Հարգելի ակումբցի բժիշկներ, խնդրում եմ մի լավ ու բարեխիղճ թերապևտի տեղ ասել Երևանում: Թեթևակի մրսել էի, 2-3 օր երեկոյան 37.4 ջերմություն ունեի, հիմա լավ եմ ոնց որ, բայց համենայն դեպս կուզենայի խորհրդակցության գնալ բժշկի մոտ:
Մի կես տարի առաջ հազում էի, գնացի բժշկի (համացանցից էի տեղեկություններ գտել էտ բժշկի մասին), թոքերս լսելու համար վերջում մի կլորիկ գումար պահանջեց՝ իմանալով, որ ոչ թե ինչ-որ մեկի ծանոթն եմ, այլ ուղղակի իր մասին լավ բաներ կարդալով եմ իրեն դիմել: ))))