Ասում ես Նիկոլն ա մեղավոր, ասում եմ մեղավոր-անմեղ որոշելու ժամանակը չի։
Որ դու ելքին ես ընտրելու, էդ հասկացա, խոսքը էլ քո մասին չի։
Քանի տոկոս ընդդիմադիր ուժ միանա, սատարի ելքին, երկրաչափական պրոգրեսիայով ավել տոկոս էլ չեզոք - բոյկոտող - ընտրության չգնացող - կամուկացի մեջ եղող մասսայից ա միանալու, հաղթանակի ռեալ հնարավորություն զգալով։
Արէա ջան, առաջին օրվանից ասում եմ, որ իրականության տեսանկյունից պետք ա նայենք։
Իրականությունն էն ա, որ եթե նույնիսկ 2008-ի նման մարդկանց ակտիվացնելու շանս լիներ, իրանք իրանց քվեները կապահովեն, Նիկոլ էլ կասի դե մարդիկ ազատ կամարտահայտվել են։
Իրականության երկրորդ կողմն էլ էն ա, որ Էդ ու լիքը ուրիշ հանգամանքներ հաշվի առնելով մյուս քաղ ուժերը հրապարակային աջակցություն չեն հայտնի, ժողովրդին էլ էդպես ակտիվացնելու նախադրյալ հիմա չկա։
Ու ուզես թե չուզես հիմիկվա պլան մաքսիմումը ավագանիում հնարավորինս շատ մարդ ունենալն ա, այլ ոչ թե քաղաքապետ դառնալը, ու էդ իրանք էլ գիտեն։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցած ու բարձրի բան չկա, էնպես որ կարող ես կծոցներդ քեզ պահել։ Բացատրում եմ մի անգամ։ Ես քաղաքացի եմ ու ընտրող։ Իմ կուսակցական պատկանելիությունը էս հարցում կապ չունի, քանզի էս ընտրություններին իմ կուսակցությունը իրեն պարտված ճանաչելով չի մասնակցել։ Ես պետք ա կամ բոյկոտեմ ընտրությունները, կամ ընտրեմ առաջադրվածներից մեկին։ Ընտրելով որևէ ուժի ես իր հետ որոշակի պայմանագիր եմ կնքում ու դառնում, որպես քաղաքացի ու առավել ևս իրեն ընտրած քաղաքացի, որոշակի իմաստով պահանջատեր։
Էս ասածս ժողովրդավարության հիմքն ա։ Ով չի հասկանում, թող շարունակի ապրել իր ընտրած տարբերակով,էդ դեռ իրեն բարոյական իրավունք չի տալիս անընդհատ իմ կուսակցական պատկանելությունը թեմայի մեջ գցել ու հավայի հեգնել։
Բարի քննարկում Վիշ ջան։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուր էր, Նիկոլը մի քիչ խելոք լիներ համ էլ առաջարկեր, որ ով էս օրերին հրաժարվի ՀՀԿ-ի ասֆալտից, ընտրություններից հետո երկու սլոյ բետոն ա անելու իրանց հայաթը։ Իմ արև, ընտրախախտումով երկու անգամ ձայնս ԵԼՔ-ին կտայի։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 09.05.2017, 23:14:
Չուկ ջան, ֆիքսենք, արձանագրենք ոնց դու ես սիրում, որ պետական քաղաքականությունից ու ընդհանրապես քաղաքականություւնից մենակ դու ես հասկանում, ԱԺ-ում ձեր նախկին խմբակցության նախկին առաջնորդը, մեկ էլ ձեր կուսակցության առաջնորդը։ էտ բազմաթիվ անգամներ ապացուցվել ա, իսկ վերջերս հավիտյանս հաստատվել ․․․․ Ամեն։ Չեմ հասկանում, թե դու ինչի՞ ես քո բարձունքից իջնում ու ասենք Վիշապի պես մտավոր թերի մարդու հետ որևէ բան քննարկում։
Տրիբուն, ասեմ ուր գնաս, թե ինքնուրույն կհասկանաս
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վիշապ (09.05.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ