User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1566 հատից

Թեմա: Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր վերջին տասը տարվա մեջ առաջին անգամ Վարդավառի օրը ջրվել եմ։ Եվ վերջին երևի 15 տարվա մեջ առաջին անգամ ոչ միայն ջրվել եմ, այլև ինքս մասնակցել եմ ջրոցիին։ Սա նաև Արեգի առաջին ջրոցին էր, ու տղուկս ահագին ոգևորված ու տպավորված էր։ Ճիշտն ասած՝ ջրվել էնքան էլ չեմ սիրում (ընդհանրապես հագուստով թրջված լինելու զգացողությունից դիսկոմֆորտ եմ զգում սովորաբար), իսկ վերջին անգամ ջրվելս խիստ տհաճ հուշեր է թողել մեջս, բայց էսօր ինքնակամ մասնակցելով Թումոյի ջրոցիին՝ ինչ–որ առումով կարծես ջնջեցի էդ տհաճ հուշը։ Հավես էր շատ, ու ոչ միայն հենց իմ ջրել–ջրվելն էր հավես, այլև ընդհանուր էդ մթնոլորտն էի վայելում, էդ զուտ հայկական, յուրահատուկ կոլորիտային տեսարանը, որ հետաքրքիր ձևով կարծես միավորում ու ամբողջացնում է մի մեծ խումբ հայերի։ Ուրիշ ի՞նչ իրավիճակում կարող էին էդքան մարդ միայն ժպիտներ ու ծիծաղներ փոխանակել։ Ճիշտ է, վերջում, երբ արդեն համապատասխան հատվածում նստած՝ չորանում էինք, որ գնայինք տուն, իրավիճակը մի քիչ հարամեց մեկը՝ արդեն համարյա լրիվ չորանալուցս հետո ինձ մի դույլ ջրով լողացնելով (էդ տարածքում մարդիկ չորանում էին, ու չորացողներին չէին ջրում հիմնականում, բայց պարբերաբար հայտնվում էին չարաճճիներ, ովքեր հետևից թաքուն ջրում էին չորացողներին), մի քիչ ջղայնացա, բայց շատ ծանր չտարա։ Դրական մթնոլորտն ամեն դեպքում գերակշռող էր։

    Մեկ էլ էսօր առաջին անգամ ջրոցիի ժամանակ Ակումբի Enna Adoly–ին (Նանեին) եմ տեսել։ Յուրօրինակ հանդիպում ստացվեց. ջրոցիի խառնաշփոթի մեջ մեկ էլ հանկարծակի իրար «բախվեցինք»՝ երկուսս էլ թրջված մկան տեսքով, բայց լավ տրամադրությամբ։ Երկուսս էլ միանգամից իրար ճանաչեցինք։ Հավես էր ։ Ի դեպ, Էննան իմ պատկերացրածի նման էր՝ սիրուն, կանացի ու շատ բնական։ Ափսոս, իրավիճակից ելնելով՝ կարգին շփվել չհաջողվեց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.07.2017), CactuSoul (26.07.2017), ivy (24.07.2017), Lílium (24.07.2017), Mr. Annoying (24.07.2017), Quyr Qery (21.11.2017), Sambitbaba (07.08.2017), Smokie (24.07.2017), Աթեիստ (24.07.2017), Դեղին մուկիկ (24.07.2017), Մուշու (26.07.2017), Նաիրուհի (26.07.2017), Նիկեա (31.07.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեկ
    Հեղինակ՝ Նիկեա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 122
    Վերջինը: 19.07.2015, 21:08
  2. Ո՞ր թվականին եք առաջին անգամ մտել ինտերնետ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 71
    Վերջինը: 09.01.2013, 23:50
  3. Առաջին անգամ!!! Վիդեո ուսուցում հայերեն լեզվով
    Հեղինակ՝ Arxangelo, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 45
    Վերջինը: 19.07.2011, 01:28
  4. Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք
    Հեղինակ՝ Մանե, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 07.11.2009, 17:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •