1. Ուսանողներին կարող են առաջարկել 3 տարով սպայական ծառայություն՝ 260.000 դրամ աշխատավարձով
Լավ կադր ունենալու համար գիտունիկ լինելը բավականին քիչ է։ Սպան, հրամանատրը առաջին հերթին պատասխանատու է իրեն վստահված պետական սահմանի անվտանգության և իր ենթակայության տակ գտնվող զինվորի ամեն մի մազի համար։
2-3 տարի շաբաթը մեկ անգամ ռազմական ինստիտուտ գնալը շատ քիչ է։ Մինչև սահման գնալը պիտի տիրապետի զինվորական շարային և ներքին կանոնադրությանը, պիտի ապրի էդ կյանքը, որ կարողանա զինվորին եղբայր, հայր ու հրամանատար լինել հակառակ դեպքում անվստահություն ներշնչող սպան անելիք չունի սահմանում։
Պետք չէ ենթադրություններ անել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ԲՈՒՀ ավարտած, բայց ընդամենը մեկ տարի ծառայած սպան շատ թույլ կադր է։
Խնդիրը այլ է և այլ լուծումներ են հարկավոր։
2. Նորակոչիկներին կարող են առաջարկել ծառայել 3 տարի՝ 5 մլն դրամի դիմաց. Ծրագիրը քննարկման համար է
Այդ գումարով թող զինվորների կողքին կանգնեն պրոֆները։ Թող վերապատրաստեն ոչ թե 18 տարեկանին այլ 23 ից բարձր ու ոչ թե գումար տրամադրեն միայն հատուկ դեպքերի համար այլ ամսեկան աշխատավարձ տան։
Իսկ սահմանում ծառայած տղու ուսման վարձը անկախ ամեն ինչից պիտի 100% ով զեղչվի։
Այ որ սենց ես գրում, քեֆս գալիս ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լավ, մի բան էլ ասեմ, որ տենց շատ եք ուզում :Ճ Եթե Հայաստանը հետևեր Իսրայելի օրինակին, ապա կկարողանար ոչ թե միայն պայմանագրային ծառայողներին աշխատավարձ տալ, այլ անխտիր բոլոր զինծառայողներին ու նաև կունենար առողջ ու կոփված հասարակություն՝ վառ արտահայտված արդարության ու հայրենասիրության զգացումով: Իսկ սենց, էդ լրացուցիչ մեկ տարին հանուն փողի ծառայողները աշխատելու են էդ վեջին տարին անցկացնել մի կե՜րպ, յոլա տանելո՜վ, զզվանքով, առաջանալու է լրացուցիչ խտրականություն, Գելի ասածների պես ոչ կոմպետենտ ու անվստահ, էնքան որ հանուն փողի ժամանակ ձգողներ, ու սա մենակ բացասական է ազդելու բանակի որակի վրա: Պրիմիտիվ, առանց երկար-վարակ մտածելու ու զուտ փողային մտածելակերպով առաջնորդվողների ծրագիր է սա, որտեղ էնքան որ փող ես տալիս, հարցերը իբր լուծվում են: Ավելի լուրջ ծրագիր մտածելու մտավոր ունակություններ սրանք պարզապես չունեն:
Si vis pacem, para bellum
Վիշ, ասածներիդ մեջ լիքը ճիշտ բան կա: Հիմա ես բացարձակ չեմ ուզում պաշտպանած լինեմ էս ծրագիրը: Բայց ուզում եմ պատկերացնեմ, եթե ես լինեի ու ուզեի բոլոր ծառայողներին անխտիր աշխատավարձ տալ, էդ ո՞նց էի անելու: Ու վստահ եմ, որ բյուջեն դնեի հաշվեի, փորեի, փորփրեի, էդ միջոցները չէի գտնի: Կողքից լիքը թույն բան մտածեի, էլի չէի գտնի: Իսկ տենց դեպքերում դու ուրիշ տարբերակ չունես, քան քայլ առ քայլ գնալը, փուլային տարբերակի անցնելը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գաղթական (21.04.2017)
Ու նենց չի, որ ամեն ամիս մեկ շաբաթով տուն գնալը հալած կարագի պես ա լինելու։ Մի հատ նկատողություն ու տուն գնալու իրավունքից զրկված ա։ Ոպշմ Չուկ չեմ ջոկում քեզ ինչն ա դզել?
Համ էլ, եթե պիտի վարձատրեն ուրեմն թող վերջում ողջ գումարը փոխանցեն էդ մարդու հաշվեհամարին ու թող ինքը իր գումարը իր ուզած ձևով ծախսի։ Մտնի հիպոտեկի տակ, որ իր ա վաստակածի կեսը տոկոս մուծի?
Պետական փողերի մսխումն ու թալանը կանգնեցնելու էիր, զինծառայողներին կես դրույք աշխատեցնելու էիր, «լավ տղերքից» հարկեր էիր հավաքելու, բիզնեսի համար հավասար պայմաններ էիր ստեղծելու, հերիք էր: Իսկ որ ՀՀ-ում արդարություն լիներ, փողերը իրենք իրենց կհոսեին Հայաստան: Ու ՀՀ տարեկան ռազմական բյուջեն 400 միլիոն դոլարից ավել ա, որից չգիտեմ ինչքանն ա, որ ծառայում ա նպատակին:
Si vis pacem, para bellum
Դզեց։
Լավ ուրեմն ասա խի ես դրական վերաբերվում էս նախագծին։ Կարճ կոնկրետ ու հիմնավորված
Բյուր մոռթում ես։ Կանայք կգան պոստ պահելու? ֆիզիկապես պատրաստ են էտ լուծը քաշել?
Որտև մի քայլ առաջ եմ համարում, ոչ թե գերազանց լուծում:
Մնացածն էլ թեմայում արդեն գրել եմ, նպատակ չունեմ կրկնվելու: 1000 դրամների մասին էլ համապատասխան թեմայում եմ գրել:
Բայց Գել ախպեր, էն վերջին երկու գրառումներիդ որ շնորհակալություն էի դրել, էդ նշանակում էր, որ ահագին հետդ համաձայն եմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ