Խոսքը մեր մեջ՝ ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել էս 2 հայկական կոմպլեքսները:
Մեկը՝ որ աշխարհում ամեն մի հանճարեղի հիմքում պիտի հայն ու հայկականը լինի:
ՈՒ մյուսը՝ որ ամենուր հայի հանճարի հետքեր փնտրող մարդը պիտի անպայման ցնդած լինի:
Ես չգիտեմ, թե Քարահունջն իրականում ինչ է եղել՝ աստղադիտարան, դամբարան, սրբավայր, թե քարեդարյան օլիգարխի տոհմի զինանշան:
Բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ այն ներկայացնենք որպես 8000 ամյա աստղադիտարան ու ամեն ամիս 2 վագոն տուրիստ բերենք դրան նայելու:
Տո կողքն էլ Հայկ Նահապետի դամբարան-թանգարան կառուցենք ու մեջը ցուցադրենք առաջին հայ արիների տրեխներն ու աստղային ծակերը:
Բայց չէ՝ ի՜նչ եք ասում..
Մենք արդարության մարտիկներ ենք՝ բա աշխարհը մեր մասին ի՞նչ կմտածի..
Հո չենք թողնի մտածեն, թե Դավիթ գող-գող եկավ գնաց..
Ով քնած է՝ հելեք կացեք, ով արթուն է՝ ձի հեծեցեք...
ՈՒ թքած, թե աշխարհը ընդհանրապես թքած չունի արդարության ու մասնավորապես մեր արդարության վրա..
Էջանիշներ