Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...
Երեկ կյանքումս առաջին անգամ փողոցային շան համար խանութից երշիկ եմ գնել:
Ասենք, որ մի մուրացկան փող ա ուզում, չեմ տալիս, բայց էդ շան համար 340 դրամս չխնայեցի:
Ինքն էլ տեսքից քրջո՜տ...
Ես նրան դեռ որոշ ժամանակ առաջ էի նկատել ու սիրել էի միանգամից: Ինքն էլ իմ հետևից մի քանի կանգառ բարձրացել էր, հասել գրեթե մեր տան մոտ:
Երեկ որ տեսա, ահավոր տարօրինակ էր շնչում: Երևի հիվանդ էր:
Մոտեցա ու սկսեցի գլուխը շոյել: Զգացի՝ դուրը եկավ, շնորհակալ էր:
Քիչ անց մի աղջիկ մոտեցավ: «...Բայց ծանր ա շնչում... Կարող ա՞ ծարավ ա»: Մտավ, խանութից ջուր առավ, բերեց, մի քիչ լցրեց մի անկյունի վրա, շունը մի թեթև խմեց ու թողեց:
Հետո էդ աղջիկը գնաց: Էլի մնացինք ես ու շունոն:
Վեր կացա, սկսեցի քայլել: Շունոն էլ հետևիցս:
Սկսեցինք իրար հետ զբոսնել:
Աղբամանների մոտով անցնելիս զգացի, որ անձկությամբ մոտեցավ, հոտոտեց... Հետո էլ ամեն մի ընկած աղբի մոտենում էր, փորձում էր ուտելիք գտնել:
Որոշեցի, որ առաջին պատահած խանութից մի բան կգնեմ իր համար:
Բայց ոչ մի խանութ բաց չէր, քանի որ արդեն ուշ ժամ էր:
Շրջվեցի ու վերադարձա ՍԱՍի մոտ (սկզում էնտեղ էինք), շունոն էլ հետևիցս: Եկանք մինչև խանութ, ես մտա ներս, իսկ ինքը հասկացավ, որ մտնել պետք չի, ու սպասեց դրսում:
Մի կտոր երշիկ գնեցի, դուրս եկա, մոտեցա, փաթեթավորումը բացեցի ու երշիկը մոտեցրի մռութին:
Հոտոտեց, փորձեց կծել, չկարողացավ, թե ինչ, թողեց:
Ձեռքով փոքրիկ կտորներ պոկեցի, լցրեցի առաջը: Սկսեց ուտել:
Որ տեսա՝ ուտում է, ամբողջը մանրացրի: Բայց շունոն կերավ-կերավ, ու մի քիչը թողեց:
Քանի որ չէի ուզում էդպես թափած թողնել, հավաքեցի, տարա, աղբամանի կողքին լցրեցի:
Հետո մի քիչ էլ սիրեցի շունոյին: Քիչ անց մոտեցավ ու մնացած երշիկն էլ կերավ:
Ես շրջվեցի, որ գնամ, մեկ էլ զգամ՝ թաթով ոտքիս ա խփում:
Շրջվեցի, էլի շոյեցի՝ որպես հրաժեշտ, նորից ուզում էի գնալ, նորից թաթով ոտքիս խփեց:
Մի քիչ էլ մնացի, էլի սիրում էի, սկսեց իրեն մի քիչ ավելի ազատ պահել, կամաց ձգվեց գետնի վրա ու սկսեց վայելել:
Բայց էլի շատ առիթմիկ ու անհանգիստ էր շնչում:
Մի սփյուռքահայ մարդ էր անցնում, ասաց՝ կարծես շատ ծեր է էս շունը: Համ էլ ասաց, որ ամենայն հավանականությամբ տան շուն է եղել:
Մի պահ շունոյի տրամադրությունն էնքան էր բարձրացել, որ երբ մի 6-7 տարեկան աղջիկ էր անցնում՝ ժպտալով ինձ ու իրեն նայելով, վեր կացավ ու նրան էլ մոտեցավ, թաթով ոտքին դիպավ ))
*
Մտածում եմ՝ գուցե իրոք ճիշտ էր էդ մարդը, գուցե շատ ծեր է էս շունը, կամ հիվանդ է, ու շուտով կմեռնի, գոնե թող վերջին օրերին իրեն լավ զգա:
Սա էն բացառիկ շներից ա, որ մյուս կյանքում հաստատ մարդ են ծնվելու:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Այսօր կյանքում առաջին անգամ հետ եմ ուզել մեկից մի բան, որ մի 6-7 տարի առաջ տվել եմ: Նենց ա, որ չէի նվիրել, ժամանակավոր տվել էի, ինքն էլ հետ չէր վերադարձրել: Դազգահ էր, ահագին մեծ ու լավ որակի փայտից, մոտավոր մի 25/25ի վրա (սմ), որի վրա գորգ էի գործում կամ կարպետ: Հիմա շատ եմ ուզում գործեմ ու ոչ մեկ իմ համար էդ ռամկայից չի սարքում: Նենց եմ ամաչում, որ հետ ուզեցի, ուղղակի իմ արդարացումն էն ա, որ ես իրեն չէի նվիրել, ուղղակի ժամանակավոր տվել էի: Գորգիկներ ու կարպետիկներ եմ ուզում գործե՜մ![]()
Երանի էդ ռամկան մնացած լինի ու ինքն էլ վերադարձնի
Ես էլ դրանից երբեք ոչ մի տեղից չեմ ճարի, ինքը շատ լավն էր, փայտի մասերը շատ լավ էին ամրացված, ես էլի եմ ունեցել, իրանք վատ որակի էին, էս մեկը լավն էր, փայտն էլ էր լավը, ինքն էլ շատ հարմար էր, ամաչում եմ ամեն դեպքում, շատ ամոթ ա, բայց ուրիշ ձև չունեմ:
boooooooom (17.06.2015), Smokie (23.06.2015), Նիկեա (09.07.2015), Շինարար (17.06.2015), Վոլտերա (17.06.2015)
Այսօր առաջին անգամ ներկա եմ եղել երեխայի ծննդիՊուճուր հրեշտակ ծնվեց, նենց սիրու՜ն
Ու հեչ էլ վախենալու կամ զզվելի չէր, կոնկրետ իմ համար
Սիրուն հրեշտակնե՜ր
Մեկ էլ առաջին անգամ տեսել եմ 900գրամ քաշով երեխաԵրեք օր ա արդեն ապրում ա ու հուսանք էդպես էլ կշարունակի պուճուրիկը
![]()
CactuSoul (22.06.2015), Cassiopeia (22.06.2015), Mr. Annoying (22.06.2015), Smokie (08.07.2015), Աթեիստ (22.06.2015), Զաքար (03.07.2015), Նաիրուհի (17.09.2015), Նիկեա (09.07.2015), Ուլուանա (01.07.2015), Վոլտերա (22.06.2015)
Այսօր ես առաջին անգամ ստացել եմ աշխատավարձ![]()
Այսօր ես առաջին անգամ գրառում եմ անում "Այսօր ես առաջին անգամ.." թեմայում ու առհասարակ սոցկայքերում
Այսօր ես առաջին անգամ ցերեկը քնել եմ(վերջերս մի տեսակ քնկոտ եմ դառել
)
Եվ այսօր ես առաջին անգամ տեսա իմ երազանքների երկիրը՝ Փարիզը(ճիշտ է երազիս մեջ տեսա,բայց դե կարևորը տեսա
)
Arpine (31.07.2015), boooooooom (24.07.2015), CactuSoul (26.07.2015), Cassiopeia (25.07.2015), Mr. Annoying (25.07.2015), Smokie (26.07.2015), Աթեիստ (25.07.2015), Զաքար (25.07.2015), Նիկեա (25.07.2015), Ուլուանա (03.08.2015)
Առաջին անգամ կոդ եմ գրել, ինքնուրույն
կոդ
<?php
error_reporting(-1);
$vardanDice1=mt_rand(1,6);
$vardanDice2=mt_rand(1,6);
$compDice1=mt_rand(1,6);
$compDice2=mt_rand(1,6);
echo "У Вардана выпало {$vardanDice1} и {$vardanDice2}\nУ комютера выпало {$compDice1} и {$compDice2}\n";
$vardanSum=($vardanDice1+$vardanDice2);
$compSum=($compDice1+$compDice2);
if (($vardanDice1==$vardanDice2)&&($compDice1==$compDice2)||($vardanSum==$compSum)) {
echo "Победила дружба";
exit();
}
if ($vardanSum>$compSum) {
echo "Победил Вардан";
} elseif ($vardanSam<$compSum) {
echo "Победил компютер";
}
?>
Կարճ
Կոնկրետ
Arpine (31.07.2015), Cassiopeia (27.07.2015), GriFFin (04.08.2015), John (27.07.2015), Moonwalker (29.07.2015), Աթեիստ (27.07.2015), Արէա (27.07.2015), Մուշու (27.07.2015), Նարե91 (28.07.2015)
Է՜հ, մի ժամ գրել էի, ամբողջ գրածս կորավ...
Ուզում էի ասել, որ էն օրն առաջին անգամ ամիշների եմ տեսել գնացքի կայարանում։ Ամուսիններ էին, ըստ երևույթին, թեև ես երկար ժամանակ չէի կողմնորոշվում՝ ամուսիններ են, թե մայր ու որդի, բայց ամուսինս գրեթե համոզված էր, որ ամուսիններ են։ Լրիվ ոնց որ կինոյից թռած լինեին իրենց արտաքինով, հագուկապով։ Հատկապես կնոջ գլխարկն էր տպավորիչ՝ էն հին, կապովի գլխարկներից։ Նստած սպասում էին իրենց գնացքին, էդ ընթացքում էլ մոտակայքում պատին ամրացված էկրանին գովազդ էր գնում։ Մի պահ աչքս ընկավ նրանց դեմքին, տեսա՝ ապշած նայում են էկրանին։ Դե, դժվար չի պատկերացնել, թե ժամանակակից կյանքում ինչքան բաներ կարող էին ապշելու պատճառ դառնալ քաղաքակրթությունից կտրված, փակ համայնքով ու մոտավորապես 18–րդ դարի ոճով ապրող մարդկանց համար, էն էլ գովազդով։ Խեղճերը երևի զարզանդել էին։
Հ.Գ. Ահագին երկար–բարակ գրել ու բացատրել էի չիմացողների համար, թե ովքեր են ամիշները, բայց որ գրածս կորավ, էլ հավես չունեմ էդ ամենը նորից գրելու։ Էս ձեզ Վիքին, ովքեր չգիտեն, կարող են ինքնուրույն կարդալ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 04.08.2015, 01:38:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Երկամսյա ուսումնասիրությունից հետո այսօր վերջապես բացահայտեցի ճնճղուկերեն «ծիվ–ծիվ» ձայնարկության իմաստը. նշանակում է «կերակրի՛ր/կերակրե՛ք» ինձ։ Ձայնարկությունն օգտագործում են միայն ձագուկները։![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
CactuSoul (05.09.2015)
Gayl (11.09.2015)
Պիտի հիշեմ էս ամիս-ամսաթիվը: Այսօր ես առաջին անգամ մոտիկից ու ո՛չ մեքանայի պատուհանից տեսել եմ Սևանա լիճըՈչ լողացել եմ, ոչ էլ նույնիսկ ծովափին եմ եղել: Վերևից եմ նայել լճին,
ճայերին նաև ներքևից:
Երեկ և այսօր ես առաջին անգամ լիովին ազատ եմ հեծանիվ քշել՝ այսինքն առանց շա՜տ թեթև հսկողությամբ ու ոչ մի խորհրդով: Ի՞նչ անենք, որ տարածքը փոքր էր ու կրկնվող տեղերով էի գնում:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ես այսօր առաջին անգամ գրառում կատարեցի ակումբում: Աննկարագրելի լավ միջավայր է, բայց ափսոս էսքան ուշ եմ բացահայտել![]()
Էրեկ առաջին անգամ խմած-խմած ռոլիկ քշեցի:
Երեկ առաջին անգամ մայր մտավ իմ հերթական նույն օրինակ օրը:Այսօր աեաջին անգամ մայր մտավ իմ հերթական նույնօիկնակ օրը,վաղը առաջին անգամ մայր կմտնի իմ հերթական նույնօիկնակօրը,մյուս օրը առաջին անգամ մայր կմտնի իմ հերթական նույնօրինակ օրը:Մի քանի ամսից առաջին անգամ մայր կմտնի իմ հետաքրքիր ու յուրահատուկ օրը:Մի քանի տարուց աեաջին անգամ մայր կմտնի էն օրը երբ արդեն մայրամուտը 《մենակով》չեմ դիմավորի:Տասնյակ տարիներ հետո առաջին անգամ մայր կմտնի էն օրը երբ ծերուկ Սևոյանը անիծելով բոլոր անցած օրերը ու մի կերպ տիրապետելով իր մարմնին դանդաղ քայլերով կգնա ու սեղանի վրայից կվերցնի իր քաշած թթի օղին,որը խմելուց հետո կշարունակի անիծել բոլոր իրեն հանդիպած պահերը,մարդկանց ու օրերը:Կգա մի օր երբ արդեն առաջին անգամ մայրամուտը կգա,բայց արդեն առանց նրա:
Իսկ Հետո,որը կլինի էդ պահի մյուս օրը,առաջին անգամ կծնվի նա ու կլսվի նույն ճիչը,ու իր ողջ կյանքում կլինի այդ պահը առաջինը,ինչպես նրԱ մոտ,բայց դե արդեն անիմաստ է,քանի որ նա գիտի իր բոլոր առաջինը....
Հ.Գ.Տեսեք հայոց բանակը ինչպես է նորմալ մարդուն դարձնում շիզոֆրեկին,ուղեղը թափած ու անջատված բույս
boooooooom (15.02.2016), CactuSoul (23.03.2016), Մուշու (17.02.2016), Նիկեա (18.02.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ