Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտն ասած մի քիչ դծվար եմ պատկերացնում, որ այսպիսի հետազոտությունները բանի տեղ դրվեն, քանի որ դժվար կլինի անտեսել դիտման ազդեցությունը արդյունքների վրա։ Այստեղ էթիկական հարցը, ըստ իս, լրիվ երկրորդական է։
Բժշկակագիտական ու կոգնիտիվ հետազոտությունների ոլորտում լիքն են տենց գործոնները, որ կարան ազդեն էքսպերիմենտի արդյունքների վրա, ու դիտման ազդեցությունն ամենակարևորներից չի: Սկսած սպիտակ խալաթի ֆենոմենից, վերջացրած լաբորատորիայի սեթինգով ինչ ասես կարա լինի: Լավ մտածված էքսպերիմենտն էսպիսի գործոնները մինիմալի ա հասցնում, բայց էքսպերիմենտը մնում ա էքսպերիմենտ: Ասենք օրինակ էդ հաճույքի հայտնի էքսպերիմենտում, որտեղ զույգերը պիտի սկաների ներսում սեքս անեին, հաստատ սկաների ներսում սեքս անելը նվազեցնում ա հաճույքը, ու ուղեղի ակտիվությունն աղավաղված ա ստացվում: Դե էլ չասեմ, որ սկաների ներսում ցուրտ ա, շարժվելիս պատկերը լավ չի ստացվում և այլն: Բայց դե էդ ա, ուրիշ ձև չես կարող սեքս անող ուղեղի ակտիվությունը նկարել:

Էստեղ անդրադառնում են սեքսի հետազոտության մեթոդներին ու քննարկում դրանց կիրառելիությունը: Էդ զույգը, որի մասին նշվում ա հոդվածում, էն հայտնի զույգն ա, որ սեքսի չորս փուլերն ա նկարագրել: