Mr. Annoying (03.07.2017), Ներսես_AM (14.06.2017), Ուլուանա (14.06.2017)
Հավայի պարապությունից լավ չի՞։ Գոնե կուրախանանք, ու ծափ տալն էլ պարտադիր չի, կարելի ա առանց դրա էլ ուրախանալ։ Օրինակ ինձ էտ օրհներգն ու դրոշը փոխելու գաղափաը դուր ա գալիս։ Ոչ թե էն պատճառով, որ վատն են, այլ որ պրոցեսը ահագին զվարճալի կլինի - լիքը դրոշի գաղափարներ՝ հին արիականից սկսած մինչև լուսավոր ու հեռավոր ապագա հայացքը հառնածը, կամ օրհներգի գաղափարներ՝ հենա Շինարարն իրանց բարբառով ա ուզում մի երկու տուն, ես շախով բան եմ ուզում, որ կարանանք ֆուտբոլից առաջ տակը պարենք, կամ հարսանիքներին օրհներգը նվագենք։
Chuk (14.06.2017), Mr. Annoying (03.07.2017), Աթեիստ (14.06.2017), Արէա (14.06.2017)
Chuk (16.06.2017)
Մարդ չկա՞, որ էս սուպեր-պուպեր բիզնեսը դնի: Ժող ջան, ես չեմ դիզայնն անելու: Հրաշալի դիզայներների իմ հաշվին պատվիրելու եմ թե՛ պիտակի դիզայնը, թե՛ շշի դիզայնը: Ձեզ մնում ա անկապ գինին խառնել գլիցերինի, սպիրտի, սոդայի, սոկի ու տենց բաների հետ ու ծախել:
Թե՞ արդեն հասկացե՞լ եք, որ տուֆտել եք, ու մենակ դիզայնը հերիք չի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, գլուխ ես հառթուկում։
Բնականաբար լավ ապրանքի համար մենակ դիզայնը հերիք չի։ Էտ շատ նորմալ բան ա։ Ոնց որ ասես, լավ ավտոյի համար մենակ կուզովը հերիք չի, մատոռ էլ ա պետք։ Պարզ ա չէ՞, որ մատոռ էլ ա պետք։
Իմ ասածը հետևյալն էր․ կոնկրետ գինին էն ապրանքն ա, որի դեպքում (ցավոք սրտի, շատ ցավալիորեն, ափսոս, որ տենց ա, քաք ենք կերել սաղով որ տենց ա) ալամ աշխարհի շուկան ողոված ա սիուն դիզայն արած շշերով, սիորւն յառլիկներով, մեջը քաք։ Ու էտ անտերը միլլիոններով ծախվում։ Ծախվում ա, քանի որ գնորդների մեջ գինուց հասկացողներ լավագույն դեպքում 10%-ն ա։ Դվար հասկանալի բա՞ն եմ ասում։
Ու կոնկրետ օրինակ էլ բերել եմ։ Հայկական շուկան ողողված ա սիրուն շշով, սիրուն յառլիկով, էժան ու հասանելի, ասենք օրինակ Armenia Wine-ով, որի մեջ գինի ա, խմվում ա, մարդիկ առնում են, բայց դրան լավ գինի կամ նույնիսկ միջին կարգի գինի անվանալը խիստ չափազանցություն ա, մեղմ ասած։
Հիմա քո ասածն ու ուզածն ի՞նչ ա, չեմ հասկանում։
Ներսես_AM (16.06.2017)
Իմ ասածը հետևյալն ա։
1. Եթե «Հայոց Ալ Արյուն» գինին ունի վատ համբավ, ինչքան ուզում ես սուպեր-պուպեր դիզայն արա, ինքը մենակ Էդ դիզայնի հաշվին չի դառնա լավ վաճառվող։ Կարճաժամկետ էֆֆեկտ կարող ա լինի, Պողոսը կարող ա խանութում տեսնի, դիզայնը դուրը գա, մի անգամ վերցնի։ Ֆսյո։
2. Եթե չսահմանափակվես մենակ դիզայնով, հետը ուրիշ քայլեր անես, որը կարող ա լինի գինու որակի բարձրացնելը, կարող ա լինի ճիշտ մարկետինգային քաղաքականությունը, մասնավորապես գովազդն ու ուրիշ բաներ, այ Էդ դեպքում փոխված, սիրուն դիզայնը կարող ա նպաստող էֆֆեկտ ունենա։
3. եթե դիզայնը չփոխես, տուֆտա դիզայն լինի, մեկ ա ճիշտ մարկետինգային քաղաքականությամբ կարաս ծախես։ Եթե որակն էլ ոչնչոտ լինի՝ ավելի թույն։ Սրա կայֆոտ օրինակ ա Արենիի ճամփին Կոկա-Կոլայի շշերով ծախվող գինին։ Որակը եսիմ ինչ չի, դիզայն վափշե չկա, բայց նենց համբավ ունի, որ էդտեղով անցնողների մի զգալի տոկոս իրա պարտքն ա համարում իջնել, առնել։
4. Հայաստանում գինիների զգալի մասի դիզայնը գնում ա մինիմալիզմի ուղղությամբ։ Հայաստանի բնակչության մեծ մասին Էդ դուր չի գալիս, դրա սիրունությունը չեն հասկանում, իրանք պլպլան ու խառը նկարներ են սիրում՝ Արարատով ու խաչքարով, լավ կլինի մի հատ էլ բարդի ու աղավնի, բայց մեկ ա առնում են Էդ գինիները։ Առնում են ոչ թե սիրուն շշերի համար, այլ որտև գովազդված ա, անունն իրանց հասել ա, ուղեղների մեջ ինչ-որ ծանոթի ռեկոմենդացիան տպված ա, պլյուս, ոնց ասեցիր, հասանելի գին ունի։ Դիզայնը Էդ ընտրության հարցում առաջնային դեր չունի։
5. ամբողջ աշխարհում էլ մենակ դիզայնը հերիք չի գինու վաճառքը կազմակերպելու համար։ Էդ նշածդ լիքը սիրուն յառլիկներով գինիները ծախվում են, որտև գինի արտադրող ընկերությունները բացի ամեն ինչից ունեն մարկետինգի բաժին, որը լիքը փող ու ռեսուրս ա ծախսում իրա արտադրանքը վաճառելի սարքելու համար, իսկ դու ստեղ անկապ խոսում ու Էդ յեքա թիմի սաղ գործը վերագրում ես սիրում յառլիկին։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ