Այսօր աչքովս այս հոդվածը ընկավ, որը, ահագին հետազոտությունների վրա հիմնվելով, բացատրում է, որ իշխանության զգացումը թուլացնում է կողքինների զգացողությունները ուղեղում վերարտադրելու կարողությունը։ Իսկ իշխանության հաճախակի զգացման կրկնման դեպքում, սա բերում է այդ ֆունկցիայի ի սպառ արգելափակման, ինչը ֆիզիոլոգիական տեսանկյունից ուղեղի վնասվածք կարող է դիտվել։ Սա փորձում են բացատրել նրանով, որ իշխանության հասնելու համար մարդը, հասարակական էակ լինելով, պետք է լավ զգա կողքինների տրամադրություններն ու ցանկությունները։ Բայց հենց հասնում է իշնանության, մարդկանց «կարդալու» ունակությունը դառնում է ավելորդ, ու ժամանակի հետ ատրոֆացիայի է ենթարկվում։
Կարճ ասած, իշխանություն վայելող մարդկանց ուղեղները ձևափոխվում են, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում զգալ ու «կարդալ» հասարակ մարդկանց։ Ահագին բան է, չէ՞, բացատրում իշխանավորների մասին, էլ չասաց դիկտատորների․․․
Ասեմ, որ բուն հետազոտությունների մեջ չեմ խորացել, բայց դե Աթլանտիկը ահագին հեղինակավոր պարբերական է։ Ու այսքանի մեջ ինձ հավես էր իմանալ, որ իշխանությունը մարդուն կարող է ֆիզիոլոգիապես էլ փոխել։ Այնպես որ Սերժիկ-Սաշիկները մեղավոր չեն, հիվանդ են ուղղակի![]()
Էջանիշներ