞ էդ գումարով հոգային կամայական այլ խնդրի լուծումը հետագայի համար, քան մեկ օրով պոզիտիվ փոխանցեին ու ժողովրդին օդից եկած տոն պարգևեին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  15. #12
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, բանակը որպես խոսքի օրինակ ասեցի/ասեցինք: Պարզից էլ պարզ ա, որ Հայաստանը խնդիրներով լի ա` ավելի լավ չէր լինի՞ էդ գումարով հոգային կամայական այլ խնդրի լուծումը հետագայի համար, քան մեկ օրով պոզիտիվ փոխանցեին ու ժողովրդին օդից եկած տոն պարգևեին:
    ի՞նչ գումար Գև ջան։ Փառատոն անցկացնելու համար նենց գումար չեն ծախսում, որ դրանով լուրջ հարցեր լուծվի։ Կարանք ես ու դու էլ Քաչալների փառատոն անցկացնենք, Հյուսիսային պողոտայում։ Իվենթ սարքենք, տարածենք, մարդիկ հավաքվեն՝ բոցեր անենք, ցրվենք տներով)

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (13.09.2017), keyboard (13.09.2017), Աթեիստ (13.09.2017)

  17. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբից ո՞վ ա գալիս, մասնակցենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Glück (13.09.2017), Շինարար (13.09.2017)

  19. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոք, 100 տարի ա եղեռն ենք ողբում, 25 տարուց ավել ա երկրաշարժի վնասները դեռ սկի 70 տոկոսով վերականգնված չեն, հիմա էլ բանակ-բանակ, ապեր հասկացեք վերջապես մեր բանակը ֆիկտիվ կառույց ա ու եթե պետք լինի, որ հող հանձնենք հանձնելու ենք, պետք լինի վարձով ապրենք ստեղ՝ ապրելու ենք ու տենց լիքը բաներ։
    Ապ, էս քո ասածից ընդամենը հետևումա, որ գլխավոր հրամանատարնա ֆիկտիվ կառույց, բայց ոչ ինքը բանակը:
    Մեր պես երկրի համար բանակն ավելի անհրաժեշտա, քան խոսքի խորհրդարանը:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբից ո՞վ ա գալիս, մասնակցենք:
    Ես, բայց կարճացրել եմ է, ահ ջանդամ, գալիս եմ։ Ինչ ա պետք։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գարեջրի փառատոն Երևանում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Երևան
    Գրառումներ: 2
    Վերջինը: 05.06.2014, 15:55
  2. Կապույտ մորուքի վերջին կինը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.08.2011, 15:57
  3. Աստղերի և երաժշտության փառատոն
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.07.2011, 06:53
  4. «Արևածագ» բնապահպանական փառատոն
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.04.2011, 21:09
  5. Բնապահպանական Ռոկ Փառատոն
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.04.2008, 13:30

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •