1. «Ելք» կուսակցությունների դաշինք
2. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
3. «Հայկական վերածնունդ» կուսակցություն
4. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք
5. «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինք
6. Հայաստանի հանրապետական կուսակցություն
7. Հայաստանի կոմունիստական կուսակցություն
8. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինք
9. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
Չեմ մասնակցի կամ անվավեր կսարքեմ քվեաթերթիկը
Ներս, ցուցակ գլխավորելը դեռ չի նշանակում լինել պատգամավոր, էդ քաղաքակն թիմի, ուղղության ցուցիչ ա:
Հեռու չգնանք, ասենք ՀՀԿ ցուցակի առաջին 10 համարներից եթե պատգամավոր լինեն էլ՝ 1 կամ 2-ը, էն էլ ԱԺ նախագահի կամ փոխնախագահի տեսքով:
Ի դեպ էդ առումով, եթե մեծամասնություն գրավենք, կարծում եմ կմնա որպես պատգամավոր, կամ ԱԺ նախագահ, կամ փոխնախագահ:
Սա նորմալ պրոցես ա, ոչ թե ձեռառնոցի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մի ժամանակ կար տենց բան, հետո փոխեցին։ Էս տարի փորձեցինք հետ բերել, չստացվեց։ Ուղղակի ահագին բարդ ա տենց բաները ստեղից ընդեղ համակարգելը, Հայաստանից էլ շատ փոքր աջակցություն ունեինք։ Բայց էս ընտրություններով չենք սահմանափակվելու։ Պիտի ամեն ինչ անենք, որ մյուս ընտրություններին գոնե մեր ընտրելու իրավունքը վերականգնենք։
Նաիրուհի (26.02.2017)
Իսկ ձեզ արդեն առաջարկե՞լ են <<մի բանով օգնել>> կամ <<մի բանից օգտվել>>
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Որ ասում էի ԱԺ ընտրությունները քաղաքական թեման լինելու ա ՀԱԿ-ի առաջադրած առանցքը, Արցախի հարցի հրապարակային քննարկումը, չէիք հավատում:
Կենտրոնի Պետրոսի մոտ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկն էր: 7 ուժի ներկայացուցիչներ էին մասնակցում, չկային ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Մեկ էլ կեսից բոլորը դառան մեկի՝ ՀԱԿ-ի դեմ: Քննարկման ընթացքը լրիվ շեղվեց: Սա դեռ նախերգանքն ա, նայեք: Հուսամ, որ դեռ ավելի սառնասիրտ ու կոնկրետ քննարկումների ականատես կլինենք.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կոմունիստը վերջում ցբխում ա, գիշերվա միլիոնին ձենով խնդում եմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Երկու բառ ՀՀԿ ու Սերժիկ Սարգսյանի հռետորաբանության մասին: Իրանց գլխավոր կայքում՝ lovearmenia.am-ում, 5 գլխային նկար կա, որոնցից երկուսը Սերժիկի նկարով՝ բանակային ֆոնով: Քարոզարշավը մեկնարկում է առավոտյան 11-ին՝ Եռաբլուրից: Ցուցակը գլխավորում ա ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
Երբ ասում եմ, որ քաղաքական հարցը էս ընտրապայքարում պատերազմ կամ խաղաղությունն ա, ոմանք ասում են, թե սրում եմ
Պարզապես պետք ա ուշադիր լինել:
Մեզ և ձեզ լարված ու ներվային 25 օր ա սպասում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (05.03.2017)
Love Armenia - շինիր Հայաստանը, մարդիկ անկեղծ են, ասում են այն, ինչ անում են
Իսկ նույն տրամաբանությամբ կարելի՞ ա ենթադրել, որ խաղաղության կուսակցությունը քարոզարշավը սկսելու ա հայ-թուրքական սահմանից, կամ Կիրովաբադից։Նկարներում էլ ռացիոնալ քաղաքական գործիչ Ալիևն ա լինելու, շոռտիկով ու ծաղիկներով մայկով։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.03.2017, 11:40:
Վիշապ (05.03.2017)
Մի երկրում, որը մի տարի առաջ լայնածավալ պատերազմի եզրին էր կանգնած ու երկու օրում հարյուրից ավելի զոհ ա տվել, պատերազմի ու խաղաղության հարցը պիտի բնականաբր առաջնային լինի քննարկումներում, հեծանիվ չեք հայտնագործել։ Պրիտոմ շատ չեզոք թեմայա, քանի որ հարցի լուծումը կախված չի մենակ քեզանից, եքա Ադրբջան կա, որը չգիտենք ինչ ա ուզում: Այսինքն կարելի ա սրտիդ ուզածի չափ բլթցնել՝ դեմքի խելոք արտահայտությամբ ու զրո պատասխանատվություն։
Mr. Annoying (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Ներսես_AM (05.03.2017), Շինարար (05.03.2017), Վիշապ (05.03.2017)
Էս էլ կարելի ա նայել, ավելի կարճ ա ու շատ ավելի հետաքրքիր ու հիմնավոր:
Ասածիդ առաջին հատվածի տրամաբանությունը գնահատելի ու ցավոք, խիստ ցավոք, սարափելի ցավոք սրտի իրականությունից կտրված: Այո, էդ հարցը պետք ա առաջնային լիներ:
Բայց արի ու տես ունենք սենց իրականություն.
- Լայնածավալ պատերազմի եզրին կանգնած լինելուց ընդամենը մեկ տարի անց, դեպքերի տարելիցի օրը օրենքի խախտմամբ նշանակվում ա ԱԺ ընտրություններ, ու դրա դեմ հրապարակային բողոք ա սկսում մենակ ՀԱԿ-ը, մյուսները մի քանի խոսք ասում կամ չեն ասում ու վերջ:
- Սերժ Սարգսյանն արտասահմանյան լրատվամիջոցի հարցազրույց ա տալիս ու ասում, որ համաձայնություն ա տվել 7 տարածքը վերադարձնել Ադրբեջանին, բայց վերջինս հիմա ավելին ա ուզում, ու սա նման քննարկման առիթ չի դառնում,
- ԻՆչպես նախորդ, էնպես էլ էս ընտրություններին մասնակցող ուժերից ոչ մեկը հստակ մոտեցում ցույց չի տալիս, թե ինչպես ա պատկերացնում հարցի լուծումը, ամեն ինչ ավարտվում ա ռազմահայրենիսարական կոչերով, կամ դատարկ ձևով ժամանակ ձգելու չհիմնավորված տեսլականով (չհիմնավորված, որտև ժամանակ ձգելու կողմնակիցներից ոչ մեկը հստակ տեսլական չի տալիս, թե դա ոնց, ինչքան, ինչի, ինչ ձևով պետք ա անի, իսկ աննպատակ ժամանակ ձգելը պետական հանցագործություն եմ համարում):
Էս ցանկը կարելի ա երկար շարունակել: Բայց էսքանով ավարտեմ ու ֆիքսեմ, որ բոլոր քաղաքական ուժերը թեման սկսում են արծարծել միայն ու միայն Լևոնին ու ՀԱԿ-ին հակադարձելու համար, էս թեմայով հանկարծ բոլորը միակամ են դառնում՝ մոռանալով, որ ՀԱԿ-ն էս պահին ընդամենը մի քանի պատգամավոր ունեցող ուժ է, ու իրական բանակցողն իշխանությունն է, որն էդ քաղաքականությունը վերևից ծածուկ տանում ա, իսկ ներսի լսարանի համար ռազմահայրենասիրական կտեր տալիս՝ ազգ-բանակի, խրոխտ գլխավոր հրամանատար սերժիկի պատկերի ու այլ ձևերով:
Իսկ թեման խիստ կարևոր ա ու ամեն օր ուշացնելը հղի վտանգով: Ու հարցի լուծումը բնականաբար կախված ա նաև Ադրբեջանից: Հեծանիվ չհայտնաբերեցիր, որ էդ գրեցիր: Բայց ինքը իր հռետորաբանությունից դուրս լավ էլ նստած ա բանակցության սեղանին: Իսկ եթե նստած էլ չլիներ, բա քեզ ուժեղ պետություն զգա, գտի՛ր բանալին իրան էդ սեղանին բերելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արէա (05.03.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ