Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ ։
Ճիշտն ասած՝ էս սկզբունքով՝ շերտերով, foam sheet–ից ավելի մեծ չափի ու ավելի հարուստ պատկերներով գործեր կուզենայի անել, բայց մատերիալը զուտ էս չափինն ա, որ նույն գույնի տարբեր երանգներ ունի, իսկ ավելի մեծ դեռ չեմ հանդիպել տենց երանգներով, մեծերը մենակ հիմնական գույների են՝ մի քանի գույն ավել, բայց երանգներ չկան։ Բայց խցանե տախտակներ ավելի մեծ չափերի էլ կան, դրանցով մտադիր եմ երևակայությանս մի քիչ էլ ազատություն տալ ։
Նոր նկատեցի, որ չափերի մասին խոսել եմ, բայց չեմ ֆայմել, որ, ախր, նկարից չափերը չեն երևում ։ Հիմնական պատկերի մասը, այսինքն՝ «երկհարկանի» շրջանակը չհաշված, 21.5 X 14 սմ ա (շրջանակի մասը թղթով ա արած)։