User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ու՞մ կընտրեիք, եթե ընտրելու իրավունք ունենայիք

Քվեարկողներ
26. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. «Ելք» կուսակցությունների դաշինք

    12 46.15%
  • 2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

    0 0%
  • 3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն

    0 0%
  • 4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք

    0 0%
  • 5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք

    10 38.46%
  • 6. Հայաստանի հանրապետական կուսակցություն

    0 0%
  • 7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն

    2 7.69%
  • 8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք

    0 0%
  • 9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

    1 3.85%
  • Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը

    1 3.85%
Էջ 15 35-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 211 համարից մինչև 225 համարի արդյունքները՝ ընդհանուր 522 հատից

Թեմա: ԱԺ ընտրություններ, 2017

  1. #211

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (22.03.2017), Lion (22.03.2017), Mr. Annoying (22.03.2017), Rammstein (24.03.2017), Գաղթական (26.03.2017), Վիշապ (23.03.2017)

  3. #212
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոնի վերջին հարցազրույցի վերաբերյալ...

    Սա չեմ գրում, որ ինչ որ մեկը պատասխանի կամ չպատասխանի՝ վստահ եմ, եթե ինչ որ մեկն ասելու բան ունենա, կասի, իսկ եթե չունենա, չի ասեի:

    1. Բուն հարցազրույցի փաստը - այն, որ այս խայտառակ ու դավաճանական գաղափարի քարոզին լծվում է ինքը՝ մեծն ծանր հրետանին ի դեմս ԼՏՊ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ողջ այս գաղափարը պռավալի է գնացել: Սկզբում ՀԱԿ-ում ակնհայտորեն նախատեսում էին զուրաբյանների մակարդակով յոլա գնալ, հետո զգացին, որ չի անցնում, մի թեթև անցան Մուսինյանին, բայց դա էլ չօգնեց և, ահա, Պապին որոշեց խոսել: Ինչ ասաց և ինչպես, դա ստորև, բայց փաստն ինքնին հատկանշական է՝ եթե մեծն գոռոզը որոշել է խոսել, ուրեմն ինքն էլ է զգացել, որ իր ասածը չի անցնում և սա մի հուսահատ ժեստ է,

    2. Շարմազանովի արձագանքը - այն, որ ճկուն Շարմազանովը շատ դրական արտահայտվեց ԼՏՊ այս հարցազրույցի նկատմամբ, արդեն իսկ ամեն ինչ ասում է: Իհարկե, Շարմազանովը հիանալի տեսնում է, թե ինչ հաջողությամբ է Լևոնը քաղաքական գերեզման փորում իր ու իր ուժի համար, ինչու կոպտի, ինչու դեմ խոսի, թող ԼՏՊ-ն ու ՀԱԿ-ը հաջողությամբ շարունակեն իրենց քաղաքական գերեզման իջեցնելու գործընթացը,

    3. Ռուսաստանի դիրքորոշումը - այս մարդը կամ մեղմ ասած չի հասկանում, կամ էլ մեզ է փորձում համոզել, թե Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հարցը լուծելու հարցում: Իրականում՝ աբսուրդ է, և ուղղակի ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի և ոչ մի մոտիվ, որպեսզի ձգտի կարգավորել այս հակամարտությունը՝ ռուսները այս հակամարտությամբ մեզ ու Ադրբեջանին կաշկանդած են պահում, զենք են վաճառում, ընդգծում են իրենց արժեքը և, ընդհանրապես, ուժեղ պահում իրենց ազդեցությունը, իսկ այս պայմաններում անել այնպիսի միամիտ դատողություններ, ինչպիսին Լևոնն է անում՝ ուղղակի ցավալ կարելի է այս մարդու մտածողության մակարդակի վրա,

    4. Միջազգային երաշխիքների մասին - Լևոնի ելույթում, ինչպես նաև ՀԱԿ ողջ դիրքորոշումում, առկա է սրբազան մի հավատ միջազգային հանրության, միջազգային երաշխիքների վերաբերյալ: Այս հարցում Լևոնը կրկնեց այսքան ամիսներ ՀԱԿ ասածը, բայց ավելի լավ կլիներ, որ չխոսեր, քանի որ ՀԱԿ անհաջող թեզերը գոնե ընկալվում էին այնպես, որ, գիտեք, ինչ, իրականում Լևոնը խելոք է և ինչ որ բան գիտի, բայց լռում է, իսկ այժմ, երբ Լևոնը խոսեց, ընդ որում ավելի վատ, քանի ինչ որ մի Զուրաբյան, պարզ դարձավ, որ Լևոնը ոչինչ էլ չգիտի ու չի հասկանում: Ես Լևոնի այս ելույթը համեմատում եմ Քոչարյանի ու Դեմիրճյանի այն հայտնի բանավեճի հետ նույն Հ1-ում, որտեղ Քոչարյանը Դեմիրճյանին ճարպկորեն ցեխը կոխեց: Այստեղ էլ նույնն է, ուղղակի Լևոնն ինքն իրեն... անճարակորեն ցեխը կոխեց: Ցավալի է ու կրկին ցավալի, ընդ որում այստեղ ոչ մի խարիզմատիկ կամ հարգանքի արժանի բան չկա՝ կա մի ծերացող, քաղաքական առումով ֆիասկո ապրած և ինքնասիրահարված քաղաքական գործիչ, որը ոչինչ չունի և չի առաջարկում՝ ուղղակի փորձում է խելոք տեսք ընդունել,

    5. Ալիևին խորամանկելու առաջարկը - Լևոնն ասում է, թե, գիտեք ինչ, եկեք Ալիևին խորամանկենք, մենք համաձայնենք, իսկ ինքը չի համաձայն: Է հարգելիս, քեզնից ոչ պակաս, իսկ իրականում ավելի ճարպիկ Սերժ Սարգսյանը Կազանում հիանալի խորամանկեց Ալիևին, հիմի դու եկել եկեղեցի, տերտերին աղոթել ես սովորեցնում?

    6. Այսպես կոչված <Առաջին նախագահ> երևույթի մասին - միայն ցավալ կարելի է, որ մեր անկախ երկրի դե-յուրե առաջին նախագահը նման ցինիկ հեգնանքով է խոսում ազգային արժեքների և պատմական հիշողության մասին: Եվ այս առումով ես չեմ ընդունում հաղորդավարուհու այն դիրքորոշումը, թե, գիտեք ինչ, սա առաջին նախագահն է: Ոչ ու կրկին ոչ, սա միայն դե-յուրե առաջին նախագահն է, բայց դե-ֆակտո սա ընդամենը մի ցինիկ և իր ազգը չսիրող, այն արհամարող, նրա անցած ազգային ուղին ծաղրող գործիչ է, որը ի վիճակի է ծաղրել ազգային հիշողությունը, պատմական արդարությունը և մեր պատմական կորսված Հայերնիքը վերադարձնելու գաղափարը, մի մարդ, որը ի վիճակի է հեգնանքով խոսել ուժեղ պետություն, տնտեսություն և բանակ ունենալու նպատակների մասին: Ընդ որում գործ ունենք ցինիզմի նաև մեկ այլ աստիճանի հետ՝ իշխանության եկած և, ըստ էության, մարդ դարձած ազգային զարթոնքի հզոր ալքի վրա, կայանալով պատմական հիշողությունը շահարկելով, ներկայումս այս մարդը կանգնում և ծաղրում է այս ամենը: Ցավալի է ու կրկին ցավալի... որ այս ունենք, ցավալի է, որ կռված տղերքի արյունը նման մարդն է շահարկում,

    7. Լևոնի այսպես կոչված <խարիզմայի> մասին - Ես 1988 թ-ից լսել եմ Լևոնին ու գիտեմ նրան որպես քաղաքական գործիչ: Այսուհանդերձ՝ ես չեմ հասկանում, թե ինչ խարիզմայի մասին է խոսքը: Իրականում մենք գործ ունենք մի ինքնահավան, ինքնավստահ ու բավականին մակերեսային մտածողություն ունեցող մարդու հետ, որը, սակայն, խորապես վստահ է, որ ինքը ճիշտ է: Ու ցավը նրանում է, որ, որպես մի քաղաքական ուժի ղեկավար, բավականին մեծաքանակ մարդիկ հիացած տոնով խոսում են նրա, այպես կոչված, խարիզմայի մասին, որն իրականում, համենայն դեպս ինձ ու իմ նման մտածող մարդկանց համար, չկա: Ոչինչ չկա,

    8. Իշխանափոխության թաքուն երազանքը - Մուսինյանի ելույթի կապակցությամբ արդեն ասել եմ, այստեղ էլ կրկնեմ՝ Լևոնն ու ՀԱԿ-ը լրիվ իրենցբացահայտում են մի պարզունակ, բայց ըստ իրենց՝ խորամանկ, ծրագիր կյանքի կոչելու գաղափարով՝ իմանալով, որ իրենք այսպես թե այնպես տեսանելի ապագայում իշխանություն չեն լինի, ՀԱԿ-ն ուզում է ժողովրդի ճնշմամբ ստիպել իշխանություններին փորձ կատարել համոզել ժողովրդին այս կործանարար պլանի հարցով ու, քանի որ դա բնականաբար չի անցնի ու ժողովուրդը ոչ կասի նման իշխանություններին, դրանով թուլացնի նման քայլի գնալ փորձող իշխանությունների դիրքերը և հասնի իշխանափոխության: Խորամանկ... միամիտ պլան է, որն իրականում իհարկե չի գործի:

    Մի խոսքով, ցավալի է, ցավալի է, որ ազգային սիմվոլ լինելուն կոչված մարդն այսքան, մեղմ ասած, անփառունակ է, նեղմիտ և ոչ անկեղծ, իսկ այս պատմության մեջ միակ դրական կողմը հետևյալն է՝ Լևոնն ու իր ՀԱԿ-ը հաջողությամբ հակափիառ կազմակերպեցին ցանկացած հանձնվողականության՝ հող հանձնելու գաղափարին, այս ամենը կվերջանա 10 օրից, բայց այս հակափիառը կմնա:
    Վերջին խմբագրող՝ Lion: 22.03.2017, 21:04:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (29.03.2017)

  5. #213
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հաստատել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալության լուրը:
    Էս Սամոի ձերբակալությունը ԱԺ ընտրությունների հետ ինչ կապ ունի, չհասկացա… Կարող ա՞ պիտի ռազմական հեղաշրջման թեմա տեղափոխվցվի: Ու նման ա մարազմների երկրի հերթական մարազմին՝ էլ ուրիշ ձև չկար, Սյամոն Վրաստանից Իգլա էր կպցրել, որ երևի Սերժի սամալյոտին խփեր մինչև ընտրությունները, դե քանի Սերժը նախագահ էր, ու հենց խփեր, ինքը դառնալու էր պրեզիդենտ… Լրիվ տեղավորվում ա «խաղաղություն-բարիդրացիություն», «կեղծ-սարքովի հաց բերող», «միջազգային ատյանների պարտադրանք», ու նման այլ թուլամտությունների կողքին: Ու Լևոնը պիտի Հ1-ով ժողովրդին խաղաղություն քարոզեր, Նիկոլ Փաշինյանը «ելք» առաջարկեր, երկրում միլիցեքը ցուցարարներից շատ լինեին, ցուցարարները ռեժիմով տփոց ուտեին, Ժիրայր Սեֆիլյան ու Շանթ Հարությունյանի պես տղերքն էլ բանտում նստեին։ Մարդ հնար ունենար սեփական գեները փոխեր դարձներ չուկչայական, պրծներ։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.03.2017)

  7. #214
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե, լիովին տեղին և հիմնավորված պատասխան - պարզ ու հստակ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #215
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ըհն, տեսա՞ր... մարդը տեղը տեղին պատասխանը տվել ա... էլ ի՞նչ եք խառնվել իրար...

    հես ա նավթն էլ կպրծնի...

  9. #216
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Սամոի ձերբակալությունը ԱԺ ընտրությունների հետ ինչ կապ ունի, չհասկացա… Կարող ա՞ պիտի ռազմական հեղաշրջման թեմա տեղափոխվցվի: Ու նման ա մարազմների երկրի հերթական մարազմին՝ էլ ուրիշ ձև չկար, Սյամոն Վրաստանից Իգլա էր կպցրել, որ երևի Սերժի սամալյոտին խփեր մինչև ընտրությունները, դե քանի Սերժը նախագահ էր, ու հենց խփեր, ինքը դառնալու էր պրեզիդենտ… Լրիվ տեղավորվում ա «խաղաղություն-բարիդրացիություն», «կեղծ-սարքովի հաց բերող», «միջազգային ատյանների պարտադրանք», ու նման այլ թուլամտությունների կողքին: Ու Լևոնը պիտի Հ1-ով ժողովրդին խաղաղություն քարոզեր, Նիկոլ Փաշինյանը «ելք» առաջարկեր, երկրում միլիցեքը ցուցարարներից շատ լինեին, ցուցարարները ռեժիմով տփոց ուտեին, Ժիրայր Սեֆիլյան ու Շանթ Հարությունյանի պես տղերքն էլ բանտում նստեին։ Մարդ հնար ունենար սեփական գեները փոխեր դարձներ չուկչայական, պրծներ։
    Սամոն ՕՐՕ-ի թիմից ա։ Անցողիկ շեմն ապահովելու համար շուխուռ ա պետք, էդքան բան։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #217
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամոն ՕՐՕ-ի թիմից ա։ Անցողիկ շեմն ապահովելու համար շուխուռ ա պետք, էդքան բան։
    Քո պատասխանը քո դուրն եկա՞վ :Ճ Կրկնենք, փաստորեն անցողիկ շեմի համար շուխուր ա պետք, շուխուրի համար պետք ա Իգլա բերել Վրաստանից ու նստել բանտում զինված հեղաշրջման համար ու երկնքից իջնում են քվեներ 7% ապահովելու համար:

    Si vis pacem, para bellum

  11. #218
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Խնդալու ա, բայց հա։ Վաղուց կանխագուշակած էր իմ կողմից՝ ոչ Իգլայի տեսքով։



    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #219
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հավանաբար չի նստի։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #220
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամոն ՕՐՕ-ի թիմից ա։ Անցողիկ շեմն ապահովելու համար շուխուռ ա պետք, էդքան բան։
    Իգլայով?? Կամ սխալ ուղղությամբ ես մտածում կամ էլ սրանք իսկականից ոչխար են։

  14. #221
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավանաբար չի նստի։

    Sent from my A0001 using Tapatalk
    Իսկ ինձ թվում ա, որ Սյամոն տիպիկ դեսպերադո ա, ու իրանից իրոք կարելի էր անկայունացնող քայլեր սպասել։ Ահագին բացակայությունից հետո մտել ա խաղի մեջ ու ուզում ա անպայման արդյունքի հասնի։ Էս պահին ԱԺ ընտրությունները նորմալ գծած սցենարով գնում են, իսկ Սյամոն անկանխատեսելի գործոն ա։ Հետևապես պետք ա չեզոքացնել մինչև ընտրությունների ավարտը։

    Ուրիշ բան, որ էս Իգլա բերելն ու դրա վրա բռնվելը մի քիչ պրիմիտիվ ա նայվում։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (22.03.2017), Mr. Annoying (22.03.2017)

  16. #222
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կարծում եմ կհերքվի շուտով։ Բայց դե տեսնենք։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #223
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա, դե լաաաավն ա էլի ․․


  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (22.03.2017)

  19. #224
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ որ սառը նայում եմ, կարող ա Սամոյի պահով դավադրությունների տեսության զոհ եմ։ Հաշվեք նախորդ գրածներս չկան։ Սպասենք։

    Sent from my A0001 using Tapatalk

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (23.03.2017)

  21. #225
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա, դե լաաաավն ա էլի ․․

    Սեդրակ Սարոյան (0:30)???
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 15 35-ից ԱռաջինԱռաջին ... 511121314151617181925 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. The breadwinner / Հաց բերողը (2017)
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.03.2018, 21:10
  2. Մէկ քառակուսի մետր 2017
    Հեղինակ՝ Heqim, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.09.2017, 14:20
  3. Եվրատեսիլ 2017
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.05.2017, 23:28
  4. Օսկար 2017
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կինո, Թատրոն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 08.03.2017, 13:43
  5. Շնորհավորանք Շնորհավոր, Նոր Տարի 2017
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.01.2017, 23:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •