Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Ես իր ժամանակին ասել եմ ու հիմա էլ եմ կրկնում - հաղթական բանակին կանգնեցնել, լոմկել պետք չէր, երբ հաղթական բանակին կանգնեցնում են, լինում է այնպես, ինչպես լինում է...

Դեպքերի բերումով այնպես ստացվեց, որ մեր ԳՇ շտաբի պետի ու Սադիկովի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության մասին ես իմացա մի քիչ շուտ, գիշերով, երբ սահմանում տղերքը կռիվ էին տալիս, իսկ մեր բնակչության մեծ մասն էլ քնած էր: Երևանյան խաղաղ գիշեր էր և, երբ լուրը հաստատվեց, իրոք մի խորը տխրություն ու թախիծ եկավ վրաս, կարծես ապագան տեսա, կարծես զգացի, որ... էլի զոհեր կլինեն: Դժբախտաբար ես ճիշտ դուրս եկա...
Շեքսպի՞ր ...