Ի դեպ համատեղ պատմվածքների բաժինը կարող եք ակտիվացնել, եթե ուզում եք: Վաղուց նոր բան չի գրվել «միասին»:
Վերջին խմբագրող՝ ivy: 07.02.2017, 14:37:
Իմ մասի հետ կապված մի լրացում եկա անելու։ Փնտրեցի-գտա․ պատմությունս իրականում սկիզբ է առնում այստեղից, չորսուկես տարի առաջ, և նոր միայն անդրադարձ ստացավ։
Ես էլ ուզում էի գնայի հոգեբանի մոտ, բայց արդեն չեմ ուզումՄերսի Բարեկամ
Կներես, որ հերոսիդ վամպիրի նմանեցրի:
Բարեկամ (09.02.2017)
Տարբեր տեղերում ժամանակ առ ժամանակ գրել եմ, որ քնի հետ կապված տարօրինակ բաներ են հետս կատարվում: Տատիկիս «այցելությունների» մասին էլ կարծեմ բլոգումս էի ժամանակին գրել. դրանք սովորաբար լինում են, երբ արդեն համարյա քնած եմ, բայց դեռ ոչ լրիվ: Ու ընդհանրապես մոտս ուրիշ բաներ էլ են լինում քնի թեմայով, ներառյալ՝ քնած ժամանակ ինչ-որ բաներ անելը, որոնք հետո չեմ հիշում: Կամ էնպիսի վառ ապրումներ ունենալը, որ թվա, թե արթուն եմ, երբ իրականում քնած եմ: Երևի դրանք բոլորն էլ պարասոմնիաների տակ են անցնում:
Պատմվածքում ներկայացված իրավիճակը տարբեր իրադարձությունների համադրություն էր: Ինձ էլ է ավելի հեշտ գրել էն բաների մասին, որոնք գիտեմ, տեսել եմ, եղել են, կամ հենց ինքս եմ ապրել, բայց դրանց համադրությունը հաճախ հորինված է: Այսինքն՝ պատմությունը կարծես թե իրական տեսարաններ է ներառում, բայց սյուժեի ընդհանուր կառուցվածքը մտացածին է:
«Կողքի սենյակում գտնվողը» հենց էդպես էլ ուզում էի, որ անսեռ ու անդեմ մնա: Գուցե ուրիշ դեպքերում լավ զարգացնեի կերպարը, բայց էս պատմվածքում էսպես էի ուզում: Նույնիսկ վերջում մի տեղ գրել էի «ասաց նա՝ առանց հազալու, համարյա արքայազնի նման», բայց հետո էդ «համարյա արքայազնի նման»-ը հանեցի, որ լրիվ անդեմ մնա կերպարը: Ի դեպ, «արքայազնի» վերաբերյալ: Եթե նկատեք, «արքայազն» ու «պարահանդես» բառերն առաջին անգամ ասում է «կողքի սենյակում գտնվողը», ով, մեղմ ասած, թարմ վիճակում չի, ավելի կոնկրետ՝ հարբած է, ու նույնիսկ չի տարբերում գիշերանոցը զգեստից: Էնպես որ, չարժեր էդ բառերին կառչելով՝ գլխավոր կերպարին «աղջիկ» պատկերացնել, ու դա էլ անմիջապես տարածել հեղինակի վրա՝ էն դեպքում, երբ մնացած ամեն ինչը պիտի հուշեր, որ կերպարը էդքան էլ աչոնական տարիքում չի: Իհարկե, չես կարող պահանջել ընթերցողից լավ խորանալ ամեն ինչի մեջ, բայց սա մենակ իմ գրածին չի վերաբերում: Ընդհանրապես, մեզ մոտ «չխորանալու» տենդենցը միշտ էլ եղել է ու կա: Իսկ գուցե ավելի հետաքրքիր լիներ հենց էդ առաջին հայացքից չերևացողները բացահայտելը: Դա էլ իհարկե ժամանակի ու հավեսի հարց է. երևի ոչ բոլորը հավես ունեն մի պատմվածքը մի քանի անգամ վերընթերցել ու ամեն տողի մեջ խորանալ, ինչը նույնպես կարելի է հասկանալ:
Մեկ էլ մի բան եմ ուզում ասել ընդհանուր դուետների մասին:
Էս մեկն իհարկե էնքան լայնացավ, որ յոթյակ դարձավ, բայց եթե որոշենք նորից շարունակել «համեստ» դուետների շարքը, ապա կարող ենք դա անել: Երեկ գրեցի, որ Վոլտերային դիմեք ցանկության դեպքում, բայց հետո մտածեցի, որ դուետները (ինչպես նաև դիմակները) այնուամենայնիվ կկարողանայի ինքս շարունակել, եթե մարդիկ մասնակցելու ցանկություն ունենան:
Էնպես որ, կարող եք գրանցվել ցանկացած պահի:
Հիշեցնեմ, որ ամեն երկու գրանցման դեպքում նոր դուետ է բացվում:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.02.2017, 18:04:
Ռիփ, սաղ հեչ, վերջը կասե՞ս էս մի դուետի օրիգինալ կազմում մյուսն ով էր:
Marcus (10.02.2017)
Marcus (10.02.2017)
Շնորհավոր Այվի ջան, հաղթանակդ բարով վայելես, ապրի Բարեկամը իր երկրոդ տեղի համար և Բյուրն իր բերջին պատվավոր տեղի համար արժանի ա հովասանքի...
մնացածներին ամոթ, անբաշարների մեկն եք...
Բարեկամ (19.02.2017)
Mephistopheles (19.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ