Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով
Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը
Դժվարանում եմ պատասխանել
Աթեիստ (25.03.2017)
Մանկապարտեզ։ Երկու բառ քննարկել չի լինում, վռազ մուննաթ բան իրար թուրք ենք ասում բան խոսքի վիրավորում իրանց մոմենտով։ Ինչ որակի քննարկում ենք վարումտենց էլ ուժեղ պետություն ենք ստեղծում։
Աթեիստ (25.03.2017)
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 25.03.2017, 01:51:
Si vis pacem, para bellum
Lion (25.03.2017), Mephistopheles (25.03.2017), Տրիբուն (25.03.2017)
Այսինքն ինչ, Մեֆ, դու տեսականորեն բացառում ես, որ մենք կարող ենք ուժեղ պետություն ստեղծել?
Դա ուրիշ հարց է, բայց, ես ու մենք պնդում ենք, որ դա հնարավոր է, Մեֆն, օրինակ, վստահ է, որ ոչ: Հասկանում ես տարբերությունը? Մենք պնդում ենք, որ դա հնարավոր է, հարցրու Տրիբունին, իրեն բնորոշ քյուֆուր քյաֆարով ու հումորով, բայց ճիշտ բաներ կասի այս ուղղությամբ, ես էլ կասեմ ավելի ուղիղ՝ ունենալ եվրոպական չափանիշներին բնորոշ ընտրություններ, ժողովրդի կարծիքի վրա ձևավորվող, այդ կարծիքից լավ իմաստով վախեցող և հետևապես նորմալ աշխատելուն հակված պետական մարմիններ, ստեղծել նորմալ օրենսդրական համակարգ, թեթևացնել հարկային բեռը և այլն, և այլն, և այլն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
այո, ես պնդում եմ որ ոչ ըեսականորեն և ոչ էլ գործնականորեն առանց խաղաղության ու ապաշրջափակման Հայաստանը ոչ կզարգանա ոչ էլ կուժեղանա... 100%... եթե հնարավոր լիներ, մինչև հիմա կլիներ կան դրա տենդենցները կլինեին... բայց էսօր ոչ միայն տենդենցը չկա այլև դեգրադացիա ու ռեգրես ա... բոլոր ասպարեզներում ու ոլորտներում...
էս իմ խորին համոզմունքն ա ու եթե ուզում եք հակառակը ապացուցել ապա պտի կոնկրետ փաստերով ու ծրագրերով խոսեք...
Ես քեզ հետ սկզբունքորեն համաձայն չեմ - ասեմ մի պարզ բան, այն, որ մեր երկրում կան մոնոպոլիաներ, որոնք խեղդում են տնտեսությունը, ոչ շրջափակումից է, ոչ էլ Արցախյան պատերազմից: Այն, որ մենք չունենք նորմալ իրավական համակարգ, ևս շրջափակման կամ պատերազմի հետ կապ չունի: Այն, որ վերջին 21 տարում մեր երկրում նորմալ ընտրություններ չեն անցել, կրկին ու կրկին կապ չունի ասածներիդ հետ:
Ես առաջարկում եմ՝ հասնել նրան, որ նորմալ ընտրություններ անցնեն, ձևավորվի նորմալ իրավակարգ ու սկսի գործել հստակ պետական կառավարման համակարգ, այնպես, որ տնտեսությունը շունչ քաշի: Այս ամենը անենք, ամեն ինչ, ինչ հնարավոր է, անենք և, եթե այդ պայմաններում էլ վատ ապրենք, ես կասեմ, որ դու ճիշտ ես: Բայց, եղբայր, մենք այս ամենը չենք անում, այլ փոխարենը, փոխանակ այս ամենն անենք, լրիվ ուրիշ մի լուծում ենք առաջարկում՝ ձեր դեպքում, որը ինքնին ոչ միայն լուծում չէ, այլև, մեր այս խարխուլ համակարգի պայմաններում՝ տնտեսություն, իրավական համակարգ, արժեքային համակարգ, մեզ ոչ թե կառողջացնի, այլ՝ ավելի կարագացնի մեր կործանումը:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (25.03.2017), Գաղթական (25.03.2017)
Էս նույնիսկ խնդալու չի։
Սերժի դեմ ցանկացած շարժում սկսելուց շշպռում են, թե սահմանում խախանդ չի, ներսից մի բզբզեք։ Այսինքն Սերժը որ 2-րդ մարտի մեկ ուզեց անի, շվցնում ա Ալիևին, ընտեղից թեթև կրակում են, ու ստեղ սաղ սսկվում են, որտև «գոնե ներսում էս պահին կայունություն ա պետք»։
Իսկ որ ասում ես էդ անտեր պատերազմը պրծցնենք, ասում են Սերժից ազատվելն ու հզորանալն ավելի ռեալ ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (25.03.2017)
Դու էլ հետ շշպռի, որ այդ անխախանդությունը ու դրանից բխող վտանգը մեր հետզետե թուլանալու հետևանք է, ինչը գալիս է նաև լուռ տեղներս նստած էս ղզլբաշների քոքը չկտրելուց էլ։
Պիտի անպայման ոխերիմ թշնամուդ դիմաց դիրքերդ թուլացնե՞ս ու երկիրդ գոյացական վտանգի առաջ դնե՞ս, որ նոր կարողանա՞ս ներքին քաղաքական փոփոխություններ անել։
Gayl (25.03.2017), Lion (25.03.2017), Mr. Annoying (25.03.2017), StrangeLittleGirl (25.03.2017), Գաղթական (25.03.2017), Ներսես_AM (25.03.2017), Վիշապ (26.03.2017), Տրիբուն (25.03.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ