Մի քանի օր առաջ երեխու համար կոշիկ պիտի գնեինք։ Գնացինք խանութ, ընտրեցի 2 լավագույն տարբերակը, ու աղջկաս առաջարկեցի ընտրություն կատարել դրանց միջև։ (էդ պահին սկեսուրս ու վաճառողը վրաս խոսացին՝ երեխուն շատ ես ազատություն տալիս)։
Օրվա մենյուն կառուցվում է 2 տարբեր առանցնքերով. Արտակի համար (քանի որ ինքը ամեն բան չի ուտում) ու երեխեքի համար (եթե նրանք Արտակի նախընտրածը չեն ուտում)։ Իրենց ցանկությունն ու կարծիքը հարցվում է, պատահում է, նույնիսկ մի քանի տեսակ ճաշ եմ պատրաստում ու երեխաները իսկի չեն էլ ուզում համտեսել (չնայած էն հանգամանքին, որ հենց իրենց ուզածներն եմ պատրաստել)։ Իսկ ես չեմ էլ բռնանում։ Չեն ուտում, թող չուտեն։ Երբ կսովածանան, իրենք կխնդրեն ճաշ տալ ուտելու։Երկրոդր ու երեխաների համար ավելի կարևոր խնդիրը - ուտերլիքի խնդիրը:
Ու՞մ ճաշակով է կազմվում օրվա մենյուն:
Ի՞նչ ճաշեր եք ուտում նախաճաշին/ճաշին/ընթրիրքին/քեֆերին: ձեր բոլոր երեխաերի ճաշակները բռնու՞մ է ձեր օրական մենյուի հետ՛
իսկ եթե չի բռնում ի՞նչ եք անում,
0- տալիս եք էն, ինչ որ ինքը ուզում է
1-երեխային սոված եք թողնում
2-սպասում եք որ "կակղի" ու ուտի
3-համոզում եք /հոգեբանորեն բռնանում եք/ որ ուտի
4- բռի ձևով ստիպում եք /ֆիզիկապես բռնանում եք/ որ ուտի
5- ՞՞՞՞
Կոնկրետ ձեր ընտանոքիքի փորձը շատ հետաքրքիր է:
Հուսով եմ, որ դուք բոլորդ ընտանիքում ունեք նույն ճաշակը, իսկ վատագույն դեպքում ունեք փող/հնարավորություն բավարարելու բոլորի ճաշակը ըստ իրենց ճաշակի
Կրոնի պահով՝ բառացիորեն երեկ Կորյունի հետ խոսակցությունս.
Ասեմ, որ ես չեմ պնդել, որ հա, մարդիկ առաջացել են կապիկներից ու հակառակն էլ չեմ ասել։ Ընդամենը եղել ա էսքան խոսակցություն։- Մամա, կապիկները ո՞նց են առաջացել:
- Ոնց որ մյուս կենդանիները:
- Մյուս կենդանիները ո՞նց են առաջացել:
- Ինչի՞ ես հարցնում:
- Որովհետև մարդը կապիկի նման ա:
- Ինչի՞ց իմացար:
- Մուլտիկում եմ տեսել...
- Սկզբում եղել են միաբջիջ կենդանիներ, հետո փոփոխությունների են ենթարկվել...
- Հա, ծովից դուրս են եկել ցամաք ու սկսել փոխվել....
Երբ դպրոցից բերել ա Աստծո մասին խոսակցություն, ասել ա Աստված ամեն ինչ գիտի, ընդամենը հարցրել եմ՝ Ո՞վ ա Աստվածը։ Ինքը ասել ա չգիտեմ ու թեման մոռացվել ա։
Հուսով եմ պատասխանեցի բերված հարցերին![]()
Էջանիշներ