Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գալ ա նշանակում… Ապշելու համեստ կյանքի ստանդարնտեր են… Մնում ա սոված չմնա, չմրսի ու կայֆավատ: Էն Յոժը ճիշտ ա ասում էլի, մեզ կյանքում մենակ փող ա պետք, էն էլ էնքան որ սոված չմնանք, մեկումեջ էլ կարենանք պիվա խմենք:
Վիշ, կյանքից հետ չմնալը ուղղակի պարբերաբար տուն գնալ չի նշանակում: Բայց էն, որ երկու տարի տուն-տեղ, քաղաք միջավայրից կտրվելը մարդկանց բանակում կտրում ա իրականությունից, էդ բոլորն էլ գիտեն ու չարժի շատ խորանալ:

Իսկ էդ ողորմելի թվերի մասին որ ասում ես, ուղղակի մի հատ ֆիքսվի, թե ասենք ուսուցիչն ամսական ինչքան գումար ա ստանում: Ախր մեր ժողովրդի մեծ մասի սոցիալական վիճակն ա տենց ողորմելի թվերով: Ու ակնկալել, որ էս պայմաններում կարող են վարձատրել ավելին, միամտություն ա:

Մենք խոսում ենք կոնկրետ ռեալ իրականության մասին: Ոչ թե զուտ մեր ցանկությունների ու ֆանտազիաների: