User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 50 հատից

Թեմա: Համայնքներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այ Բյուր ջան, համայնք գնալս ո՞րն ա։ Իմ իմացածով, համայնքը դա մարդկանց խմբավորում ա, ու դու այդ համայնքին կամ պատկանում ես, կամ՝ չէ։ Կա Դանիայում հայ ուսանողների համայնք, թեկուզ լավ կազմավորված էլ չլինի, որի մասը դու կարծես թե քեզ զգում ես․․․ ու կա ավելի լայն Դանիայի հայ երիտասարդների համայնք, որի մեջ դու մտնում ես նոմինալ, բայց այդքան էլ սրտովդ չի, քանի որ համայնային հավաքույթներին քո տիպի շատ մարդ չի գալիս։ Էհ դու էլ գնա, ու քո նման մարդկանց հետ շփվի այդ լայն հանդիպումների ժամանակ, կամ դա էլ դուրդ չի գալիս, մի գնա, խնդիրը ի՞նչն ա։

    Էն բերածդ օրինակներն էլ մի քիչ ծիծաղելի են․․․ ասենք թե մի ավանդական հայացքների բիձուկ ասել ա՝ հա չի, այո, դրանից քո հայերի հետ շփում ու կապ հաստատելու հնարավորությունդ ջո՞ւրը ընկավ։ Ասենք էս ակումբն էլ ա համայնք, ու ստեղ էլ կլսես էգ ու որձ, հա ու այո, էլ չեմ ասում դատարկ ծլնգոց պիտի քո այլ շփման շրջանակներում ասես «ակումբի ժողովուրդը սե՞նց ա նենց ա»։

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա եթե դու ուրիշ պատասխան ունես, թե ինչու ա հայ համայնքում մթնոլորտն էդքան վատը, որ լիքը նորմալ հայ մարդիկ, չնայած ուզում են հայկական միջավայրեր, կիլոմետրերով հեռու են մնում, խնդրում եմ՝ կիսվի դրանով:
    Սիրով կիսվեմ․ որևհետև քո ասած նորմալ հայ մարդիկ ծույլ են․․․ փոխանակ իրենք այդ հայ համայնքը կերտեն իրենց համախոհների հետ, ուզում են հայկականի կարոտը ուրիշների կերտած համայնքի հավաքույթներում առնեն․․․ ու բնականաբար ռաստ են գալիս ուրիշների կողմից կերտած ուրիշությանը, ու միանգամից հուշտ են լինում։

    Ուզո՞ւմ ես քեզ համար հաճելի մթնոլորտով հայ համայնք, դու ինքդ դիր ֆեյսբուկում խումբ ստեղծի, իմեյլ-միմեյլ ուղարկի, ծրագիր կազմի, ռեստորանում տեղ վերցրու, քո սրտով մարդկանց անձնապես հրավիրի, ու ստեղծի նենց մթնոլորտ, որ այդ քո համար անդուր հայերը գան ասեն՝ էս ինչ անդուր մթնոլորտ էր, մենակ ինծիլիգենտ բաներից էին խոսում, մի հատ լավ ռաբիզի տակ շախով-շուխուրով չպարեցինք, Հայաստանն էլ լավ չքարկոծեցինք։ Ու կունենաս ցենտր հայ համայնք, ես էլ Դանիա որ գամ, ու հայ համայնքի հանդիպմանը մասնակցեմ, լավ ժամանակ կանցկացնեմ, որևհետև ոչ «հա»-ս կայոյվի, ոչ էլ ոսկեղենիկս կհայհոյվի, կամ երգիրս թուքումուր կուտի այդ հանդիպմանը․․․ իսկ այս ամենը չե՞ս ուզում անել․․․ ուրեմն դու ոչ մի համայնքի էլ չես պատկանում, այլ նախընտրում ես քո նեղ կրուգով շփվել․․․ բա էլ մի բանի որ չես պատկանում, ինչո՞ւ ես սպասում թե դրա հավաքույթը ամբողջովին պիտի քո սրտով լինի։

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Բյուր ջան, համայնք գնալս ո՞րն ա։ Իմ իմացածով, համայնքը դա մարդկանց խմբավորում ա, ու դու այդ համայնքին կամ պատկանում ես, կամ՝ չէ։ Կա Դանիայում հայ ուսանողների համայնք, թեկուզ լավ կազմավորված էլ չլինի, որի մասը դու կարծես թե քեզ զգում ես․․․ ու կա ավելի լայն Դանիայի հայ երիտասարդների համայնք, որի մեջ դու մտնում ես նոմինալ, բայց այդքան էլ սրտովդ չի, քանի որ համայնային հավաքույթներին քո տիպի շատ մարդ չի գալիս։ Էհ դու էլ գնա, ու քո նման մարդկանց հետ շփվի այդ լայն հանդիպումների ժամանակ, կամ դա էլ դուրդ չի գալիս, մի գնա, խնդիրը ի՞նչն ա։
    Ծլնգ, վերևում Գաղթականը համայնքի կոնկրետ նկարագիրը տվեց։ Էն պաշտոնական, գոյություն ունեցող կազմակերպված համայնքի մասին ա խոսքը, որն իր վրա ա վերցնում նաև զանազան հայկական միջոցառումներ, էդ թվում՝ ասենք զանազան տոներ։

    Էն բերածդ օրինակներն էլ մի քիչ ծիծաղելի են․․․ ասենք թե մի ավանդական հայացքների բիձուկ ասել ա՝ հա չի, այո, դրանից քո հայերի հետ շփում ու կապ հաստատելու հնարավորությունդ ջո՞ւրը ընկավ։ Ասենք էս ակումբն էլ ա համայնք, ու ստեղ էլ կլսես էգ ու որձ, հա ու այո, էլ չեմ ասում դատարկ ծլնգոց պիտի քո այլ շփման շրջանակներում ասես «ակումբի ժողովուրդը սե՞նց ա նենց ա»։
    Եթե ակումբում Չուկը էջ ու որձ խաղացնի, ապա հա՛, ակումբ չեմ մտնի։ Բայց Փարիզի էդ մարդը համայնքում հերթապահի պես մի բան էր, երբ շենքում մարդ չկար, ինքը տարածքը նախապատրաստում էր, որ մյուսները գան։ Էդպիսի ֆունկցիա ունեցող մեկը պիտի ամենագրկաբաց ընդունողը լինի, ոչ թե մուննաթ էկող ու թույն շնչող։ Սա ասում եմ, որովհետև ինքս նման ֆունկցիա ունեցել եմ մեկ այլ կազմակերպությունում ու գիտեմ՝ ինչ ա սպասվում քեզնից, երբ նոր մարդիկ են գալիս։ Նոր մարդը երբեք էդ տարածք նորից ոտք չի դնի, եթե դու իրան առնվազն նորմալ չվերաբերվես։

    Ակումբի հետ համեմատելը անիմաստ ա, որովհետև ակումբում կան մի երկու հոգի, որոնց գոյությունն աշխատում եմ չնկատել, իսկ մնացած բոլորը նորմալ մարդիկ են, որոնց հետ հաճելի ա շփվելը, նույնիսկ երբ լիքը տարաձայնություններ ենք ունենում։

    Սիրով կիսվեմ․ որևհետև քո ասած նորմալ հայ մարդիկ ծույլ են․․․ փոխանակ իրենք այդ հայ համայնքը կերտեն իրենց համախոհների հետ, ուզում են հայկականի կարոտը ուրիշների կերտած համայնքի հավաքույթներում առնեն․․․ ու բնականաբար ռաստ են գալիս ուրիշների կողմից կերտած ուրիշությանը, ու միանգամից հուշտ են լինում։
    Անունն ուրիշների կերտած համայնք մի դիր։ Դեսպանատունը պաշտոնապես էդ ուրիշների հետ ա կերտում, իսկ եթե պաշտոնապես նոր համայնք ստեղծես, անունը կդնեն, թե՝ հայերը էլի լեզու չգտան, բաժան-բաժան, բլաբլա։

    Ուզո՞ւմ ես քեզ համար հաճելի մթնոլորտով հայ համայնք, դու ինքդ դիր ֆեյսբուկում խումբ ստեղծի, իմեյլ-միմեյլ ուղարկի, ծրագիր կազմի, ռեստորանում տեղ վերցրու, քո սրտով մարդկանց անձնապես հրավիրի, ու ստեղծի նենց մթնոլորտ, որ այդ քո համար անդուր հայերը գան ասեն՝ էս ինչ անդուր մթնոլորտ էր, մենակ ինծիլիգենտ բաներից էին խոսում, մի հատ լավ ռաբիզի տակ շախով-շուխուրով չպարեցինք, Հայաստանն էլ լավ չքարկոծեցինք։ Ու կունենաս ցենտր հայ համայնք, ես էլ Դանիա որ գամ, ու հայ համայնքի հանդիպմանը մասնակցեմ, լավ ժամանակ կանցկացնեմ, որևհետև ոչ «հա»-ս կայոյվի, ոչ էլ ոսկեղենիկս կհայհոյվի, կամ երգիրս թուքումուր կուտի այդ հանդիպմանը․․․ իսկ այս ամենը չե՞ս ուզում անել․․․ ուրեմն դու ոչ մի համայնքի էլ չես պատկանում, այլ նախընտրում ես քո նեղ կրուգով շփվել․․․ բա էլ մի բանի որ չես պատկանում, ինչո՞ւ ես սպասում թե դրա հավաքույթը ամբողջովին պիտի քո սրտով լինի։
    Չէ, չեմ ուզում, խումբ ստեղծելու կարիք չունեմ, որովհետև արդեն ասեցի, որ էն բոլոր հայերի հետ, որոնց հետ ուզում եմ շփվել, արդեն ճանաչում եմ ու շփվում եմ։ Ֆենոմենալ բան ա, բայց շատ ժամանակ չի խլում բոլորին հավաքագրելը։ Էն ա, մի իմ խելքի մեկը երեք շաբաթ տեղափոխվել ա էստեղ, երեկ արդեն ծանոթացանք, ու համայնքն էստեղ դեր չի ունեցել։ Էլ ինչու՞ ներվ քայքայեմ, մարդ հավաքեմ, երբ ով ինձ պետք ա, ճանաչում եմ իրանց։

    Ու նորից եմ ասում․ հայ համայնքի տհաճ մթնոլորտին մենակ ես չի, որ բախվել եմ։ Արփինեն ասեց, Ռուբին ասեց, վստահ եմ, որ համայնքային կյանքում հայտնված այլ ակումբցիներ էլ կասեն։

  3. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու նորից եմ ասում․ հայ համայնքի տհաճ մթնոլորտին մենակ ես չի, որ բախվել եմ։ Արփինեն ասեց, Ռուբին ասեց, վստահ եմ, որ համայնքային կյանքում հայտնված այլ ակումբցիներ էլ կասեն։
    Այդ ասողներից ոչ մեկի ասածից չերևաց, թե այդ մարդիկ մատը մատին են խփել համայնքային կյանքին մասնակցություն ունենալու համար․․․ ուզում են գնան քեֆին իրենց կայֆերը քաշեն, ու նեղվում են, որ իրենց ուզած մթնոլորտը չի լինում։

    Կազմակերպված համայնքի մաս էլ կարա յուրաքանչյուր անձնավորություն լինի։ Բայց քանի դու չկաս, մի քիչ տարօրինակ ա ինձ համար սպասելը, որ այդ համայնքի քեֆերը լրիվ քո ուզածով են լինում։ Իսկ իրենց վրա տոների կազմակերպություն վերցնելը ճիշտն ասած չգիտեմ ինչ ա․․․ ամեն կազմակերպություն էլ կարա տոն կազմակերպի, հո տոն կազմակերպելու մենաշնորհը աճուրդով չի վաճառվում։

    Նայի, օրինակ կա AGBUY YP կազմակերպություններ, որոնք իրենք իրենց համայնքն են ստեղծում, իրենց տոներն են կազմակերպում, իրենց նեթվորքինք ու կամավորական ծրագրերն են իրականացնում և այլն, կա Համազգային կազմակերպություն, իր տեղական խմբավորվածությամբ, որոնք իրենց կրթական ու հասարակական ծրագրերն են անցակցնում, իրենց տոներն են կազմակերպում, և այլն․․․ ու նման շատ ուրիշ միջազգային ու տեղական հայ կազմակերպություններ, որոնք ունենում են իրենց համայնքները, էլ չեմ ասում տեղական հայկական եկեղեցիները, որոնք էլ իրենք իրենց համայնքն են ստեղծում։ Սրանցից շատերը ունեն իրենց հավաքատեղին, իսկ եթե չունեն էլ, մի ռեստորանում տեղ են վերցնում՝ հավաքվում են։ Իսկ քո «պաշտոնական համայնք»-ը իմ համար անծանոթ, ու ճիշտն ասած օտար երևույթ ա․․․ մեկը ես դեսպանատան կողմից կազմակերպվող համայնքին չէի ուզենա մասնակցել սկզբունքորեն․․․ ու համոզված եմ, որ Փարիզում քո նկարագրած մի հատ համապարփակ հայկական պաշտոնական համայնք չի, այլ հազար հատ մասնատված համայնքներ կան, որոնք միգուցե և համատեղ տոներ էլ են կազմակերպում բաժան-բաժան անուն դնողների վրա էլ մեկը ես թքած ունեմ․․․ 30 հատ հաջողակ տարանջատ ուժեղ համայնքները ավելի շատ բան կարան անեն, քան մեկ հտա անկապ ինքնություն չունեցող համապարփակ համայնքը։

    Կարճ ասած իմ համար համայնքը էն ա, որին ես ինքս պատկանում եմ, ու ակտիվ մասնակցում եմ դրա գոյացմանը ու կազմակերպչական աշխատանքին․․․ իսկ մենակ քեֆին գնալը ու բողոքելը թե հայ համայնքները լավը չեն համարում եմ անլրջություն։

    Իսկ «էն բոլոր հայերի հետ, որոնց հետ ուզում եմ շփվել, արդեն ճանաչում եմ ու շփվում եմ» սովորաբար ջահելական կայֆերի ժամանակ ա գործում։ Երբ մարդը օտարության մեջ ընտանիք երեխա է ունենում, ու ուզում է երեխուն հայկական միջոցառումների, շաբաթ-կիրակնօրյա հայերեն դասերի և այլնի տանել, սովորաբար մի փոքր կրուգով չես կարողանում սա ստեղծել, ու պիտի մի քիչ ավելի լայն համայնք ձևավորես այսպիսի բաների համար։ Կամ էլ չէ․․․ նորից, ամեն մեկը իրենն է ընտրում․․․

  4. #4

    Էս իմ նկարագրած ջահելական հավաքույթը հենց AGBU-ի կազմակերպածն էր:

    Ու խոսքս բացարձակ քեֆ-ուրախությունների մասին չի: Երբ ասում եմ՝ տոն, նկատի ունեմ տոնի հետ կապված միջոցառում, որը հեչ խորոված-քյաբաբով չի որոշվում: Օրինակ, էստեղ Ծննդյան տոներին հայկական բազար էին իբր կազմակերպել, որտեղից կարելի էր հայկական ուտելիքներ առնել:

    Կամ ասենք մի դանիացի գրողի հիշատակին նվիրված միջոցառում էր, որի ամուսինը հայ ա էղել: Էդ մեկին մի կերպ մինչև վերջ դիմացա, բայց ամբողջ միջոցառումը դանիերեն էր անցել:

    Ինչ վերաբերում ա երեխա ունենալուց հետո հայկական դպրոցի և այլնի հարց, ապա ես իմ երեխային ստեղի հայկական դպրոց չեմ տանի․ ինչ իրանց ծնողներն են, էն էլ իրանց դպրոցն ա լինելու: Ու ասեմ նաև, որ «ով պետք ա, արդեն ճանաչում եմ» կատեգորիայի մեջ մտնում են նաև լիքը հայ ջահելներ, որոնք մեկ կամ ավելի երեխաներ ունեն: Նենց որ նույնիսկ երեխա ունենալը չի խանգարում, որ մենք իրար գտնենք:

  5. #5
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իմ նկարագրած ջահելական հավաքույթը հենց AGBU-ի կազմակերպածն էր:

    Ու խոսքս բացարձակ քեֆ-ուրախությունների մասին չի: Երբ ասում եմ՝ տոն, նկատի ունեմ տոնի հետ կապված միջոցառում, որը հեչ խորոված-քյաբաբով չի որոշվում: Օրինակ, էստեղ Ծննդյան տոներին հայկական բազար էին իբր կազմակերպել, որտեղից կարելի էր հայկական ուտելիքներ առնել:

    Կամ ասենք մի դանիացի գրողի հիշատակին նվիրված միջոցառում էր, որի ամուսինը հայ ա էղել: Էդ մեկին մի կերպ մինչև վերջ դիմացա, բայց ամբողջ միջոցառումը դանիերեն էր անցել:

    Ինչ վերաբերում ա երեխա ունենալուց հետո հայկական դպրոցի և այլնի հարց, ապա ես իմ երեխային ստեղի հայկական դպրոց չեմ տանի․ ինչ իրանց ծնողներն են, էն էլ իրանց դպրոցն ա լինելու: Ու ասեմ նաև, որ «ով պետք ա, արդեն ճանաչում եմ» կատեգորիայի մեջ մտնում են նաև լիքը հայ ջահելներ, որոնք մեկ կամ ավելի երեխաներ ունեն: Նենց որ նույնիսկ երեխա ունենալը չի խանգարում, որ մենք իրար գտնենք:
    հա, ամեն ինչը քո մոտ «իրանց» ա․․․ իրանց կազմակերպած տոնը, իրանց կազմակերպած բազարը, իրանց կազմակերպած երեկույթը, իրանց դպրոցը․․․ այ Բյուր ջան, ասում եմ քոնը ստեղծի քո կրուգի մարդկանցով հանդերձ, թող ուրիշներն էլ գան ձեր համայնքում կրթվեն․․․ թե երեխաներիդ էլ ես հոումսքուլ անելու

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, ամեն ինչը քո մոտ «իրանց» ա․․․ իրանց կազմակերպած տոնը, իրանց կազմակերպած բազարը, իրանց կազմակերպած երեկույթը, իրանց դպրոցը․․․ այ Բյուր ջան, ասում եմ քոնը ստեղծի քո կրուգի մարդկանցով հանդերձ, թող ուրիշներն էլ գան ձեր համայնքում կրթվեն․․․ թե երեխաներիդ էլ ես հոումսքուլ անելու
    Ինձնից ի՞նչ ես ուզում, ես իմ միկրոմիջավայրն ունեմ, հանդիպում ենք, ունո ենք խաղում, պաղպաղակ ենք ուտում, ռասիստներին քֆրտում ենք:
    Էրեխեքիս էլ դանիական ավանդական պետական դպրոց եմ ուղարկելու, եթե Դանիայում մեծանան, իսկ հայկական մասով՝ հա, հոումսքուլ:

  7. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձնից ի՞նչ ես ուզում, ես իմ միկրոմիջավայրն ունեմ, հանդիպում ենք, ունո ենք խաղում, պաղպաղակ ենք ուտում, ռասիստներին քֆրտում ենք:
    Էրեխեքիս էլ դանիական ավանդական պետական դպրոց եմ ուղարկելու, եթե Դանիայում մեծանան, իսկ հայկական մասով՝ հա, հոումսքուլ:
    ուզում եմ չար համայնքներից քեզ հեռու պահել որ չգնաս գաս ստեղ կլասսիստական ելույթներ ունենաս

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •