Արտ ջան, ախր պայմանները էլի անտանալի չէին։ Պետք չի տենց մգացված գույներով ներկայացնել։
Արտ ջան, ախր պայմանները էլի անտանալի չէին։ Պետք չի տենց մգացված գույներով ներկայացնել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Հենց մենակ բժշկական պահը բավարար ա անտանելիությունը պնդելու համար: Իսկ ներսում եղողների տրամադրությունը ամեն ինչ իր տեղն ա գցում: Ի դեպ վիդեոյում չկար Գորգիսյանի մյուս ֆիքսածները, իր ՖԲ գրառումը մեջբերեմ.
Վաղը՝ ամսի 15-ին տեղի կունենա թիվ 1 տուն ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար բաց մրցույթ։ Մրցույթին, որի բաց լինելը մեղմ ասած վիճարկելի է և որին հնարավորություն են ունեցել մասնակցել տնօրենի ԺՊԿ-ն, նրա տեղակալը և էլի ինչ-որ մեկը նույն աշխատակազմից։
Մրցույթի անցկացման և տուն ինտերնատի մասին տարբեր հրապարակումների հետքերով գնացի այցի և մինչև հիմա տպավորությունները խեղդում են ինձ։
Խնդրում եմ նյարդերից թույլ մարդկանց չդիտել տեսանյութը։
Հասարակության ամենախոցելի անձաիք ամենավատ վիճակում։
Քաղցկեղով հիվանդները ստիպված են առանց մորֆինի դիմանալ ցավերին։
Հոգեկան խնդիրներ ունեցող անձիք ապրում են նույն սենյակում առողջ մարդկանց հետ և անընդհատ առաջացնում են խնդիրներ, մեկը նույնիսկ փորձել է խեղդամահ անել սենյակակիցներից մեկին։
70 անց կինը ինքն է մշակում իր վերքերը և արդեն մի քանի օր չունի անհրաժեշտ ախտահանող միջոցները։
Առողջական խնդիրներ ունեցողները գումար են տալիս բժշկուհուն, որպեսզի իրենց չտեղափոխի ինտերնատի հիվանդանոց, որոհետև այնտեղից ոչ ոք հետ չի վերադառնում։
Ինտերնատի հիվանդանոցի սենյակներում չկա ջուր։
նույն հիվանդանոցում․
Հարց - "Երկրորդ հարկ տանող աստիճանները շատ նեղ են, եթե մեկին մի բան պատահի (նկատի ուներինք առողջության վատթարացում), պատգարակով հնարավոր չի լինի իջեցնել, ինչպե՞ս եք անում"։
Պատասխան - "Դե ադիալի մեջ փաթաթաում տանում ենք (նկատի ունեն մահացածներին)"։
Ու սա առկա խնդիրների միայն մի մասն է․․․
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1. Շատ միակողմանի ներկայացված «ռեպորտաժ» էր։
2. Ակնհայտ ա, որ ընտրել էին սաղ դժգոհներին, որոնցից մի քանիսն է տենց էի նորմալ չբացատրեցին, թե ինչից են դժգոհ։ Էն սկզբի, անկողնում նստած, լացող կինն ինչի՞ց էր բողոքում։ Էն լաչառը, որ իրա սենյակ էր կանչում, ինչի՞ց էր բողոքում։
3. ՖԲ-ում համարյա ամեն օր տեսնում եմ ընտանիքներ (հաճախ բազմազավակ), որոնք ԱՆՀԱՄԵՄԱՏ ավելի վատ պայմաններում են ապրում, բայց էդքան դժգոհ չեն։ Աշխատում են, ստանում են գրոշներ, օգնություն են խնդրում, բայց սրանց պես չեն լացում։
4. Իմ հասկանալով էս մարդիկ իրանց կյանքից են դժգոհ, որ եկել հասել են էս օրվան, բայց ոնց որ ասում ա սաղ բողոքում են իրանց առողջությունից, բայց ոչ մեկ չի բողոքում իրա խելքից։
Հիմի մի բանից պտի բողոքեն (մանավանդ օպերատոր են տեսել), սկսել են լացել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Արտ, դժգոհ են.
1. Սննդի որակից
2. բժշկական ծառայությունից
3. Հովանավորչական վերաբերմունքից
4. տիրող մթնոլորտից (էնտեղ նույնիսկ դեդովշինա կա ոնց-որ)
Քի՞չ ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սննդից գանգատվելը շատ սուբյեկտիվ ա. մեր հոսպիտալ եկող զինվորները լավ էի հավանում էին, բայց ես ուտել չէի կարում։
Բժշկականի մասին արդեն ասեցի, բայց մեկ ա միակողմանի ա ներկայացված։
Մնացածը բամբասանքի մակարդակի ա։ Ասածդ դեդավշինան նույնիսկ ծիծաղելի ա, որտև «ծեծողը» պարզապես գիժ էր։
Առողջապահականից բացի (որը շատ միակողմանի էր ներկայացված), մնացածը օդից գանգատներ էին։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Շինարար (15.06.2017)
Նոր մի անգամ ևս նայեցի էդ վիդեոն, ասի կարող ա ինչ որ տեղ պախկվել էր էդ « ծայրահեղ թշվառ վիճակ»-ը։
Ծայրահեղը, անտանելին սենց ա ըլնում։
Մտեք Ֆբ-ում Lala Manukyan-ի այցելած մարդկանց տներն ու վիճակը նայեք, էդ ա թշվառը։
Սա հասարակ, անվճար ծերանոց ա, անվճար պոլիկլինիկայի օրին։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ