Շինարար-ի խոսքերից
Մի բան ասեմ էլի: Ես լիովին հասկանում եմ էն մարդկանց ոքվեր նորմերին հետևում են: Ասենք՝ ես էլ տենց ուժեղ հոսանքին հակառակ գնացողներից չեմ: Հա, կաստըմ շալվար հիմնականում չեմ հանգնում, բայց պատճառներից մեկը էն ա, որ չունեմ:ԴԴ Չունեմ, որովհետև չեմ սիրում, բայց մի օր կարող ա նենց լինի ունենամ ու դե ըստ առիթի կհագնեմ էլ:
Էս թեմայի ինչը չեմ հասկանում, որ եթե մեկը որոշել ա, որ պետք ա գնա հոսանքին հակառակ գնա, Աթեիստի փայլուն բնութագրմամբ փորձում եք «հասարակական նորմով բերանը փակել»: Ես մազերս կանաչ չեմ ներկի ու դեմքիս պիրսինգներ շարեմ, բացի էն որ կանաչ մազը հիմնականում շեկ մազի հետ ա սազում ու բաց մաշկի, նաև որոշակիորեն էդ ամենը իմ բնավորության հետ կապ չունի, ես հոգուս ամենախորքում էլ կանաչ մազով ու պիրսինգներով չեմ: Բայց փողոցում, սրճարանում, որտեղ էլ լինեմ, երբ տենց գժավարի մեկին տեսնեմ, արդեն ընկերներս էլ գիտեն, եթե կոմպլիմենտ չանեմ, հաստատ հիանում եմ: Որովհետև հոսանքին հակառակ գնացող մարդը միշտ էլ հավես ա ախր: Եթե Աթեիստի համար տենց էական ա շորտով գնալ էնտեղ, որտեղ էդքան էլ ընդունված չի դա անել: Օքեյ, ես չէի անի կամ կանեի, դա կարևոր չի, ես հասկանում եմ, թե խի ա անում, չեմ հասկանում, էդ էլ կարևոր չի, բայց ինչի՞ պիտի փորձեմ կոտրել իր ընդդիմադիր ոգին, թեկուզ և հենց էդպիսի փոքր, կամ ինձ փոքր թվացող բանում ա արտահայտվում: Անկեղծ չեմ հասկանում:
Նույնիսկ եթե Ամերիկայում էլ են նորմերը նույնը, բոլորս հիշում ենք, որ երբ Նիկիտա Խրուշչովը իր աջակցությունն էր հայտնում սևերին, Ամերիկայում ոնց էր իրանց վիճակը: Նենց չի, որ էն ինչը ընդունված ա Արևմուտքւոմ, միշտ իդեալական ճիշտն ա:
Էջանիշներ