Հոբար, սաղ սաղ սաղ ճիշտ ես ասում։ Բայց էսի լուծում ա օբյեկտիվ իրականությունից ելնելով։ Էս ընտրություններին ոնց տեսար մենք խաղում էինք ով է ուզում դառնալ միլիոնատեր 50/50 տարբերակով․ կա՛մ ՀՀԿ թալան, կա՛մ Ալիև խաղաղություն։ Մենք ընտրելենք տարբերակ Ա․ ՄաշտոցԱսել է թե, մենք եթիմ ենք, աղքատ ու անտեր, ու դրանից դուրս գալու ճանապարհը դեռ չի երևում, կամ եթե երևում ա միայն լուսավոր բայց շատ հեռավոր ապագայում։ Բայց երկիրը պաշտպանել պետք ա։ Այստեղից հետևություն․ եղած փողով ու խելքով մեր չմոները էս են մոգոնել, որը հնարավորություն ա տալիս գոնե սահմանին հայտնված երեխեքին մի քան կոպեկի քյար լինի ու տուն գալ գնալով։ Մարդու լեզուն էլ չի ֆռում ասի, բայց փաստ ա, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխեքն են հայտնվում։ Այսինքն, սենց թե նենց էտ երեխեքին տանելու են առաջնագիծ, սենց գոնե համ էլ իրանց ու ընտանիքներին օգուտ կլինի։
StrangeLittleGirl (21.04.2017)
Ես փողով զինվոր պահելու մեջ վատ բան չեմ տեսնում․ պատմությունը լիքը օրինակներ գիտի, երբ կամավորությունն ու վարձկանությունը համատեղելով ուժեղ բանակներ են ստեղծվել, նվիրված, պրոֆեսիոնալ (քո ուզածով), հայրենասեր։ Ու սկզբունքերն հիմա էլ են զորակոչված շարքայինները աշխատավարձի պես մի բան տանում, կարծեմ 5-10 հազարի չափով
Chuk (21.04.2017), StrangeLittleGirl (21.04.2017)
«Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերը նպատակ չունեն ավելացնել զինծառայողների թիվը, ընդամենը տալիս ենք ընտրության հնարավորություն. Վ. Սարգսյան
Մեռնեմ էն մարդասեր ջանին, հա մեզ ընտրության հնարավորություն եք տալիս, բա ոնց ․․․․Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ ծրագրերը որևէ ձևով նպատակ չունեն ավելացնել զինծառայողների թիվը. «Եղած մոդելը որևէ մեկը չի պատրաստվում հանել կամ երկարացնել: Մենք ընդամենը մարդուն տալիս ենք ընտրության հնարավորություն»:
Ինչը և պետք էր ապացուցել․ Ծրագրի նապատակն է գլխաքանակ ապահովել, քանի որ գնալով դժվարանում ա բանակում թիվ ապահովելը, քանի որ ազգովի սրանց ձեռից քոչում ենք։ Լավ ասենք մի տաս տարի էլ սենց մարդ ապահովեցինք բանակում, բա հետո՞։ Իսկ հետոն իրանց խեռին չի, քանի որ իրանք մինչև տաս սերունդ ապահովված են։ Հենա Վիշապ հոպարի ասած Խաչատրյան Գագոյենց տները լոսերում։ Իսկ ես ստեղից ընդեղից լսել եմ, որ անցած տարի Գագոն եվրոպաներով ընգած տներ էր առնում Ավստրա, Ֆրանսիա, Գերմանիա ու դաժե բազար չէր անում։
Gayl (21.04.2017)
Հիմա ավելի շատ զբաղվում եմ ընտանիքիս կողմից ՀՀ–ում և Արցախում իրականացվող կարևորագույն ծրագրերով. Գագիկ Խաչատրյան
Խույ, չեմ հավատում․․․․
- Մամուլը Ձեր հրաժարականից առաջ և հետո հետևողականորեն գրում է, որ Դուք ընտանյոք հանդերձ արտագաղթել եք ԱՄՆ, խնդրում եմ մեկնաբանել։
– Դե Դուք էլ եք մամուլ ներկայացնում, կարծում եմ կգրեք, թե որտեղ եք հարցազրույց վերցրել։ Աշխարհում գարնանային Երևանից լավ ԱՄՆ չկա։ Իրականում որդիս որոշեց ուսումնառությունը շարունակել և ընդունվելով Հարվարդի համալսարան՝ ժամանակավորապես Բոստոնում է, միգուցե դա էր առիթը նման տեղեկությունների տարածման համար։ Բայց խնդիր չէ, իհարկե, կարծում եմ՝ շատ արագ կուղղվի սխալմունքի թողած էֆեկտը։Բայց լավ a գոնե էս «Պատիվ Ունեմ» ծրագրով Գագոյի տղեն Հարվարդն ավարտելուց հետո կգա Հայաստան ու կծառայի․
Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին: Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.04.2017, 14:56:
Ոչ մի վատ բան։ Հակառակը շատ դրական կնայվի, եթե զինվորը պետական սահմանը պաշտպանի ու վարձատրվի ու էն էլ շատ լավ թվով վարձատրվի։ Ես գիտեմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր դաժե էս տարբերակին կհամաձայնվեն ու ասածս էն ա, որ գոնե ծառայության վերջում էդ փողը տան իրան, որ ինքն իր ուզածով տնօրինի։
Իսկ էս տարբերակի ամենաբացասական ու անընդունելի կողմը էն ա, որ ավելի լավ ա գումարը տան պրոֆին քան 18 տարեկան զինվորին։
Գայլ, ճշտել ա պետք, բայց կարծեմ Իսրայելական բանակում էլ ա տենց: Քանի որ ինքն ամեն դեպքում պարտադիր ա, պետությունը քեզ վարձատրում ա էնպես, որ իրեն էլ որոշակի օգուտ մնա՝ քաղաքացու տեսքով: Չգիտեմ ինչքանով կարողացա միտքս ձևակերպել:
Ասենք էդ մոտավորապես, իմ ընկալմամբ, նույնն ա, որ եթե պետությունն իր հաշվին ինչ-որ մի ուսանողի ուղարկում է արտասահմանյան հեղինակավոր ԲՈՒՀ սովորելու, հետո առաջը պայման ես դնում վերադառնալ ու աշխատել հայրենիքում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչքան հասկացա, էս պայմաններին դրական վերաբերվողները իրենք երբեք էդ պայմաններով ու առհասարակ չեն պատկերացնի իրենց ծառայելը, բայց օքեյ են, որ ուրիշ թշվառ ու աղքատ խավի ներկայացուցիներ էդ պայմաններով գնան ու պաշտպանեն իրենց պետությունը։ Այ սա կոչվում ա պետական մտածելակերպ, բան չասի։ Ազգովի էս ենք, ու պատահական չի, որ էս ա մեր օբյեկտիվ իրականությունը։
Si vis pacem, para bellum
Վիշ, ես գրել էի, որ ընդհանրապես չէի ուզի, որ տղես ծառայի։ Բայց եթե վախտը գա ու ծառայելը պարտադիր լինի, բացառված չի, որ ես ու տղես ընտրենք էս տարբերակներից մեկը։
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քիչմ թեմայից դուրս ա, բայց կայֆ նորություն ա
http://www.yerkir.am/news/view/127951.html
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ստեղ պարտադիր զինծառայության անցնողների թիվ ապահովելու խնդիր ա մենակ երևում: Մեկ էլ ով կուտը կերավ. թե չէ ինչքան բուռունդուկ պիտի լինի՝ օրինակ Վարդենիսցին (ում ենթադրենք նյութական շահն ա հետաքրքրում) ով պիտի ծառայի ենթադրենք Ղարաբաղի N(մարտական հերթապահություն կատարող) զորմասում 3 տարի 5 միլիոնով, եթե կարա ծառայի 2 տարի, ու գա Վարդենիսին շատ մոտ գտնվող զորմասում(մի զորամասը նույնիսկ քաղաքի մեջն ա) անցնի գործի որպես պայմանագրային՝ նույնը միջինը 140.000 աշխատավարձով (ինչքան գիտեմ 3տարվա պայմանագրով +երկարաձգելու հնարավորությամբ):
Առավելություններ՝ Տուն-տեղից չես կտրվում, , պաստայանի գործը կա, զինվոր չես՝ սպայի կարգավիճակով ես (էս երևի ամենամեծ պլյուսն ա), կարաս ձեռի հետ հեռակա ինչ որ մի բուհում սովորես(սոցփաթեթն էլ 71 000 փոխանցես որպես ուսման վարձ), և ի վերջո առանց պռոբլեմի կարող ես բանկերից քո անունով վարկ վերցնել
Հ.Գ. Ոնց որ Վիվասելի սակագնային պլան ըլնի՝ «Բարև Ես եմ» «Ալո մենք ենք»…![]()
A long time ago, in a galaxy far, far away...
Վիշապ (22.04.2017)
Այ սա կոչվում է քայլ առ քայլ հզորանալ։ Մի լավ նորություն էլ ես ասեմ։
http://nt.am/am/news/237345/
Իրա մասին ստեղ գրել եմ մի երկու բառով։ Հիշացնեմ, որ Ռուսաստանի ՊՆ նախարարը անձամբ է նամակով խնդրել, որ իրփնց մոտ աշխատի, բայց մերժում է ստացել։
#դուքչարեքունախանԴ
մարդիկ հալալ քրտինքով (պատմությունը լռումա, թե կոնկրետ ում) բիզնես խնայողություն բան են արել, վարկ են վերցրել..Ըստ Գուրգեն Խաչատրյանի՝
ԱՄՆ-ում միլիոնանոց տներ են գնել
բիզնես խնայողություններով,
փոխառություններով եւ
վարկային միջոցներով
Հիմա էլ հավանաբար վիզ են դրել վարկը շուտ փակել, որ տոկոսները շատ չխեղդեն..
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
օֆֆտոպ.
ի միջի այլոց՝ էդ էլ պիտի ասեմ, որ էս վերջին ժամանակներս անձամբ արդեն երկու խոշոր գործարարի եմ հանդիպել, որ Հայաստանում բիզնեսը ծախում կամ փակում են ու քոչում Եվրոպա..
«խոշոր», իհարկե, Հայաստանի մասշտաբով..
ու, մինչև անձամբ ծանոթանալը, կարծում էի, թե լուրջ մարդիկ են..
բայց լրիվ արա ախպեր սրան ընդե գցենք դրան ընդե խաբենք վիճակ էր..
առանց լեզու իմանալու, առանց տեղի վարք ու բարքի մասին տարրական տեղեկացվածության հելել եկել մարդա մի քնած բիզնես առել են ու անհույս գալարումների մեջ են..
բայց իրենց էստեղի վարքի մասին չէի ուզում ասել..
սրանք հաստատ մի բան լսել են, որ ափալ-թափալ գումարները դուրս են հանում...
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ